Բարև, սիրելի ընթերցող:

Իմ անունն է Դավիթ Էդուարդի Խաչիյան: Սա իմ անձնական կայքէջն է:

Մի օր դու սկսում ես ստեղծագործել ու մտքերդ հանձնել թղթին: Ժամանակի ընթացքում դրանք դառնում են գրքեր,ամսագրերի հատվածներ կամ էլ պարզապես նոթերի ձև առած պատկերներ… Ու նկատում ես, որ գրադարակիդ վրա ազատ տեղը գնալով պակասում է: Եվ բնական ցանկություն է առաջանում դասավորել գրադարակդ ու մի քիչ կարգուկանոն հաստատել:

Մի մեծ մտածող ասում էր` Երբ քամի է փչում` ոչ թե պատ, այլ հողմաղաց կառուցիր: Հիրավի, եթե 21-րդ դարի ընթերցողը նախընտրում է կարդալ գործերդ առանց գրախանութ այցելելու և գիրքդ գնելու, այլ իր հարմարավետ բազկաթոռին նստած և սուրճի բաժակը գրկած, ապա ինչու՞ զրկել նրան այդ հաճույքից: Անձամբ ես պատճառ չեմ տեսնում:

Ձեզ հրաշալի օր և հաճելի ընթերցանություն եմ մաղթում:

Սիրով,

Դավիթ Խաչիյան

(The Novelist)