Արմեն Գրիգորյան

«…նրանք չեն գրում սրտի, այլ ներքին արտազատման համակարգի մասին», – ահա այդպես է
բնութագրում ժամանակակից գրող տղամարդկանց և կանանց, Ուիլյամ Ֆոլկները իր Նոբելյան ճառում 1950 թ.՝ նշելով, որ նման մոտեցման պատճառը ոգեղեն խնդիրների թվացյալ բացակայությունն է:

Դավիթ Խաչիյանի «Ների՛ր ինձ, հայրիկ» դրաման սրտի և ոգեղեն խնդիրների մասին է: Ուրույն է հայ գրականության մեջ. ոչ մի հայ գրող դեռ չի անդրադարձել վերոնշյալ դրամայում արծարծվող հարցին: Համաշխարհային գրականությունը լի է երեխաների, զավակների դառը ճակատագրերի, չծնված երեխաներին նվիրված ստեղծագործություններով՝ Դոստոևսկու՝ պատուհանից տոնածառին հետևող տղա, Անդերսենի՝ լուցկի վաճառող աղջիկ, Սենկևիչի «Յանկո», Նար-Դոսի՝ ադամամութին սպանված նորածինը, Վեռա Ինբերի «Օրորոցային», Լինդգրենի «Միո», անգամ երաժշտության աշխարհում՝ Հոակին Ռոդրիգեսի
կողմից հայտնի համերգի ստեղծման պատճառը կրկին երեխա է ՝ մեռելածին: Եղել են հակառակ դեպքեր, թերևս ամենահայտնին՝ 40-րդ սիմֆոնիայի առաջին մասը՝ որբացած Մոցարտի հուզումը, շփոթվածությունը:

Դժվար է գրել սրտի մասին: Ակուտագավան, հարյուր տարի առաջ, գրում է, որ ոչ ոք չի կարող
ամեն ինչը խոստովանել ամբողջությամբ: Եվ, միևնույն ժամանակ, ինքնարտահայտումն անհնար է՝ առանց խոստովանության:

Նրանից առաջ Ֆլոբերը հայտարարում է` «Մադամ Բովարին ես եմ»:

Եվ դեռ 1825 թ. Պուշկինը՝ Վյազեմսկուն ուղղած նամակում նշում է. ոչ մեկին այդքան լավ չես
սիրում և ճանաչում, որքան ինքդ քեզ: Սակայն դժվար է: Կարելի է չստել, բայց ֆիզիկապես անհնար է լինել ազնիվ:

Դավիթ Խաչիյանի դրաման ինքնախոստովանություն է: Ներանձնական: Ուրեմն, երջանիկ մարդ է նա, քանի որ երկխոսության մեջ է համաշխարհային գրականության ուղենիշ սահմանողների հետ:

Հստակ խնդրի մասին է գրում Խաչիյանը, և այդ խնդիրը վերացական Weltschmerz-ը չէ, այլ
ցանկացած ծնողին կամ անզավակ մարդուն տանջող հարցն է. մեկի դեպքում՝ ինչու՞ ավելի շատ երեխա չունեցա, մյուսի՝ ինչու՞ չորդեգրեցի:

  1. Այդ պատճառով «Ների՛ր ինձ, հայրիկ» դրաման հանճարեղ է ոչ միայն իր սյուժեի անսպասելի փոփոխություններով, այլ նաև դրանով, որ համապատասխանում է Կամյուի հետևյալ պահանջներին՝ նա գրում է այն, ինչ վերապրել է, նրա գրածի ներքին կոնտեքստը ծանոթ է ընթերցողին:
  2. «Ների՛ր ինձ, հայրիկ»-ը վերազգային է, վերազգային են համաշխարհային արվեստի
    գլուխգործողները: Աստված, ի սկզբանե մարդ ստեղծեց, հետո ազգեր առաջացան, իզուր չէ այդպես գրում գրող և քաղաքական-ռազմական գործիչ Զեև Ժաբոտինսկին: Պատահական է արդյո՞ք, որ դրամայում ներառված է անառակ որդու մասին առակը:

Ինչպիսի շառավիղ. Աստվածաշնչից մինչև մանկական գրող Լինդգրեն…

  1. Էկոն գրում էր, որ հանճարեղ գիրքը ասում է ավելի շատ, քան ցանկանում էր ասել նրա
    հեղինակը
    : Խաչիյանի դրաման համապատասխանում է այդ բնութագրին:
  2. Միխայիլ Սվետլովի խոսքով՝ հանճարն ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքում: Խաչիյանի թեմաները մեզ ուղեկցում են ողջ կյանքի ընթացքում:

«Ների՛ր ինձ, հայրիկ» դրաման արժանի է դրվատանքի, բեմադրության և ֆիլմի համար սցենար
դառնալու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *