Սիրելի Դավիթ, ստանալուն պէս սկսեցի կարդալ «12»ը։ Առառջին երկու ամիսները… Արդէն պատրաստւում էի գրել, երբ պարզուեց, որ երկու ժամա առաջ Դուք արդէն գրել էք ինձ… Մի օսքով, կարելի է ասել որ գրեթէ միաժամանակ միասին ենք եղել մեր մտահոգութեամբ։
Ես զարմացայ որ այս մէր ժամանակներին հնարաւոր է պատկերացնել նոր ասպարէզ իջնող մի Գրող, ով տիրապետում է ՀԱՅԵՐԷՆ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈՒԻՆ… Եւ շատ ուրախացայ… Քանի որ լեզուաիմացութիւնը ամէնից առաջ լեզուամտածողութեան նախահիմքն է… Յետոյ… անակնակել էր ՆԻՒԹԸ… Բանն այն է որ այսօր ինձ շատ քիչ կամ գրեթէ բնաւ չի հետաքրքրում այն «գրականութիւնը» որից հոտեր եմ առնում… Հայրենասիրութեան գարշելի հոտեր, հայասիրութեան ստորացնող հոտեր, գաւառամտութեան թրքահոտեր եւ այլն… Ես չեմ վախենում շարունակել ընթերցանութիւնը… Եւ որպէսզի իմ առաջին եւ իմ էութեան խորքից եկող տպաւորութիւնը գոնէ այդ երկու՝ հոկտեմբերեան ու նոյեմբերեան նովելներից, շտապեցի գրել, քանի որ երկու նկատառում էլ ունեմ:
Առաջինը՝ եւ շատ անձնական նկատառում, ինչը կարող է նաեւ աւելորդ լինել, եթէ Դուք միտումնաւոր չէք յիշատակել, թէ ինչո՛ւ Աստուած խաշնարած Աբելի զոհաբերութիւնը գերադասեց… Ի վերջոյ, Աստուած հոտառութիւն ունէր եւ ինչպէս Սուրբ Գրքի հեղինակն է պատճառաբանում, Նա շատ հաւանեց գառան խորովածի հոտը, որ հասաւ իրեն: Իսկ Կայենի «ագրոտեքնիկական» արտադրանքը այնպիսի հոտ չունէր, որ հասներ Նրան…
……………………………………………………………..
Վերջացնելով՝ ասեմ նաեւ, որ Դուք արդէն գրայան վարպետութիւն ունենալու ճամբայի վրայ էք… Համարձակ շարունկէք այդ բացառիկ ճամբան, որ նաեւ երբեմն արագութիւնը զսպող արհեստական թմբեր էլ է ունենում…
Ապրիլ 2014 թ.