…Ես կոչ եմ անում բոլորիդ մերժել Դավիթի կողմից որպես նվեր առաջարկվող գրքի ընդունումը։ Բանը նրանումն է, որ վերջապես պետք է հասկանանք, որ գրքի ստեղծումը միայն հեղինակին հայտնի, դժվարին ճանապարհ անցած հոգևոր և ֆիզիկական աշխատանքի արդյունք է։ Իսկ ինչպես ցանկացած աշխատանք, այն նույնպես պետք է վճարվի։ Եվ մի հարցրեք, որտեղ է վաճառվում… իսկական ընթերցողը միշտ գտնում է այն, ինչ փնտրում է։ Դա նույնն է, որ երբ մեկին փորձում ես հրավիրել համերգիդ՝ հաջորդ հարցը լինում է. իսկ ինձ հինգ հատ տոմս կարո՞ղ եք տալ… Մի գցեք գրողին կամ երաժշտին անհարմար վիճակի մեջ, մի օգտվեք նրա ինքնասիրության զգացումներից, որի դրդումով հեղինակը կամ երաժիշտը ստիպված է լինում նվերներ բաժանել… Հարգելիներս, գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը մեծ աշխատանքի արդյունք է, որը պետք է վճարվի։ Ուստի, կոչ եմ անում բոլորին, հատկապես նրանց, ովքեր համաձայն են ընդունել Դավիթի գրքերը որպես նվեր, գնալ գրախանութ և գնել առանց այդ էլ անընդունելի, ամոթալի էժան գնով վաճառվող գիրքը։ Ավելացնեմ նաև, որ ինքս կարդացել եմ նրա բոլոր գրքերը և հավատում եմ այն արժևորելու ձեր ունակությանը և որը կարդալու դեպքում միայն դուք կհարստանաք։
Ի դեպ, ես երեք հատ գնելու եմ, այնպես որ արագացրեք, ուշացման դեպքում հնարավոր է այլևս չունենաք ձեր ցանկացած օրինակը։
Փետրվար 2016 թ.