Համարյա ամեն օր ընթերցողի սեղանին դրվող նոր գրքերի շարքում հազվադեպ կհանդիպես դրամատիկական գործերի: Ընդ որում, նման դիտարկումը միայն մեր իրականությանը չի վերաբերում՝ նույն պատկերն է այլոց դեպքում: Սա պայմանավորված է ինչպես գրական այս սեռի առանձնահատկությամբ, այն է՝ արտահայտչամիջոցների ընտրության սահմանափակությամբ, երբ գրողի գործիքներն են միայն հերոսների ուղիղ խոսքը, երկխոսությունները, որոնց օգնությամբ ու շնորհիվ նա պիտի կարողանա ոչ միայն հանդիսատեսի հետաքրքրությունը առաջացնել, այլև պահել այն մինչև վարագույրի իջնելը, այնպես էլ նման գրականության ընթերցանության «դժվարամարսությամբ»: Ուստի առավել ուրախալի է Դավիթ Խաչիյանի «ԴՐԱՄԱturgia» պիեսների ժողովածուի ծնունդը, որը համալրելու է արդի հայ դրամատուրգիայի գրադարակը: