Գալո­ւայի վերջին գիշերը

Հատ­ված քն­նի­չի հետ կայա­ցած զրույ­ցից

–Դուք ի­նձ հաս­տատ խե­լա­պա­կաս կամ հո­գե­կան հի­վանդ եք հա­մա­րում…. Թեև այլ բան չէ­ի էլ սպա­սում ձե­զ­նից: Սա պար­զից էլ պարզ է: Մի րո­պե, խն­դրում եմ, իմ մտ­քերն ու խոս­քե­րը պետք չէ հա­մե­մա­տել տար­րա­կան մա­թե­մա­տի­կայի հետ: Դրա­նից դուք շա՜տ հե­ռու եք: «Մե­կին գու­մա­րած մեկ հա­վա­սար է եր­կու­սի» սեր­տե­լով՝ մա­թե­մա­տի­կա չեն սո­վո­րում: Ա­սենք, մա­թե­մա­տի­կա ը­նդ­հան­րա­պես չեն սո­վո­րում: Դա սո­վո­րե­լու բան չէ, ե­թե քո գե­նե­րի մեջ ի­նչ-որ հրաշ­քով գրված չէ, ու մի օր, ա­րյուն­նե­րի խառն­վե­լու ան­սահ­ման ու ան­մեկ­նե­լի զու­գորդում­նե­րի մի­ջո­ցով (լե­զուս չի պտտ­վում ա­սե­լու՝ շնոր­հիվ), ա­նա­լի­տիկ մտա­ծո­ղու­թյան այդ յու­րօ­րի­նակ դրս­ևո­րու­մը ի հայտ չգա…

Դե լա՜վ, ար­դեն տաղտ­կա­լի եք դառ­նում: Գո­նե հա­վուր քա­ղա­քա­վա­րու­թյան լռեք կամ լուրջ դեմք ըն­դու­նեք: (Ա­ստ­ված իմ, ո­՜նց եմ ձանձ­րա­ցել տա­փակ բա­ռե­րից ու կար­կամ հա­յացք­նե­րից…): Խն­դրում եմ՝ լռե՛ք… ձայն մի՛ հա­նեք: Այս լռու­թյու­նը հա­զար ոս­կի ար­ժե…

Հատ­ված հան­գուցյալ կնոջ բո­սո­րա­գույն նո­թա­տետ­րից

Քա­րե­րին փար­ված, քա­րի մեջ քնած,

Քա­րի բա­ռե­րը թա­քուն լսե­լով՝­

Ինքս քար դար­ձա ու ի­մաստ­նա­ցա…

Մի թռ­չուն թա­ռեց իմ սա­ռը մաշ­կին

Ու մի բան ա­սաց սա­ռած քա­րե­րին:

Դրա­նից հե­տո հան­գի՜ստ եմ այն­քան,

Չէ՞ որ դա­րե­րի գաղտ­նիքն ի­մա­ցա…

 

Քաղ­վածք ոս­տի­կա­նության գործ n-ի­ց

Դի­ա­կը հայտ­նա­բեր­վել է ս.թ. սեպ­տեմ­բե­րի 13-ին, ե­րե­կո­յան 19:40-ի սահ­ման­նե­րում: Ա­հա­զան­գը ստաց­վել է ազ­գա­կան­նե­րից, ով­քեր ան­հանգս­տա­ցել են այն փաս­տից, որ հան­գու­ցյա­լը մի քա­նի օր չի պա­տաս­խա­նել հե­ռա­խո­սա­զան­գե­րին: Ըն­թե­րավ­կա­նե­րի ներ­կա­յու­թյամբ բաց­վել է բնա­կա­րա­նի դու­ռը (կողպ­ված ներ­սի կող­մից): Դա­տաբժշ­կա­կան փոր­ձա­գե­տը պար­զել է, որ սպա­նու­թյու­նը տե­ղի է ու­նե­ցել դրա­նից մոտ 40 ժամ ա­ռաջ: Դի­ա­կի պա­րա­նո­ցի վրա հայտ­նա­բեր­վել է լայ­նա­կի կապ­տու­կային գիծ: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ հան­ցա­գործն օգ­տա­գոր­ծել է ի­նչ-որ պա­րան կամ ա­մուր քուղ (գա­րո­տա): Մա­հը վրա է հասել օ­դային հոս­քի բռ­նի ը­նդ­հա­տու­մից (խեղ­դա­մա­հու­թյուն): Բնա­կա­րա­նում առ­կա է ե­ղել նե­խող դի­ա­կին բնո­րոշ հոտ: Ազ­գա­կան­նե­րի վկա­յու­թյամբ՝ որ­ևէ ա­ռար­կա կամ զարդ բնա­կա­րա­նից չի ան­հե­տա­ցել՝ բա­ցա­ռու­թյամբ, թերևս, մի քա­նի գրքի, այդ թվում՝ Évariste Galois (préf. Émile Picard), Œuvres mathématiques d’Évariste Galois : publiées sous les auspices de la Société mathématique de France ­ժո­ղո­վա­ծո­ւի, ո­րը հան­գու­ցյա­լի սե­ղա­նի գրքե­րից էր: Բա­ցառ­ված չէ, որ վեր­ջինս ան­ձամբ է այն հանձ­նել որ­ևէ մե­կին, սա­կայն ազ­գա­կան­նե­րը մեր­ժում են այդ վար­կա­ծը, քա­նի որ հազ­վա­գյուտ և սի­րե­լի գրքե­րի հան­դեպ հա­նգու­ցյա­լը շատ խան­դոտ էր և խու­սա­փում էր որ­ևէ մե­կին ան­գամ ժա­մա­նա­կա­վո­րա­պես որ­ևէ գիրք հանձ­նե­լուց:

Ս­պան­ված ան­ձը մաս­նա­գի­տու­թյամբ մա­թե­մա­տի­կոս էր: Դա­սա­վան­դում էր Տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րա­նում, սա­կայն տա­նը ևս սի­րում էր զբաղ­վել տե­սա­կան մա­թե­մա­տի­կայի հար­ցե­րով: Ա­մուս­նա­ցած չի ե­ղել: Գոր­ծըն­կեր­նե­րի հետ զուտ աշ­խա­տան­քային շփ­ման մեջ է ե­ղել: Որ­ևէ ըն­կեր կամ ծա­նոթ չի ու­նե­ցել, ո­րին նկա­տե­ին հար­ևան­նե­րը կամ ո­րի մա­սին ի­մա­նային ազ­գա­կան­նե­րը: Հե­տաքն­նու­թյան ար­դյուն­քում պարզ­վել է, որ հան­գու­ցյա­լը գրանց­ված է ե­ղել սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րից մե­կում և գի­տա­կան մի քա­նի խմբակցություն­նե­րում: Ոս­տի­կա­նու­թյան ՏՏ մաս­նա­գե­տի օգ­նու­թյամբ հա­ջող­վել է մուտք գոր­ծել օգ­տա­տի­րոջ ան­ձնա­կան սո­ցի­ա­լա­կան կայ­քէջ, սա­կայն որ­ևէ կաս­կա­ծե­լի հա­ղոր­դա­գրու­թյուն կամ կապ չի բացահայտվել:

Օ­տար ոտ­նա­հետ­քեր կամ մատ­նա­հետ­քեր չեն գտնվել: Սպա­նու­թյան գոր­ծի­քը (պա­րան կամ քուղ) ևս չի հայտ­նա­բեր­վել: Դի­ա­կը տե­ղա­փոխ­վել է դի­ա­հեր­ձա­րան և փոր­ձա­ռու մաս­նա­գե­տի կող­մից են­թարկ­վել կրկ­նա­կի զն­նու­թյան: Որ­ևէ նոր բան չի հայտ­նա­բեր­վել, ո­րը լույս կսփռեր կա­տար­ված սպա­նու­թյան վրա և կօգ­ներ բա­ցա­հայ­տել գոր­ծի հան­գա­մանք­նե­րը: Ը­ստ հո­գե­բա­նի եզ­րա­կա­ցու­թյան՝ հան­ցա­գործն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ծա­նոթ է ե­ղել հան­գու­ցյա­լի հետ, քա­նի որ բռ­նու­թյան հետ­քեր չեն նշմարվել: Դու­ռը կա­րող էր կող­պած լի­նել հենց հան­ցա­գոր­ծը, ե­թե ու­նե­նար բա­նա­լի­նե­րի պատ­ճեն­նե­րը: Գոր­ծի վա­րույ­թը ժա­մա­նա­կա­վո­րա­պես կասեցվել է մինչև նոր հան­գա­մանք­նե­րի ի հայտ գա­լը:

Հատ­ված քն­նի­չի հետ կայա­ցած զրույ­ցից

– Ձեր՝ ոս­տի­կան­նե­րիդ հիմ­նա­կան դժ­բախ­տու­թյունն այն է, որ դուք եր­ևա­կա­յու­թյուն չու­նեք: Ե­թե ձեր հիմ­նա­կան զբաղ­մուն­քից դուրս մի քիչ էլ այլ բնույ­թի հե­տաքրք­րու­թյուն­ներ ու­նե­նայիք և ստի­պե­իք ձեր ժան­գո­տած ու­ղեղ­նե­րին մի քիչ այլ ո­ւղ­ղու­թյամբ մտա­ծել կամ գո­նե եր­ևա­կայել, ա­պա, հաս­տատ, ա­վե­լի մեծ ար­դյունք­նե­րի կհաս­նե­իք: Գո­նե Չես­թեր­տոն կամ Քրիս­տի կար­դայիք…. Ի­՞նչ, կար­դա­ցե՞լ եք: Եվ ի­՞նչ կա­րող եք ա­սել, ի­՞նչ հետ­ևու­թյուն եք ա­րել: Հե­տաքր­քիր է… Այո, հե­տաքր­քիր է ի­նչ­պես «Ռո­բին­զոն Կրու­զոն», չէ՞… Ոչ ա­վելի… Ի­սկ «մա­թե­մա­տի­կա» բա­ռը լսե­լիս ըն­դա­մե­նը խոր­շանք եք վե­րապ­րում դպ­րո­ցա­կան ա­նի­մաստ ժա­մա­վա­ճա­ռի հա­մար: Ի­նձ մի՛ ա­սեք, որ դուք մա­թե­մա­տի­կա գի­տեք: Դա վի­րա­վո­րում է իմ ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը և ի­նք­նա­սի­րու­թյու­նը: Կամ էլ գո­նե պոե­զի­ա կամ ար­վեստ ու­սում­նա­սի­րե­իք… Դա ձեզ հաս­տա՛տ չէր խան­գա­րի: Գո­նե կփոր­ձե­իք եր­ևույթ­նե­րին մի քիչ այլ տե­սան­կյու­նից նայել… (Հի­րա­վի՝ «Որ­քան ա­վե­լի հի­մար է հա­կա­ռա­կորդդ, այն­քան ա­վե­լի հեշտ է քո հաղ­թա­նա­կը, ե­թե ի­նքդ էլ, ի­հար­կե, հի­մար չես»):

Մա­թե­մա­տի­կայի պրո­ֆե­սո­րի սպա­նու­թյու­նը պար­զա­պես փորձ էր: Ես որ­ևէ ան­ձնա­կան բան չու­նե­ի նրա դեմ: Ի­նձ հար­մար էր նրա­նով, որ մե­նակ էր ապ­րում: Սո­ցի­ա­լա­կան է­ջում հա­ղոր­դա­գրու­թյուն­ներ էր թող­նում՝ հիմ­նա­կա­նում տար­վա ե­ղա­նակ­նե­րի ու Գա­լո­ւայի տե­սու­թյան շուրջ: Փոր­ձում էր ա­միս­ներն ու ե­ղա­նակ­նե­րը կա­պել Գա­լո­ւայի ը­նդ­լայն­ման տե­սու­թյան և խմ­բե­րի հետ: Ես դրանք պար­զա­պես կար­դում է­ի՝ ա­ռանց ար­ձա­գան­քե­լու: Ի­՞նչ թաքց­նեմ՝ պահ է ե­ղել, ե­րբ ցան­կա­ցել եմ մի քա­նի բառ գրել, քա­նի որ այդ թե­ման ի­նձ էլ է շատ հե­տաքր­քիր, հատ­կա­պես հան­րա­հաշ­վա­կան հա­վա­սա­րում­նե­րի լուծ­ման ը­նդ­հա­նուր մե­թոդ­նե­րի և ե­րկ­րա­չա­փա­կան կա­ռու­ցում­նե­րի ա­ռու­մով: Բայց ես կա­րո­ղա­ցա զս­պել գայ­թակ­ղու­թյունս ու սահ­մա­նա­փակ­վել զուտ կո­ղային դի­տոր­դի կրա­վո­րա­կան դե­րով:

– Ը­ստ Հայ­զեն­բեր­գի տե­սու­թյան՝ ա­մեն մի դի­տորդ ար­դեն ի­սկ ազ­դում է եր­ևույ­թի ար­դյուն­քի վրա,– նկա­տեց քն­նի­չը:

– Բրա՛­վո… Ճիշտ նկա­տե­ցիք… Սա­կայն նույն տե­սու­թյան հա­կա­դարձ մեկ­նա­բա­նու­թյունն էլ գո­յու­թյուն ու­նի՝ ցան­կա­ցած եր­ևույթ իր հեր­թին ազ­դում է դի­տոր­դի վրա… Ի­նչ­ևէ, ո­րոշ ժա­մա­նակ ան­ց ի­նձ մի բան պարզ դար­ձավ: Այն, որ մեր մա­թե­մա­տի­կոսն, ը­ստ է­ու­թյան, հա­սել է իր բարձ­րա­կե­տին, և որ­ևէ նոր հայտ­նա­գոր­ծու­թյուն նրա­նից սպա­սելն այլևս անիմաստ է:

Կան գիտ­նա­կան­ներ, ով­քեր ջա­հել տա­րի­քում ա­նում են ի­րենց հիմ­նա­կան հայտ­նա­գոր­ծու­թյու­նը և դրա­նով ի­սկ սպառ­վում: Այո, ձեր սի­րե­լի Այնշ­տայ­նը (ան­գամ ճիշտ ա­նու­նը չգի­տեք) կամ էլ Բրա­յան Դևիդ Ջո­զեֆ­սո­նը…. Վեր­ջինս 23 տա­րե­կա­նում Նո­բե­լյան մր­ցա­նակ ստա­ցավ ու այն­քան խելք ու­նե­ցավ, որ տրա­մագ­ծո­րեն փո­խեց իր գոր­ծու­նե­ու­թյան ո­լոր­տը: Հա­մե­նայն­դեպս, պա­րա­հո­գե­բա­նու­թյու­նը պա­կաս հե­տաքր­քիր չէ, քան գեր­հա­ղոր­դա­կա­նու­թյու­նը: Ի­սկ խեղճ Այնշ­տայ­նը իր հայտ­նա­գոր­ծու­թյու­նից հե­տո գրե­թե կես դար խար­խա­փեց ան­հույս տվայտանքների մեջ… Դե լավ, Ա­ստ­ված ի­րենց հետ… Վե­րա­դառ­նանք մեր սի­րե­լի մա­թե­մա­տի­կո­սին: Ե­րբ ի­նձ պարզ դար­ձավ, որ նա ար­դեն սպա­ռել է ի­րեն ու պար­զա­պես ի­նք­նա­խա­րա­զա­նու­մով է զբաղ­ված, ես հաս­կա­ցա, որ ճիշտ ը­նտ­րու­թյուն եմ կա­տա­րել: Հա­մե­նայն­դեպս՝ գի­տու­թյա­նը դրա­նից որ­ևէ վնաս չի լի­նի:

Բաց դա­սա­խո­սու­թյուն­նե­րից մե­կից հե­տո մո­տե­ցա նրան և մի քա­նի խոսք փո­խա­նա­կե­ցի Գա­լո­ւայի տե­սու­թյան շուրջ: Նրա աչ­քե­րի փայ­լից գլ­խի ըն­կա, որ գն­դակս դի­պել է թի­րա­խի ճիշտ կենտ­րո­նին: Ի­նձ հրա­վի­րեց մի բա­ժակ սուրճ կամ թեյ խմե­լու (հու­սամ՝ այս ման­րուքն է­ա­կան չէ հե­տաքն­նու­թյան հա­մար): Մի քա­նի օր ան­ց, ի­բր պա­տա­հա­բար, հան­դի­պե­ցի նրան փո­ղո­ցում՝ հա­մալ­սա­րա­նից ոչ հե­ռու: Մի դա­տարկ սր­ճա­րան գտանք ու բա­վա­կա­ն եր­կար զրու­ցե­ցինք բազ­մու­թյուն­նե­րի հզո­րու­թյան ու ե­րկ­րա­չա­փա­կան կա­ռու­ցում­նե­րի տե­սու­թյան շուրջ: Պի­տի խոս­տո­վա­նեմ, որ հե­տաքր­քիր զրու­ցա­կից էր: Ի­սկ ե­րբ սի­րա­հար­ված մի զույգ մտավ ներս՝ կար­ծես ի­մի­ջի­այ­լոց նկա­տե­ցի, որ չեմ սի­րում սր­ճա­րան­նե­րը և նա­խընտ­րում եմ ա­ռա­վել կտր­ված մի­ջա­վայ­րեր: Նոր ծա­նոթս ի­նձ սի­րով հրա­վի­րեց իր տուն ու հայտ­նեց հաս­ցեն:

Դրա­նից հե­տո ա­նօթ­ևա­նի կեր­պա­րան­քով գաղ­տա­գո­ղի հետ­ևում է­ի նրան: Ան­գամ նրա դեն նե­տած աղ­բի տոպ­րակ­ներն է­ի ու­սում­նա­սի­րում: Հու­րա­խու­թյուն ի­նձ՝ գտա նրա հին կո­շիկ­նե­րը: Մի քիչ մեծ է­ին ոտ­քե­րիս, բայց դա է­ա­կան չէր:

Մեկ գի­շեր խոր­հե­լուց հե­տո ծրա­գիրս ար­դեն պատ­րաստ էր ի­րա­գործ­ման: Ե­րե­կո­յան, մթն­շա­ղի ու գի­շեր­վա ա­րան­քում, հա­գա նրա հին կո­շիկ­նե­րը, բարձ­րա­ցա դա­տարկ աս­տի­ճան­նե­րով ու թա­կե­ցի դու­ռը: Ան­գամ դի­տանց­քից չնայեց: Տաս­նե­րեք վայր­կյան ան­ց բա­ցեց դու­ռը և ի­նձ տես­նե­լով՝ ժպ­տաց ու ներս հրա­վի­րեց: Կի­սամ­թան մեջ (մի­այն գրա­սե­ղա­նի լամպն էր վառ­վում) նա չէր կա­րող նկա­տել իմ կո­շիկ­նե­րը: Չի­նա­կան թեյ սար­քեց եր­կու­սիս հա­մար, և շու­տով մտեր­միկ ու հա­ճե­լի մի զրույց ծա­վալ­վեց մեզ հե­տաքրք­րող թե­մա­նե­րի շուրջ: Պետ­քա­րան գնա­լու պատր­վա­կով դուրս ե­կա սե­նյա­կից, գրպա­նիցս հա­նե­ցի և նա­խա­պատ­րաս­տե­ցի քու­ղը (ես ման­կուց խոր­շում եմ ա­րյու­նից): Ե­րբ վե­րա­դար­ձա՝ նա նս­տած էր մեջ­քով դե­պի ի­նձ և խո­րա­սուզ­ված ի­նչ-որ բան էր նա­յում հա­մա­կարգ­չի մեջ: Քու­ղը ո­լո­րե­ցի նրա պա­րա­նո­ցի շուր­ջը և ձգե­ցի՝ աս­տի­ճա­նա­բար ու­ժե­ղաց­նե­լով լա­րու­մը: Նա գրե­թե չդի­մա­դրեց: Մի եր­կու ջղա­ձգում ա­րեց ձեռ­քե­րով ու հան­գավ հենց նս­տած տե­ղում: Ա­պա­հո­վու­թյան հա­մար մի քիչ էլ պա­հե­ցի պա­րա­նի ձգ­վա­ծու­թյու­նը, ա­պա հա­նե­ցի ու գրպանս դրե­ցի: Այդ պա­հին աչ­քովս ըն­կավ Գա­լո­ւայի տե­սու­թյան հա­տոր­յա­կը գրա­սե­ղա­նին դարս­ված գրքե­րի մեջ: Գրե­թե բնազ­դո­րեն այն գրպանս խո­թե­ցի:

Պա­տին կախ­ված գրա­տախ­տա­կին եր­կու հատ­վող շր­ջա­նա­գիծ նկա­րե­ցի և դրանց մի­ջո­ցով հատ­վա­ծի ե­րկ­րա­չա­փա­կան կենտ­րո­նը նշե­ցի: Ի­նձ դուր են գա­լիս նման ա­նախ­րո­նիզմ­նե­րը: Վս­տահ է­ի, որ ե­թե թե­կուզ մի քիչ խո­րա­գի­տակ քն­նիչ հանձն առ­նի վա­րել այս գոր­ծը, ա­պա ը­ստ է­ու­թյան կա­րող է ի վեր­ջո դուրս գալ իմ հետ­քի վրա… Ի­՞նչ ա­սեմ, չէ­ի ու­զում զր­կել ձեզ այդ հնա­րա­վո­րու­թյու­նից: Ես շատ զգույշ է­ի աշ­խա­տում, ո­ւս­տի որ­ևէ հետք չթո­ղե­ցի: Հա­տուկ այդ նպա­տա­կով վերց­րած թավ­շե շո­րով սր­բե­ցի բո­լոր այն ա­ռար­կա­նե­րը, ո­րոնց վրա կա­րող է­ի մատ­նա­հետ­քեր թո­ղած լի­նել: Թեյի բա­ժակս խնամ­քով լվա­ցի ու դրե­ցի չո­րա­նո­ցի վրա: Զգու­շո­րեն ի­ջա աս­տի­ճան­նե­րով: Մա­թե­մա­տի­կո­սի հին կո­շիկ­նե­րը նե­տե­ցի ե­րեք թա­ղա­մաս հե­ռու գտն­վող աղ­բա­մա­նը, հա­գա թփե­րի մեջ թաքց­րած իմ կո­շիկ­ներն ու խառն­վե­ցի մետ­րոյով ճամ­փոր­դող գորշ ամ­բո­խին: Վս­տահ եմ, որ որ­ևէ հետք ան­հնար էր գտ­նել: Կար­ծում եմ՝ այս­քա­նը ձեզ բա­վա­կան է:

Հատ­ված փոխգն­դա­պե­տի եվ քն­նի­չի խո­սակ­ցու­թյու­նից

Փոխգն­դա­պե­տը հանգց­րեց հեր­թա­կան գլա­նա­կը և գրե­թե ան­մի­ջա­պես նո­րը վա­ռեց: Հե­տո դա­տար­կեց մոխ­րա­մա­նը գրա­սե­ղա­նի տակ դրված աղ­բի զամ­բյու­ղի մեջ, նոր վա­ռած գլա­նա­կը հե­նեց մոխ­րա­մա­նի եզ­րին, բա­ցեց տա­կա­վին բա­րակ թղ­թա­պա­նակն ու խո­րա­սուզ­վեց սպի­տակ է­ջե­րի ըն­թեր­ցա­նու­թյան մեջ: Կր­կին հո­գոց հա­նեց, կում ա­րեց վա­ղուց ար­դեն սա­ռած սուր­ճից, հա­նեց ակ­նոցն ու կար­ծես վեր­ջա­պես նկա­տեց իր ա­ռջև նս­տած քն­նի­չին.

– Ար­դեն այս­տե՞ղ ես: Լավ է, լավ… Տե՛ս, մեզ հանձ­նա­րա­րել են ա­վե­լի ակ­տի­վո­րեն զբաղ­վել սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րի ու­սում­նա­սի­րու­թյամբ: Դա կրկ­նա­կի նպա­տակ ու­նի: Ա­ռա­ջի­նը՝ կա­պեր գտ­նել տար­բեր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րին որ­ևէ ա­ռն­չու­թյուն ու­նե­ցող ան­ձանց հետ և նրանց միջև: Ի­սկ ե­րկ­րոր­դը՝ ը­նդ­հան­րա­պես տե­ղե­կու­թյուն­ներ հա­վա­քել և հաս­կա­նալ, թե ին­չով է շն­չում հա­սա­րա­կու­թյու­նը: Սա կոչ­վում է կան­խար­գել­ման գոր­ծա­ռույթ: Վեր­ջերս Եվ­րո­պա­յում մի տեղ խորհր­դակ­ցու­թյան է­ի հրա­վիր­ված այս թե­մայով… Լսիր, ի­՜նչ հյու­րա­սի­րու­թյուն էր, ի­՜նչ հյու­րա­նոց… Հա, ի­՞նչ է­ի ա­սում… Ու­րեմն՝ դա­տա­պարտ­ման մի­ջո­ցա­ռում­ներ…

– Կան­խար­գել­ման գոր­ծա­ռույթ­ներ,– քն­նիչն ի­րեն թույլ տվեց ո­ւղ­ղել վե­րա­դա­սին:

– Այո, գոր­ծա­ռույթ­ներ… Մի խոս­քով, Թե­ո­ֆի­լյան, սա քեզ եմ հանձ­նա­րա­րում: Գի­տեմ, գի­տեմ, որ զբաղ­ված ես, բայց այս պա­հին ես լրա­ցու­ցիչ հաս­տիք­ներ չու­նեմ: Կապ­վիր ՏՏ բաժ­նի տղա­նե­րի հետ. նրանք քեզ բո­լոր բա­նա­լի­ներն ու ծած­կա­բա­ռե­րը կտան: Հա, կա­րող ես նաև տ­նից աշ­խա­տել՝ ե­րե­կո­նե­րը: Կար­ծեմ՝ օգ­տա­տե­րերն ա­վե­լի ակ­տիվ են հենց այդ ժա­մե­րին: Բայց, խն­դրում եմ, աչ­քա­թող չա­նես նաև քո հիմ­նա­կան գոր­ծե­րը՝ վեր­ջին չբա­ցա­հայտ­ված սպա­նու­թյուն­նե­րը: Կա­րող ե­նք, ի­հար­կե, հի­մար մե­կին գտ­նել ու ա­մեն ի­նչ նրա վրա բար­դել: Բայց դա վեր­ջին քայլն է: Դեռ ժա­մա­նակ կա: Փոր­ձիր ի­նչ-որ բան պար­զել: Մեկ էլ տե­սար մի բան ծլեց… Հա, քա­նի դեռ չեմ մո­ռա­ցել… Լր­տու­նե­րից մե­կը տե­ղե­կու­թյուն է ու­ղար­կել չբա­ցա­հայտ­ված սպա­նու­թյուն­նե­րից մի քա­նի­սի վե­րա­բե­րյալ… Հի­մա չեմ գտ­նում… Կու­ղար­կեմ՝ կկար­դաս և ըն­թացք կտաս: Ո­չինչ չի կա­րե­լի աչ­քա­թող ա­նել: Ոչ մի ման­րուք: Սա եր­բեք չմո­ռա­նաս:

– Լավ:

– Ա­մե­նա­կար­ևոր հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րը միշտ ան­սպա­սե­լի են լի­նում…

– Այո:

– Դու դեռ չես ա­մուս­նա­ցել, չէ՞: Լավ է: Բայց մի՛ ու­շաց­րու: Ա­նձ­նա­կա­նը եր­բեք չի կա­րե­լի զո­հել հա­նուն հա­սա­րա­կա­կա­նի: Բայց այդ Եվ­րո­պայի հյու­րա­նոց­նե՜­րը, ու­տե­լի՜­քը… Մի տուփ գլա­նա­կը գի­տե՞ս ի­նչ­քան է: Հինգ եվ­րո… Բաա… Դու չե՞ս ծխում:

– Ոչ:

– Հըմ… Լավ, գնա, զբաղ­վիր և պար­բե­րա­բար զե­կու­ցիր: Հա­տուկ ու­շա­դրու­թյուն դարձ­րու կաս­կա­ծե­լի հա­ղոր­դա­գրու­թյուն­ներ գրող­նե­րին: Մարմ­նա­վա­ճառ­նե­րին, կա­վատ­նե­րին, տար­բեր մերս­ման սրահ­նե­րին, թմ­րա­նյու­թե­րի ցան­ցային քո­ղարկ­ված վա­ճառ­քին վե­րա­բե­րող նա­մակ­նե­րը կար­դա, բայց շատ մի խո­րա­ցիր: Դրան­ցով հա­տուկ բա­ժին­ներն են զբաղ­վում: Մենք մեր քի­թը այն­տեղ չենք խո­թե­լու: Մար­դիկ եր­բեմն ի­րեն­ցից ան­կախ կամ ան­գամ հա­տուկ նպա­տա­կով հա­ղո­րդա­գրու­թյուն­ներ են թող­նում, ո­րոնք կա­րող ե­ն օգ­նել գտ­նել կծի­կի ծայ­րը: Հաս­կա­նո՞ւմ ես: Լավ է: Ու­րեմն նայիր, հո­տո­տիր և ու­շա­դիր ե­ղիր: Հար­ցեր կա՞ն:

– Այս պա­հին՝ ոչ:

– Լավ է: Ու­րեմն գնա և աշ­խա­տիր: Ա­մուս­նա­նա­լու մա­սին չմո­ռա­նաս:

Հատ­ված քն­նի­չի հետ կայա­ցած զրույ­ցից

– Ին­չո՞ւ եք ի­նձ հարց­նում իմ ե­րազ­նե­րի մա­սին: Ի­սկ ձեզ հա­մար ի­՞նչ է ե­րա­զը: Բնա­կան է, որ պա­տաս­խան չու­նեք: Եր­ևի եր­բեք չեք մտա­ծել դրանց մա­սին: Ան­ձամբ ի­նձ հա­մար ե­րա­զը զու­գա­հեռ հար­թու­թյան մեջ ապ­րող և դրս­ևոր­վող ի­րա­կա­նու­թյունն է: Գա­լո­ւան դրեց դաշ­տի տե­սու­թյան հիմ­քը: Ան­կյու­նա­քա­՛րը: Եվ գի­տե՞ք՝ մի գի­շեր­վա մեջ նա շա­րա­դրեց այն բո­լոր տե­սա­կետ­նե­րը, ո­րոնք ցայ­սօր օգ­տա­գործ­վում են ու զար­գա­նում: Ես ի­նքս հակ­ված եմ այն մտ­քին, որ նա այդ բո­լոր պատ­կեր­նե­րը զու­գա­հեռ հար­թու­թյան մեջ է տե­սել: Ձեր բա­ռե­րով ա­սած՝ ե­րա­զում: Մտ­քի նման հս­կայի հա­մար թերևս բարդ չէր հա­ջորդ ռա­ցի­ո­նալ քայլն ա­նե­լը և հաս­կա­նա­լը, որ ի­րա­կա­նում այդ եր­կու կամ ա­վելի հար­թու­թյուն­նե­րը մի մեծ՝ հա­մընդ­հա­նուր դաշ­տի տար­բեր դրս­ևո­րում­ներն են: Ի­նչ­պես, օ­րի­նակ, է­լեկտ­րա­կան և մագ­նի­սա­կան դաշ­տե­րը նույն՝ է­լեկտ­րա­մագ­նի­սա­կան դաշ­տի տար­բեր դրս­ևո­րում­ներն են: Ա­մեն ի­նչ կախ­ված է դի­տոր­դի սրամ­տու­թյու­նից և ըն­կա­լու­նա­կու­թյու­նից: Այլ կերպ ա­սած՝ գրա­վի­տա­ցի­ոն դաշ­տը պար­զա­պես մեկ ու­րիշ, շատ ա­վե­լի ը­նդ­հա­նուր դաշ­տի մի մասն է, այլ հար­թու­թյան մեջ:­

Ի՞նչ է կա­տար­վում ե­րա­զում: Ե­թե դա պար­զա­պես սո­վո­րա­կան ֆի­զի­ո­լո­գի­ա­կան և մտ­քի ֆունկ­ցի­ա­նե­րի ան­դրա­դարձ կամ ար­գե­լա­կում չէ, ա­պա ա­մեն ի­նչ շատ ա­վե­լի հե­տաքր­քիր է: Տե­սեք, ե­րա­զում ես խո­սում եմ մի ե­րի­տա­սարդ կնոջ հետ: Բայց այդ պա­հին կող­քի սե­նյա­կից լսում եմ նրա նույն բա­ռե­րի մի քիչ ու­շա­ցած ար­ձա­գան­քը: Հե­ռա­խո­սը ձեռ­քիս գնում եմ ձայ­նի ո­ւղ­ղու­թյամբ և, ի զար­մանս ի­նձ, տես­նում, որ այդ կի­նը կող­քի սե­նյա­կից խո­սում է ի­նձ հետ:

– Ե­թե չեմ սխալ­վում, սրա մա­սին դուք գրել է­իք սո­ցիա­լա­կան կայ­քի ձեր է­ջում,– նկա­տեց քն­նի­չը:

– Բրա­վո: Փաս­տո­րեն դուք դրան ար­դեն ծա­նոթ եք: Այո, գրել է­ի՝ սպա­սե­լով ար­ձա­գանք­նե­րի, գո­նե մեկ ար­ձա­գան­քի, սա­կայն որ­ևէ ան­դրա­դարձ այդ­պես էլ չե­ղավ: Ի­՞նչ կա­րե­լի է սպա­սել մի գծի եր­կայն­քով մտա­ծող գի­տու­նիկ­նե­րից… Ի­սկ ի­նձ հա­մար դա նշան էր: Ես կա­ռու­ցե­ցի այդ կնոջ պատ­կե­րը և սկ­սե­ցի ա­վե­լի ու­շա­դիր նայել չորս կողմս: Եվ, ե­րբ մի քա­նի օր ան­ց նրան ի­րոք հան­դի­պե­ցի փո­ղո­ցում, ի­նձ հա­մար պարզ դար­ձավ, որ ճիշտ ճա­նա­պար­հի վրա ե­մ… Վս­տա­հա­բար չեմ կա­րող ա­սել, որ նա ար­տա­քուստ հենց ե­րա­զումս տե­սած կինն էր, սա­կայն ներ­քին բո­լոր ըն­կա­լում­նե­րով՝ հաս­տատ նա է­ր…

Քաղ­վածք ոս­տի­կա­նության գործ n-ի­ց

Դի­ա­կը հայտ­նա­բեր­վել է ս.թ. սեպ­տեմ­բե­րի 29-ին, ա­ռա­վո­տյան 11-ի սահ­ման­նե­րում: Հան­գու­ցյա­լի քույրն ան­հանգս­տա­ցել է և ո­րո­շել ան­ձամբ այ­ցե­լել քրո­ջը: Իր բա­նա­լի­ով բա­ցել է դու­ռը և նն­ջա­րա­նի մահ­ճա­կա­լի վրա հայտ­նա­բե­րել քրոջ դի­ա­կը: Վա­խե­ցել է մո­տե­նալ կամ ձեռք տալ դի­ա­կին: Ո­ւշ­քի գա­լով ու լա­ցա­կու­մած՝ օգ­նու­թյուն է խն­դրել հար­ևան­նե­րից, ով­քեր էլ ան­մի­ջա­պես շտապ­օգ­նու­թյուն և ոս­տի­կա­նու­թյուն են կան­չել:­

Ըն­թե­րավ­կա­նե­րի ներ­կա­յու­թյամբ կա­տար­վել է նախ­նա­կան զն­նու­թյուն: Դա­տաբժշ­կա­կան փոր­ձա­գե­տը հաս­տա­տել է մա­հը, ո­րը վրա էր հա­սել 10-15 ժամ ա­ռաջ՝ օ­դի հոս­քի բռ­նի ը­նդ­հատ­ման (խեղ­դա­մա­հու­թյան) հե­տևան­քով: Քա­նի որ դի­ա­կի պա­րա­նո­ցի հատ­վա­ծում որ­ևէ մատ­նա­հետք կամ կապ­տուկ չի նկատ­վել, ա­պա հա­վա­նա­կան է են­թա­դրել, որ սպա­նու­թյան գոր­ծի­քը հան­գուց­յա­լի բարձն է ե­ղել: Հան­ցա­գոր­ծի ֆի­զի­կա­կան ու­ժի մա­սին որ­ևէ եզ­րա­կա­ցու­թյուն ա­նե­լը բարդ է, քա­նի որ, ը­ստ հա­րա­զատ­նե­րի, հան­գու­ցյալն ին­քը ֆի­զի­կա­պես տկար էր և չէր կա­րող հա­մա­պա­տաս­խան դի­մա­դրու­թյուն ցու­յց տալ: Սե­ռա­կան բռ­նու­թյան և սերմ­նա­հե­ղու­կի հետ­քեր չեն հայտ­նա­բեր­վել:

Ման­րազ­նին հե­տաքն­նու­թյան ար­դյուն­քում որ­ևէ ան­ծա­նոթ մատ­նա­հետք կամ ոտ­նա­հետք ևս չի հայտ­նա­բեր­վել: Հան­գու­ցյա­լի քրոջ վկա­յու­թյամբ՝ գրա­սե­ղա­նի վրայից ան­հե­տա­ցել է Օս­կար Ո­ւայլ­դի հա­տո­րյա­կը: «Սա­լո­մե» պի­ե­սը և մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված հե­քի­աթ­նե­րը հան­գու­ցյա­լի ա­մե­նա­սի­րած գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից է­ին, և նա հա­ճախ էր վե­րըն­թեր­ցում դրանք քնե­լուց ա­ռաջ: Որ­ևէ այլ ա­ռար­կայի կամ ի­րի բա­ցա­կա­յու­թյուն ա­ռա­ջին զնն­մամբ չի գրանց­վել:

Հան­գու­ցյա­լը նաև ի­նքն էր ստեղ­ծա­գոր­ծում: Մահ­ճա­կա­լին կից փոք­րիկ պա­հա­րա­նի դա­րա­կում հայտ­նա­բեր­վել է ձե­ռա­գիր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րով նրա բո­սո­րա­գույն նո­թա­տետ­րը: Ա­մե­նա­վեր­ջին է­ջում ա­ռաջ­նային՝ դի­տո­ղա­կան վար­կա­ծով հան­գու­ցյա­լին չպատ­կա­նող ձե­ռա­գրով մա­թե­մա­տի­կա­կան նշում­ներ են հայտ­նա­բեր­վել: Հրա­վիր­ված փոր­ձա­գետ-գիտ­նա­կա­նի հա­մոզ­մամբ՝ դրանք ֆրան­սիա­ցի մա­թե­մա­տի­կոս Է­վա­րիստ Գա­լո­ւայի, այս­պես կոչ­ված, խմ­բե­րի և կոմպ­լեքս թվե­րի ըն­դլայն­ված դաշ­տի հա­վա­սա­րում­ներն են եր­կու, ե­րեք և չորս թվով ան­հայտ­նե­րի հա­մար…

Հան­գու­ցյալն ապ­րել է մե­նակ, ա­մուս­նա­ցած չի ե­ղել: Քրոջ պատ­մե­լով՝ նախ­կի­նում ու­նե­ցել է սի­րային ան­հա­ջող մի կապ, սա­կայն հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մեկ-եր­կու ամ­սից ը­նդ­հատ­վել են, քա­նի որ այդ տղա­մար­դու հետ տար­բեր հե­տաքրք­րու­թյուն­ներ ու աշ­խար­հըմբռ­նում են ու­նե­ցել: Բա­ժա­նու­մից հե­տո որ­ևէ կապ չի ե­ղել: Սո­ցիա­լա­կան կայ­քում այդ նախ­կին ծա­նո­թը գրանց­ված է որ­պես ըն­կեր, սա­կայն որ­ևէ ան­ձնա­կան ու­ղիղ հա­ղոր­դա­գրու­թյուն ե­րբ­ևէ չի ե­ղել:

Հ­րա­վիր­ված հո­գե­բա­նը են­թա­դրում է, որ հան­ցա­գոր­ծը ծա­նոթ է ե­ղել հան­գու­ցյա­լին: Ե­թե նո­թա­տետ­րում հայտ­նա­բեր­ված մա­թե­մա­տի­կա­կան բա­նաձ­ևե­րը պատ­կա­նում են հան­ցա­գոր­ծի ձեռ­քին, ա­պա վեր­ջինս, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, տի­րա­պե­տում է նյու­թին պրո­ֆե­սի­ո­նալ մա­կար­դա­կով կամ էլ ար­տա­գրել է որ­ևէ այլ աղ­բյու­րից:

Դի­ա­կը տե­ղա­փոխ­վել է ոս­տի­կա­նու­թյան կենտ­րո­նա­կան դի­ա­հեր­ձա­րա­նի սառ­նա­րան: Գոր­ծի վա­րույ­թը ժա­մա­նա­կա­վո­րա­պես կա­սեց­վել է մինչև նոր հան­գա­մանք­նե­րի եր­ևան գա­լը:

Հ­րա­վիր­ված մաս­նա­գե­տի զե­կու­ցա­գի­րը է­վա­րիստ գա­լո­ւայի մա­սին

Է­վա­րիստ Գա­լո­ւա (Évariste Galois) – ֆրան­սի­ա­ցի մա­թե­մա­տի­կոս: Ծն­վել է 1811 թ. հոկ­տեմ­բե­րի 25-ին Փա­րի­զի Բուլ-լա-Ռեն ար­վար­ձա­նում: Մա­հա­ցել է 1832 թ. մայի­սի 31-ին Փա­րի­զում: Սո­վո­րել է լի­ցե­յում, ա­պա ըն­դուն­վել Փա­րի­զի Բարձ­րա­գույն Նոր­մալ դպ­րոց, ո­րից հե­ռաց­վել է մեկ տա­րի ան­ց՝ քա­ղա­քա­կան ար­մա­տա­կան հա­յացք­նե­րի հա­մար: Ո­րոշ տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ մա­հա­ցել է մե­նա­մար­տում: Ը­ստ մեկ այլ աղ­բյու­րի՝ ոչ թե սպան­վել, այլ սպա­նել է ա­խո­յա­նին, ո­րի հա­մար դա­տա­պարտ­վել է մա­հա­պատ­ժի: Կան­խազ­գա­լով մո­տա­լուտ մա­հը՝ հենց բան­տախ­ցում թղթին է հանձ­նել հան­րա­հաշ­վա­կան հա­վա­սա­րում­նե­րի ու դաշ­տե­րի տե­սու­թյան վե­րա­բե­րյալ իր հիմ­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը, այդ թվում՝ հան­րա­հաշ­վա­կան ֆունկ­ցի­ա­նե­րից կազմ­ված (և կախ­ված) ին­տե­գրալ­նե­րի մա­սին հիմ­նա­կան թե­ո­րեմ­նե­րը: Նրա ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը բա­ցա­ռիկ մեծ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել հան­րա­հաշ­վի զար­գաց­ման վրա։ Ը­ստ է­ու­թյան Գա­լո­ւան ստեղ­ծել է հան­րա­հաշ­վա­կան վեր­ջա­վոր տար­րե­րի ամ­բող­ջա­կան տե­սու­թյուն՝ Խմ­բե­րի տե­սու­թյու­նը, ո­րն այժմ կոչ­վում է նրա ա­նու­նով։ Գա­լո­ւան դրել է նաև է նաև ա­ղմ­կա­կա­յուն կո­դա­վոր­ման տե­սու­թյան հիմ­քե­րը, ա­ռանց ո­րոնց անհնա­ր կլիներ թվային տե­ղե­կատ­վու­թյան և թվային հե­ռուս­տա­տե­սու­թյան հա­ղոր­դում­նե­րի ի­րա­կա­նաց­ումը: (Այ­սօր լայ­նո­րեն կի­րառ­վող «HTTP» կո­դա­վոր­ման հա­մա­կար­գի հիմ­քում նաև Գալո­ւայի գա­ղա­փար­ներն են դրված, ո­րոնք կի­րառ­վում են նաև սո­ցի­ա­լա­կան կայ­քե­րում տե­ղե­կու­թյուն­նե­րի գաղտ­նա­գրման և փո­խանց­ման հա­մար)։ Խմբե­րի տե­սու­թյու­նից է բխում, մաս­նա­վո­րա­պես, դաշ­տե­րի գլո­բալ սի­մետ­րի­այի խն­դի­րը:

Գա­լո­ւայի դժ­բախ­տու­թյունն այն էր, որ նա ժա­մա­նա­կից շատ էր ա­ռաջ ըն­կել: Ը­նդ­հան­րա­պես, կար­ճատև կյան­քի ըն­թաց­քում, նրան միշտ ու­ղեկ­ցել են ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը: Դեռևս պա­տա­նի հա­սա­կում նա մի քա­նի խո­շոր գի­տա­կան հոդ­ված­ներ էր գրել, ո­րոնք, սա­կայն, եր­բեք չտ­պա­գրվե­ցին, քա­նի որ ա­մեն ան­գամ ա­ռեղծ­վա­ծային պայ­ման­նե­րում կոր­չում է­ին նախ­քան խմ­բա­գրին հաս­նե­լը:

Գա­լո­ւայի, այս­պես ա­սած՝ սի­րո­ղա­կան հե­տաքրք­րու­թյան ո­լոր­տում էր նաև մի­այն ան­վերջ եր­կար քա­նո­նի և ան­վերջ փռ­ված­քով կար­կի­նի օգ­նու­թյամբ տար­բեր ե­րկ­րա­չա­փա­կան պատ­կեր­նե­րի կա­ռու­ցու­մը:

Ներ­կա­յաց­ված նո­թա­տետ­րում բեր­ված գրա­ռում­նե­րը վս­տա­հա­բար ներ­կա­յաց­նում են Գա­լո­ւայի տե­սու­թյան ժա­մա­նա­կա­կից մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րից մե­կը՝ կապ­ված կոմպ­լեքս փո­փո­խա­կան­նե­րով հա­վա­սա­րում­նե­րի վեր­ջա­վոր ը­նդ­լայ­նում­նե­րի հետ: Նման շա­րա­դրու­թյամբ վեր­լու­ծու­թյուն­ներ հա­մա­ցան­ցում կամ առ­կա գի­տա­կան հոդ­ված­նե­րում տա­կա­վին չկան: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ դրանք հե­ղի­նա­կի սե­փա­կան ար­տա­ծում­ներն են, ո­րոնք այս պա­հի դրու­թյամբ հրա­պա­րակ­ված չեն: Մա­թե­մա­տի­կա­կան հա­վա­սա­րում­նե­րից զատ՝ մնացած բո­լոր գրա­ռում­նե­րը լա­տի­նե­րեն սեղ­մա­գրե­րով են ար­ված (ի­նչ­պես ըն­դուն­ված է բարձ­րա­գույն մա­թե­մա­տի­կայի եվ­րո­պա­կան դպ­րո­ցում), ո­ւս­տի հնա­րա­վոր չէ խո­սել հե­ղի­նա­կի ազ­գու­թյան մա­սին: Սե­ռի մա­սին ևս մի­ա­նշա­նակ են­թա­դրու­թյուն ա­նել հնա­րա­վոր չէ, բայց նման խո­րու­թյան և բար­դու­թյան ար­տա­ծում­ներ սո­վո­րա­բար ա­րա­կան սե­ռի մա­թե­մա­տի­կոս­նե­րի կող­մից են ար­վում:

Հատ­ված քն­նի­չի հետ կայա­ցած զրույ­ցից

– Ին­չո՞ւ եք կր­կին ի­նձ հարց­նում իմ ե­րազ­նե­րի մա­սին: Նա­խորդ ան­գամ ձեզ ար­դեն փոր­ձե­ցի բա­ցատ­րել: Ե­րազ­նե­րը զու­գա­հեռ աշ­խար­հի պատ­կեր­ներն են: Ի­նձ հա­մար՝ նույն­քան ի­րա­կան, որ­քան այս աշ­խար­հի ա­ռար­կա­ներն ու դեպ­քե­րը: Գի­տեմ, ձեզ հա­մար ե­րազ­նե­րը գի­տա­կան կամ մաս­նա­գի­տա­կան մեկ­նա­բա­նու­թյու­նից դուրս գտն­վող մի խա­բու­սիկ դաշ­տում են: Բայց դուք տե­ղյակ չեք կա­ռա­վար­վող ե­րազ­նե­րին: Այո՛, այո՛, կա­ռա­վար­վող ե­րազ­ներին:

– Այ­սինքն՝ դուք տես­նում եք այն, ի­նչ ու­զում եք: Դա՞ եք ցան­կա­նում ա­սել:

– Ոչ այն­քան… Այս ա­մե­նի մա­սին կա­րող եք լսել Տի­բե­թի լա­մա­նե­րի բա­նա­վոր զրույց­նե­րում (­գրա­վոր նյու­թեր քիչ կգտ­նեք), Բլա­վատս­կա­յայի և մի քիչ էլ Ռե­րի­խի մոտ: Լոբ­սանգ Ռամ­պան մի պահ բարձ­րաց­նում է քո­ղը և ո­րոշ ման­րա­մաս­ներ հա­ղոր­դում՝ կար­ծես ստիպ­ված… Ա­մեն դեպ­քում սկզ­բուն­քը պարզ է, ի­սկ կի­րար­կու­մը՝ շատ բարդ: Կա­ռա­վար­վող ե­րա­զի ժա­մա­նակ մար­դու հոգ­ևոր ե­սը ճամ­փոր­դու­թյուն է կա­տա­րում:

– Նկա­տի ու­նեք՝ հո­գի՞ն:

– Հըմ… Ե­կեք այդ­պես չան­վա­նենք: Ա­ռայժմ ա­սենք՝ «հոգ­ևոր ե­սը»: Ե­թե կու­զեք՝ մի հա­մե­մա­տու­թյուն բե­րեմ: Գո­յու­թյուն ու­նի ի­րա­կան թվե­րի բազ­մու­թյուն և նաև՝ կոմպ­լեքս կամ կեղծ թվե­րի բազ­մու­թյուն: Ե­րկ­րոր­դը պար­զա­պես ա­ռա­ջի­նի ը­նդ­լայ­նումն է: Ի սկզ­բա­նե թվում էր, թե ե­րկ­րորդ բազ­մու­թյու­նը զուտ տե­սա­կան հե­տաքրք­րու­թյան տի­րույ­թում է: Սա­կայն, ե­րբ այս գոր­ծի­քը սկ­սե­ցին կի­րա­ռել ֆի­զի­կոս­նե­րը, շու­տով պարզ դար­ձավ, որ «կեղծ» բա­ղա­դրի­չը հրա­շա­լի նկա­րա­գրում է ո­րոշ ի­րա­կան ֆի­զի­կա­կան եր­ևույթ­ներ և ան­գամ հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս հաշ­վարկ­ներ կա­տա­րելու: Բայց սա ի­մի­ջի­այ­լոց եմ ա­սում, պար­զա­պես միտքս հաս­կա­նա­լի դարձ­նե­լու հա­մար:

Նույն ի­րա­վի­ճակն է նաև ի­րա­կան և ե­րա­զային «ե­սի» փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Դրանք մի­ա­սին են գոր­ծում, սա­կայն մի­ջին կա­րո­ղու­թյուն­նե­րի տեր մար­դը նկա­տում է մի­այն մե­կը՝ տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի ֆի­զի­կա­կա­նը, մինչ­դեռ մյու­սին վե­րա­բեր­վում է զուտ որ­պես հե­քի­ա­թի կամ պար­զու­նակ ե­րա­զային պատ­կե­րի:

Կա­ռա­վար­վող ե­րա­զի սահ­ման­նե­րում, ե­թե ան­հա­տը տի­րա­պե­տում է այդ գոր­ծի­քին, հնա­րա­վոր է կա­տա­րել «աստ­րալ ո­ւղ­ևո­րու­թյուն­ներ» և տես­նել այն, ին­չը հա­սա­նե­լի չէ սո­վո­րա­կան՝ նյու­թա­կան դաշ­տում ապ­րող մահ­կա­նա­ցու­նե­րին: Ես ձեզ չեմ պատ­մի տեխ­նի­կա­կան կող­մի ու հնարք­նե­րի մա­սին, բայց, հա­վա­տա­ցեք ի­նձ, այս ձևով կա­րե­լի է տես­նել ա­մեն ի­նչ կամ գրե­թե ա­մեն ի­նչ…

– Ա­մեն ի­՞նչ,– զար­մա­ցավ քն­նի­չը:

– Ձեր պար­զու­նակ հար­ցա­դրու­մը տե­ղին չէ: Հա­մե­նայն­դեպս, դուք չեք կա­րող այդ ձևով մտ­նել ձեր մե­ծա­վո­րի դա­րա­կը և կար­դալ գաղտ­նի հա­ղոր­դա­գրու­թյուն­նե­րը կամ էլ մտ­նել ձեզ հե­տաքրք­րող կնոջ նն­ջա­րա­նը ու զմայլ­վել նրա մերկ գե­ղեց­կու­թյամբ: Ոչ նյու­թա­կան տե­ղե­կատ­վու­թյան շնորհքն ա­մեն մե­կին տր­ված չէ: Բա­ցի այդ, շատ կար­ևոր են նպա­տա­կը և միտ­քը: Հաս­կա­նում եմ ձեր քմ­ծի­ծա­ղը… Բայց պատ­կե­րաց­րեք՝ այն, ին­չը հա­սա­նե­լի չէ մարմ­նի աչ­քե­րի հա­մար, բա­ցար­ձակ բաց է «հոգ­ևոր ե­սի» հա­մար: Կար­ևո­ր է, որ դա վատ նպա­տա­կով կամ մտ­քով չօգ­տա­գործ­վի: Դուք եր­բեք չեք կա­րող ներս մտ­նել այդ ան­տե­սա­նե­լի դռ­նե­րով: Ի­սկ ե­թե ձեզ ան­գամ հա­ջող­վի մտ­նել, ա­պա ա­վե­լի սար­սա­փե­լի բան տե­ղի կու­նե­նա:

– Ի­՞նչ տե­ղի կու­նե­նա,– հարց­րեց քն­նի­չը, և նրա ձայ­նում տագ­նա­պի նո­տա ըն­կալ­վեց:

– Դուք չեք կա­րող վե­րա­դառ­նալ…

Հատ­ված փոխգն­դա­պե­տի եվ քն­նի­չի խո­սակ­ցու­թյու­նից

Փոխգն­դա­պե­տը խնամ­քով հանգց­րեց գլա­նա­կը և եր­կար ժա­մա­նակ մատ­նե­րով տրո­րում էր ար­դեն հան­գած մնա­ցոր­դը: Հե­տո կանգ­նեց, մո­տե­ցավ պա­տու­հա­նին: Ձեռ­քե­րը մեջ­քի ետ­ևում՝ եր­կար նա­յում էր պա­տու­հա­նից դուրս: Հե­տո շրջ­վեց դե­պի քն­նիչն ու ա­սաց.

– Այն, ի­նչ պատ­մում ես, շատ հե­տաքր­քիր է: Բայց ես չեմ ու­զում ծի­ծա­ղե­լի վի­ճա­կում հայտն­վել: Մի պահ պատ­կե­րաց­րու՝ ի­նչ­պե՞ս պի­տի ես այս գոր­ծի մա­սին զե­կու­ցեմ նա­խա­րա­րին: Նա ի­նձ պար­զա­պես դուրս կա­նի իր աշ­խա­տա­սե­նյա­կից ու կհե­ռաց­նի աշ­խա­տան­քից որ­պես խե­լա­պա­կա­սի: Եվ շա՛տ ճիշտ կա­նի: Դաշ­տե­րի տե­սու­թյո՜ւն, ե­րազ­նե՜ր, գույնզ­գույն տերև­ներ… Մենք պետք է կա­րո­ղա­նանք մարդ­կային լեզ­վով, պարզ ու հաս­կա­նա­լի, այդ ա­մե­նը ձևա­կեր­պել ու ներ­կա­յաց­նել գոր­ծի շր­ջա­նակ­նե­րում: Այ­լա­պես մեզ կր­կե­սի ծաղ­րա­ծու­նե­րի տեղ կդ­նեն:

– Նման ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ ար­դեն ար­վել են Եվ­րո­պա­յում,– նկա­տեց քն­նի­չը:

– Եվ­րո­պա­յո՜ւմ,– ծոր տվեց փոխգն­դա­պե­տը:– Հա՜, մեզ պատ­մել ե­ն… Բայց ա­րի չհե­ռա­նանք մեր ի­րա­կա­նու­թյու­նից: Նա­խա­րա­րը հին հա­յացք­նե­րի տեր մարդ է, ի­սկ ես նկա­տո­ղու­թյուն ստա­նալ չեմ ու­զում:

Գն­դա­պե­տը մո­տե­ցավ իր աշ­խա­տա­սե­ղա­նին ու մի նոր գլա­նակ վա­ռեց: Հա­ճույ­քով ներս քա­շեց ծուխն ու ա­ռանց քն­նի­չին նայե­լու ա­սաց.

– Լավ, շա­րու­նա­կիր հե­տաքն­նու­թյուն­ներդ կամ ի­նչ­պես դու ես ա­սում՝ հե­տա­զո­տու­թյուն­ներդ: Ա­մեն դեպ­քում ի­նձ պար­բե­րա­բար տե­ղյակ պա­հիր: Զե­կու­ցա­գրերը, ի­հար­կե, գրիր, բայց նաև ի­նձ բա­նա­վոր ան­ձամբ կպատ­մես: Ես չեմ վս­տա­հում զե­կու­ցա­գրե­րին. դրան­ցում մարդ­կային գոր­ծո­նը բա­ցա­կա­յում է: Ա­վե­լի ման­րա­մասն նայիր այդ մա­թե­մա­տի­կո­սի գոր­ծը, նրա սո­ցի­ա­լա­կան է­ջե­րը, ծա­նոթ­նե­րին հար­ցու­փորձ ա­րա… Ա­սում ես՝ որ­ևէ հետք չկա՞:

– Ա­ռայժմ կոնկ­րետ ո­չինչ չկա: Մի­այն մի բան՝ մետ­րոյի կա­յա­րան­նե­րից մե­կում հա­ջող­վել է գտ­նել ա­ռա­ջին հան­գուց­յա­լի սե­նյա­կից ան­հե­տա­ցած ֆրան­սե­րեն գիր­քը՝ 13-րդ է­ջում պատռ­ված­քով:

– Շտապ ու­ղար­կիր փոր­ձաքն­նու­թյան:

– Ար­դեն ու­ղար­կել եմ:

– Ի­սկ այդ կաս­կա­ծյալն այ­լու­րե­քու­թյուն ու­նի՞:

– Ստու­գում ե­նք:

– Լավ եք ա­նում… Դու չե՞ս ծխում:

– Ոչ:

– Լավ ես ա­նում: Լսիր, ի­սկ մի­գու­ցե մեր հին պա­պե­նա­կան ձևո՞վ ա­նենք: Մի եր­կու ան­գամ որ մռու­թին հասց­նես կամ վա­խեց­նես՝ ա­մեն ի­նչ կխոս­տո­վա­նի…

– Ե­՞ս:– Քն­նի­չը խո­ժո­ռեց դեմ­քը:

– Ոչ: Մեկն­ու­մե­կին կհանձ­նա­րա­րենք: Լավ պինդ տղա­ներ ու­նենք…

– Ոչ, սա ու­րիշ դեպք է: Պետք չէ: Այդ­պես մենք ա­մեն ի­նչ կկորց­նենք: Նա շատ ա­մուր կամք ու­նի և շատ խե­լա­ցի է: Ձեր ա­սած մե­թոդ­նե­րը կի­րա­ռե­լի չեն:

– Հըմ… Ի­սկ ե­թե փա­կենք մի տեղ ու մի եր­կու օր մո­ռա­նա՞նք… Հո­գե­բա­նո­րեն, ի­նչ­պես ա­սում ե­ն…

– Նա ամ­բո­ղջ կյան­քում մե­նակ է: Մե­նա­կու­թյամբ նրան չես կոտ­րի: Նա վայե­լում է իր մե­նու­թյու­նը:

– Մե­նու­թյու­նը եր­բեմն լավ բան է… Լավ, լեյ­տե­նանտ Թե­ո­ֆի­լյան… Ի­՞նչ ա­սեմ… Գնա, աշ­խա­տիր: Ի­նձ ար­դյունք է պետք: Բա՛-ցա՛-հա՛յ-տո՛ւմ-նե՛ր: Ա­զատ ես:

Հատ­ված քն­նի­չի հետ կայա­ցած զրույ­ցից

– Շա­տե­րին թվում է (հա­մե­նայն­դեպս, այդ­պես են մա­տու­ցում ան­ճա­շակ գրքերն ու տա­փակ սե­րի­ալ­նե­րը), թե ա­մե­նադժ­վարն ա­ռա­ջին ան­գամն է: Չգի­տեմ, բայց եր­ևի դա հե­ռու է ճշ­մար­տու­թյու­նից: Ա­ռա­ջին ան­գամ չես գի­տակ­ցում, թե ի­նչ ես ա­նում: Դա ա­վե­լի շուտ են­թա­գի­տակ­ցա­կան մա­կար­դա­կի վրա է կա­տար­վում: Ի­նձ հա­մար ա­վե­լի դժ­վար էր ե­րկ­րորդ ան­գա­մը:

Այդ գի­շեր էլ ե­րազ տե­սա: Նա ի­նձ շա­րու­նակ սուրճ էր հյու­րա­սի­րում, չհան­գա­վոր­ված բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ կար­դում ու խն­դրում, որ ա­րյուն չլի­նի: Ան­գամ տա­րավ իր նն­ջա­րան ու ժպ­տա­լով ցույց տվեց բար­ձը…

Ն­րան ես թեթ­ևա­կի ծա­նոթ է­ի: Ու­սում­նա­սի­րել է­ի սո­ցի­ա­լա­կան ցան­ցի նրա է­ջը: Նկա­տել էի, որ նրա ըն­կեր­նե­րի մեջ մի մա­թե­մա­տի­կոս կա: Ցանցում տեղա­դր­ված նկար­նե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րից ու բաց հա­ղոր­դա­գրու­թյուն­նե­րի բնույ­թից եզ­րա­կաց­րե­ցի, որ նրանք նախ­կի­նում ոչ այն­քան ըն­կե­րա­կան կա­պի մեջ են ե­ղել, ո­րը եր­ևի կտր­վել է: Հա­մա­ցան­ցում տվյալ­ներ գտա այդ մար­դու մա­սին: Ան­գամ մի քա­նի հոդ­ված կար­դա­ցի: Դրանց թե­ման ևս վե­րա­բե­րում էր դաշ­տի տե­սու­թյա­նը և Գա­լո­ւայի մե­թոդ­նե­րին: Չեմ կա­րող ա­սել, թե որ­ևէ նոր հե­տաքր­քիր բա­ցա­հայ­տում կամ մեկ­նա­բա­նու­թյուն կար: Բայց դա ի­նձ հա­մար բա­վա­կան էր, որ հե­տաքն­նու­թյու­նը ու­րիշ ճա­նա­պար­հով գնա: Վս­տահ է­ի, որ դուք ար­դեն հե­տաքրքր­վում էիք այս ա­մենով:

– Ին­չո՞ւ է­իք վս­տահ:

– Ե­թե հապ­ճեպ քայ­լեր ար­վե­ին ձեր հա­մա­կար­գի կող­մից, դա մի­ան­գա­մից աչ­քի կզար­ներ: Եվ քա­նի որ որ­ևէ բա­ցա­հայտ բան չէր ար­վում, հաս­կա­ցա, որ ա­վե­լի խո­րա­գի­տակ մեկն է այդ հար­ցով զբաղ­վում: Դուք ծա­նո՞թ եք Գա­լու­այի տե­սու­թյա­նը:

– Ես ու­սում­նա­սի­րել եմ բարձ­րա­գույն մա­թե­մա­տի­կա՝ հա­մալ­սա­րա­նա­կան կուր­սի շր­ջա­նակ­նե­րում:

– Ի­սկ ձեր հիմ­նա­կան մաս­նա­գի­տու­թյու­նը ի­րա­վա­բա­նու­թյո՞ւնն է:

– Այո:

– Ե­թե թույլ կտաք՝ մի խոր­հուրդ տամ: Եր­բեք մի՛ ար­հա­մար­հեք մա­թե­մա­տի­կան: Գո­նե ժա­մա­նակ առ ժա­մա­նակ թեր­թեք, նայեք, վեր­հի­շեք…

Քն­նի­չի դեմ­քին հա­զիվ նշ­մա­րե­լի մի ժպիտ հայտ­նվեց, սա­կայն ո­չինչ չա­սաց:

– Ան­ձամբ ես ապ­րում եմ դրա­նով: Գի­տե՞ք, թե ի­նչ­պես էր Պաս­կալ Բլե­զը պայ­քա­րում գլ­խա­ցա­վի դեմ (նա մա­նուկ հա­սա­կից տա­ռա­պում էր մի­գրե­նից):

– Ի­նչ­պե՞ս:

– Մա­թե­մա­տի­կա­կան խն­դիր­ներ էր կազ­մում կամ ու­րիշ­նե­րի ա­ռա­ջա­դրած խն­դիր­նե­րը լու­ծում:

– Հե­տաքր­քիր է­…

– Խակ ու­ղեղ­նե­րի հա­մար ան­հա­սա­նե­լի է մա­թե­մա­տի­կայի հմայ­քը: Ան­ձամբ ի­նձ հա­մար քնե­լուց ա­ռաջ ե­ռա­կի կո­րա­գիծ ին­տե­գրալ հաշ­վե­լը կամ դի­ֆե­րեն­ցի­ալ հա­վա­սա­րում­ներ լու­ծե­լը նույն­քան հո­գե­պա­րար զբաղ­մունք է, որ­քան ու­րիշ­նե­րի հա­մար աշ­նան ու սի­րո մա­սին բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ կար­դա­լը: Բայց մենք կար­ծես շեղ­վե­ցինք մեր բուն նյու­թից: Շա­րու­նա­կեմ: Թի­րախն ը­նտր­ված էր, այ­լու­րե­քու­թյունս՝ ա­պա­հով­ված, կեղծ թա­կար­դը՝ լար­ված, ո­ւս­տի ի­նձ մնում էր հա­ջորդ քայլն ա­նել:

Մի գե­ղե­ցիկ աշ­նա­նային օր գնա­ցի նրա հետ­ևից: Նրա ձեռ­քին դեղ­նա­կար­միր տերև­ներ է­ին, ի­սկ ան­շտապ քայլ­քը մատ­նում էր, որ ռո­ման­տիկ տրա­մա­դրու­թյան մեջ է: Ի դեպ, ե­թե չեմ սխալ­վում՝ դուք ա­մուս­նա­ցած չեք: Մի գաղտ­նիք ա­սեմ: Ե­թե ցան­կա­նում եք կնոջ վս­տա­հու­թյունն ու հա­մակ­րան­քը շա­հել, ի­նչ-որ բան պատ­մեք ձեր ման­կու­թյան կամ պա­տա­նե­կու­թյան նե­րանձ­նա­կան ան­ցքե­րից: Ի­րա­կան կամ մտա­ցա­ծին… Միև­նույն է… Ի­նչ­ևէ, ի­նքս էլ մի դե­ղին տերև վերց­րի ու մո­տե­ցա նրան… Ժպ­տաց… Չգի­տեմ ին­չու՝ Քա­մյո­ւին հի­շեց: Հե­տո կո­րած մի սր­ճա­րա­նում եր­կար խո­սե­ցինք պոե­զի­այից ու աշ­նան գույ­նե­րից: Ան­կեղծ ա­սեմ՝ ձանձ­րույ­թից մեռ­նում է­ի ու բա­վա­կա­նին տա­ռա­պե­ցի… Դա նույնն է, ե­թե հի­մա ես սկ­սեմ ձեզ Հռո­մե­ա­կան ի­րա­վուն­քի դա­սեր տալ… Գի­տեմ, որ քա­ղա­քա­վա­րու­թյու­նից դրդ­ված՝ կլ­սեք, բայց ան­տա­նե­լի ձանձ­րույ­թը հաս­տատ կսեղ­մի ձեր սր­տի ա­մե­նա­նուրբ տե­ղե­րը: Ան­ձամբ ես այդ թու­նա­վոր ձանձ­րույ­թը մեղ­մե­լու հա­մար նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի նո­թա­տետ­րի դա­տարկ է­ջե­րից մե­կում փոր­ձե­ցի պոե­զի­ան կա­պել դաշ­տի տե­սու­թյան հետ: Ի­րա­կա­նում այս կապն ա­կն­հայտ է:

– Ի­սկ ին­չո՞ւ հենց նա,– քն­նիչն ին­քը սեն­տի­մենտ­նե­րի սի­րա­հար չէր:

– Ո­չինչ պա­տա­հա­բար չի լի­նում: Ի­սկ ին­չո՞ւ ոչ նա: Այդ կինն ի­րեն, ը­ստ է­ու­թյան, ար­դեն սպա­ռել էր: Ես հաս­կա­ցա, որ ըն­տա­նիք կազ­մե­լու ցան­կու­թյուն ար­դեն չու­նի: Մաս­նա­գի­տա­կան որ­ևէ ա­ռա­ջըն­թաց նրան չի հե­տաքրք­րում (ի­՞նչ մաս­նա­գի­տա­կան ձգ­տում կա­րող է ու­նե­նալ գի­տա­կան լա­բո­րա­տո­րի­այի ե­րե­սուն­հին­գա­մյա կրտ­սեր գի­տաշ­խա­տո­ղը): Կյան­քից սպա­սե­լիք­ներ չու­նի: Ծնող­ներն ար­դեն չկան: Ըն­տա­նե­կան հոգ­սե­րի մեջ թաղ­ված մի քույր ու­նի, ո­րի հետ հա­զա­րից մեկ է շփ­վում: Տղա­մարդ չկա և չի նա­խա­տես­վում: Ո­չինչ, ոչ մի բան: Քնե­լուց ա­ռաջ աշ­նան ու մերժ­ված սի­րո մա­սին է կար­դում: Եր­բեմն առ եր­բեմն էլ ի­նքն է նույն թե­մայով ի­նչ-որ բա­ներ «թ­խում» իր փոք­րիկ բո­սո­րա­գույն նո­թա­տետ­րում…

Ար­դեն մթն­շաղ էր, ե­րբ թա­կե­ցի նրա դու­ռը: Բա­ցեց, ու ես նրա դեմ­քին աշ­նա­նային մի դա­լուկ ժպիտ նշ­մա­րե­ցի. մահ­վան նշանը… Ոչ մի ու­րիշ բա­նի հետ դա խառ­նել հնա­րա­վոր չէ: Հաս­կա­նո՞ւմ եք: Նա սպա­սում էր ի­նձ: Նա պատ­րաստ է­ր… Ձեզ չեմ ծան­րա­բեռ­նի ան­հար­կի ու տաղտ­կա­լի ման­րա­մաս­նե­րով: Խն­դրե­ցի պառ­կել, ու նա ան­ձայն կա­տա­րեց խն­դրանքս: Նն­ջա­րա­նում կի­սա­մութ էր: Ե­րա­զումս տե­սած բարձն իր տե­ղում էր: Ա­մեն ի­նչ շատ հեշտ ստաց­վեց… Նա ան­գամ չդի­մա­դրեց: Դա­րա­կի վրա նրա նո­թա­տետրն էր: Ի­հար­կե, կա­րող է­ի այն վերց­նել կամ էլ գո­նե մի­ջից պո­կել-հա­նել դաշ­տի տե­սու­թյան վե­րա­բե­րյալ իմ նո­թե­րը, սա­կայն դա ա­նար­դա­րա­ցի կլի­ներ ձեր հան­դեպ: Ո­րո­շե­ցի թող­նել: Դա իմ փոք­րիկ նվերն էր ձեզ: Ար­դեն ա­սել եմ, որ ա­նախ­րո­նիզմ­նե­րի սի­րա­հար եմ: Մի փոք­րիկ դռ­նակ ձեզ հա­մար պի­տի բաց թող­նե­ի, այ­լա­պես կխախ­տե­ի ը­նդ­հա­նուր ներ­դաշ­նա­կու­թյու­նը: Գի­տեք, որ կա­տա­րե­լու­թյան հա­մար մի բան պի­տի ան­կա­տար լի­նի: Տի­ե­զե­րա­կան օ­րենք­նե­րից մեկն է: Բա­ցար­ձակ կա­տա­րե­լու­թյու­նը ա­ստ­վա­ծային ար­ժեք է:

– Մենք որ­ևէ հետք չգ­տանք:

– Մի՞­թե դուք ի­նձ այդ­քան մի­ա­միտ եք կար­ծում: Ի­հար­կե՛ չէ­իք գտ­նի: Ես սկզ­բից մինչև վերջ ձեռ­նոց­նե­րով է­ի, ի­սկ կո­շիկ­նե­րիս տակ հա­տուկ թա­ղիք­ներ է­ի կպց­րել: Ի­նձ հաս­տատ ոչ ոք չէր տե­սել, ի­սկ այ­լու­րե­քու­թյունս ա­պա­հով­ված էր հա­րյուր տո­կո­սով… Ես ձեզ պար­զա­պես մի փոք­րիկ բա­նա­լի տվե­ցի: Այ­լա­պես ա­նար­դար կլի­ներ: Եր­բեք մի՛ փոր­ձեք ըն­դօ­րի­նա­կել ա­ստ­ված­նե­րին, քա­նի որ դրա­նով ի­սկ նրանց զայ­րույթն ու խան­դը կհա­րու­ցեք:

Հատ­ված պրո­ֆե­սոր ս.-ի` ե­րազ­նե­րի տե­սության եվ
մեկ­նա­բա­նու­թյան մա­սին հան­րա­մատ­չե­լի
դա­սա­խո­սու­թյունից

…Ես մի քա­նի խոսք եմ ցան­կա­նում ա­սել ե­րազ­նե­րի մեկ­նա­բա­նու­թյան մա­սին: Այս ա­ռու­մով հիմ­նա­կան փոք­րի­շա­տե գի­տա­կան աղ­բյու­րը մնում է Ֆրոյ­դի «Ե­րազ­նե­րի մեկ­նա­բա­նու­թյուն» աշ­խա­տու­թյու­նը: Ֆրոյ­դը հա­մոզ­ված էր, որ ե­րա­զա­տե­սու­թյուն­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն իր հիմ­քում ու­նի սե­ռա­կան բնույթ և ար­տա­հայ­տում է է­րո­տիկ ցան­կու­թյուն­ներ։ Ոչ մի բնազդ, սկ­սած ան­ձի ման­կա­կան տա­րի­քից, չի են­թարկ­վում այն­պի­սի ճնշ­ման, ի­նչ­պես սե­ռա­կան բնազ­դը, ո­ւս­տի այն շատ ա­վե­լի հա­ճախ է ար­տա­հայտ­վում ե­րազ­նե­րում։ Ես ի­նքս հակ­ված չեմ այդ­պես մտա­ծե­լու, քա­նի որ վեր­ջին ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ այս ա­ռու­մով ա­ռա­վել զար­գա­ցած սո­ցի­ա­լա­կան հա­մե­մա­տա­բար մեծ խմ­բե­րը (հա­սա­րա­կու­թյուն) գրե­թե լու­ծել են սե­ռա­կան ճիշտ դաս­տի­ա­րա­կու­թյան հար­ցե­րը: Մենք, ի­հար­կե, չենք խո­սում ա­ռան­ձին դեպ­քե­րի մա­սին, ո­րոնք ա­ռան­ձին ու­սում­նա­սի­րու­թյան կա­րիք ու­նեն: Չնա­յած Ֆրոյ­դը համարում էր, որ յու­րա­քան­չյուր ե­րա­զի մեկ­նա­բա­նու­թյուն ու­նի ան­հա­տա­կան վեր­լու­ծու­թյան կա­րիք (սա շատ կար­ևոր է), նա ա­ռանձ­նաց­նում է մի քա­նի խորհր­դա­նիշ­ներ, ո­րոնք ե­րազ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան դեպ­քում ու­նեն սե­ռա­կա­նու­թյան հետ կապ­ված ը­նդ­հա­նուր նշա­նա­կու­թյուն: Ո­ւմ սա հե­տաքր­քիր է, կա­րող է ա­ռա­վել ման­րա­մասն տե­ղե­կու­թյուն­ներ քա­ղել գրա­կա­նու­թյու­նից: Ան­ձամբ ես հակ­ված չեմ մտա­ծել, որ ե­րա­զում սան­դուղ­քով բարձ­րա­նա­լը կամ իջ­նե­լը ան­պայ­ման սե­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն է են­թա­դրում: Մի­գու­ցե մար­դը պար­զա­պես ֆի­զի­կա­կան վար­ժու­թյուն­ներ է ա­նում, ի­նչ­պես, օ­րի­նակ, Մաքս­վե­լը: Նա ա­մեն ի­նչ փոր­ձում էր սե­փա­կան ձևով ա­նել: Ան­գամ քնի հար­ցում նա սե­փա­կան մո­տե­ցումն ու­ներ: Նա պառ­կում էր քնե­լու ժա­մը հին­գին և ա­րթ­նա­նում ե­րե­կո­յան ին­նին: Մինչև գի­շեր­վա եր­կու­սը պա­րա­պում էր, ո­րից հե­տո թար­մա­նա­լու հա­մար մոտ կես ժամ հան­րա­կա­ցա­րա­նի աս­տի­ճան­նե­րով վերև-ներքև էր վա­զում: Եր­ևի հարկ չկա ա­սե­լու, թե դրան ի­նչ­պես է­ին վե­րա­բեր­վում հար­ևան­նե­րը: Այ­նու­հետև մինչև ա­ռա­վոտ­վա յո­թը նա դար­ձյալ քնում էր: Որ­ևէ մե­կը չի՞ ցան­կա­նում ըն­դօ­րի­նա­կել Մաքս­վե­լին: (Դահ­լի­ճում ծի­ծաղ է բարձ­րա­նում):

Բայց շա­րու­նա­կեմ խոսքս Ֆրոյ­դի մո­տե­ցում­նե­րի մա­սին: Ը­նդ­հան­րա­պես, ե­րա­զի բո­վան­դա­կու­թյան և ե­րա­զի մեկ­նա­բա­նու­թյան միջև կա մի կար­ևոր հո­գե­կան նյութ: Այն է՝ ե­րա­զի ետ­ևում թաքն­ված բո­վան­դա­կու­թյու­նը, ո­րն ար­տա­հայ­տում է խիստ ո­րո­շա­կի միտք։ Ֆրոյ­դը հա­մա­րում է, որ հենց հո­գե­վեր­լու­ծու­թյան խն­դիրն է դուրս հա­նել ե­րա­զի ա­կն­հայտ և թա­քուն բո­վան­դա­կու­թյուն­նե­րի միջև կա­պը:­

Ե­րազն ու­նի նյու­թի մշակ­ման չորս հիմ­նա­կան ձև՝ մտ­քի վե­րա­ծու­մը տե­սո­ղա­կան պատ­կե­րի, խտա­ցում, փո­խա­դրում և ե­րկ­րոր­դային մշա­կում։ Ֆրոյ­դը հա­մա­րում էր, որ ե­րա­զը մտ­քի յու­րա­տիպ «թարգ­մա­նու­թյուն» է, ո­րի ար­դյուն­քում միտ­քը վե­րած­վում է պատ­կե­րի։ Նա այդ պատ­կե­րը հա­մե­մա­տում է ռե­բու­սի հետ, ո­րի կա­ռուց­ված­քը չի են­թարկ­վում տրա­մա­բա­նու­թյան խիստ կա­նոն­նե­րին, սա­կայն ճիշտ վեր­ծան­ման դեպ­քում կա­րե­լի է գո­նե փոր­ձել հաս­նել ե­րա­զի ճշ­մա­րիտ ի­մաս­տին:

Խ­տաց­ման աշ­խա­տանք: Ե­թե հա­մե­մա­տենք ե­րա­զը մտ­քի հետ, ա­պա ե­րա­զում առ­կա է բո­վան­դա­կու­թյուն­նե­րի մի ան­դա­դար խտաց­ման գոր­ծըն­թաց։ Ե­րա­զը հա­կիրճ է ու աղ­քատ՝ մտ­քի բազ­մա­զան հարս­տու­թյան հա­մե­մատ։ Բայց ե­րա­զի մեկ­նա­բա­նու­թյու­նը իր ծա­վա­լով ան­հա­մե­մատ ա­վե­լի հա­րուստ ու բո­վան­դա­կա­լից է, քան բուն ե­րազն ա­ռա­ջին մո­տեց­մամբ։ Ե­րա­զում հո­գե­կան բո­վան­դա­կու­թյուն­նե­րի խտաց­ման վառ օ­րի­նակ է ե­րա­զում գոր­ծող հա­վա­քա­կան ան­ձը, ո­րի մեջ հա­մա­դրվում են ե­րա­զը տես­նո­ղին ծա­նոթ մեկ կամ մի քա­նի ան­ձանց բնո­րոշ բնու­թա­գրիչ­ներ։ Խտաց­ման գոր­ծըն­թա­ցի մի­ջոց է նաև ա­նուն­նե­րի խտա­ցու­մը և նոր բա­ռե­րի ստեղ­ծու­մը ե­րա­զի կող­մից։ Վս­տահ եմ, որ շա­տե­րիդ հետ է նման բան ե­ղել: Օ­րի­նակ՝ ես մի ան­գամ ե­րա­զումս լսեցի «Ա­մաչ­կոտ մո­նո­թատ­րոն» ար­տա­հայ­տու­թյու­նը: Դե փոր­ձեք բա­ցատ­րել դրա տրա­մա­բա­նա­կան ի­մաս­տը: Վս­տա­հեց­նում եմ ձեզ, որ ի­րա­կան կյան­քում նման բան ես ոչ լսել է­ի, ոչ էլ ան­գամ մտ­քովս կանց­ներ: (Դահ­լի­ճում կր­կին ծի­ծաղ է բարձ­րա­նում):

Փո­խա­դրման աշ­խա­տանք: Հա­ճախ այն, ի­նչ ե­րա­զի հիմ­քը հան­դի­սա­ցող մտ­քի հա­մար ու­նի կար­ևոր նշա­նա­կու­թյուն, ե­րա­զում կա­րող է բո­լո­րո­վին չար­տա­հայտ­վել։ Ե­րա­զի աշ­խա­տան­քում ար­տա­հայտ­վում է հո­գե­կան ո­ւժ, ո­րը մի կող­մից՝ հո­գե­պես ար­ժե­քա­վոր տար­րե­րը զր­կում է ար­ժե­քից, ի­սկ մյուս կող­մից՝ փոքր ար­ժեք կրող տար­րե­րից ստեղ­ծում է նոր ար­ժեք­ներ, ո­րոնք ար­տա­հայտ­վում են ե­րա­զում։ Այս­պի­սով տե­ղի է ու­նե­նում ա­ռան­ձին տար­րե­րի հո­գե­կան ին­տեն­սի­վու­թյան փո­խա­դրում և տե­ղա­փո­խում։ Կա­րող ե­նք են­թա­դրել, որ տե­ղա­փոխ­ման գոր­ծըն­թա­ցը տե­ղի է ու­նե­նում «ե­րա­զային գրաքն­նու­թյան» շնոր­հիվ։ Եր­ևի ա­մաչ­կո­տու­թյունն ու թատ­րոնն իմ մեջ մի­ա­ձուլ­վել են ու ստեղ­ծել նոր ար­ժեք՝ «Ա­մաչ­կոտ մո­նո­թատ­րոն»: (Պ­րո­ֆե­սորն ի­նքն էլ ծի­ծա­ղում է):

Պատ­կեր­ման մի­ջոց­նե­րը ե­րա­զում: Ե­րազ­նե­րի մեկ­նա­բա­նու­թյան ար­դյուն­քում ստաց­ված նյու­թը կա­րե­լի է բա­ժա­նել եր­կու մա­սի՝ ա­ռա­ջի­նը «է­ա­կան մտ­քերն» են, ո­րոնք կա­րող է­ին լի­ո­վին փո­խա­րի­նել ե­րա­զին, ե­թե չլի­ներ մեր նշած բնազ­դային գրաքն­նու­թյու­նը։ Ե­րկ­րորդը, այս­պես կոչ­ված, «կոլ­լա­տե­րալ մտ­քե­րի» խումբն է. դրանք այն ու­ղի­ներն են, ո­րոնց մի­ջո­ցով ի­րա­կան ցան­կու­թյուն­նե­րը փո­խարկ­վում են ե­րա­զում ներ­կա­յաց­վող ցան­կու­թյա­նը։ Այս մտ­քե­րը ե­րա­զում գտն­վում են ա­մե­նա­տար­բեր կա­պե­րի մեջ։ Հարց է ծա­գում, թե ի­՞նչ է տե­ղի ու­նե­նում այս մտ­քե­րի միջև տրա­մա­բա­նա­կան կա­պի հետ, ո­րը բա­ցա­կա­յում է ե­րա­զում: (Ե­րա­զը տրա­մա­բա­նա­կան կա­պը ներ­կա­յաց­նում է «մի­ա­ժա­մա­նա­կու­թյան» տես­քով՝ ան­ցյա­լի, ներ­կայի և ա­պա­գայի ան­ցքերն ու մարդ­կանց զե­տե­ղե­լով նույն ժա­մա­նա­կային և տա­րա­ծա­կան հար­թու­թյան վրա)։

Պատ­ճա­ռա­հետ­ևան­քային կա­պը ե­րա­զում կա­րող է փո­խա­րին­վել հա­ջոր­դա­կա­նու­թյամբ, ո­րը կա­րող է պատ­կեր­վել նաև հա­կա­ռակ ըն­թաց­քով կամ պատ­կեր­նե­րի ան­մի­ջա­կան այ­լա­կերպ­մամբ, բայց այդ ա­մե­նի հետ­ևան­քը միշտ ե­րա­զի գլ­խա­վոր հատ­վա­ծի օգ­տին է։ Նմա­նու­թյու­նը, հա­մա­ձայ­նու­թյու­նը և ը­նդ­հան­րու­թյու­նը ­սո­վո­րա­բար պատ­կեր­վում են տար­րե­րը մեկ ամ­բող­ջու­թյան մեջ նե­րա­ռե­լու մի­ջո­ցով, ո­րը կամ ար­դեն գո­յու­թյուն ու­նե­ցող մի­ա­վո­րի է կց­վում, կամ նորն է ստեղծ­վում։­

Օ­րի­նակ­նե­րի հի­ման վրա վեր­լու­ծե­լով աբ­սուր­դային ե­րազ­նե­րը և ին­տե­լեկ­տո­ւալ գոր­ծու­նե­ու­թյու­նը ե­րա­զում՝ Ֆրոյ­դը պն­դում է, որ «այն ա­մենը, ի­նչ ե­րա­զում կրում է մտա­ծո­ղու­թյան գոր­ծա­ռույ­թի դրս­ևոր­ման ձև, պետք չէ հա­մա­րել մտա­ծա­կան գոր­ծըն­թաց, քա­նի որ դա վե­րա­բե­րում է ե­րա­զի ետ­ևում թաքն­ված մտ­քե­րին: Ե­րա­զի թաքն­ված բո­վան­դա­կու­թյանն են վե­րա­բե­րում նաև ա­րթ­նա­նա­լուց հե­տո ե­րազ տես­նո­ղի ար­տա­հայ­տած դա­տո­ղու­թյուն­նե­րի մեծ մա­սը և այն զգա­ցո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք նկա­րա­գրվում են վեր­ջի­նիս կող­մից: Այդ բո­լո­րը ե­րա­զի ար­դյունքն են և պետք է հաշ­վի ա­ռն­վեն մեկ­նա­բա­նու­թյան ժա­մա­նակ»։­

Ե­րա­զում ա­ֆեկտ­նե­րի ար­տա­հայ­տու­մը վեր­լու­ծե­լիս Ֆրոյ­դը նշում է, որ հա­ճախ մենք ե­րա­զում ու­նե­նում ե­նք ին­տեն­սիվ հու­զա­կան ապ­րում­ներ այն­պի­սի բո­վան­դա­կու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ո­րոնք ա­րթմ­նի ժա­մա­նակ նույ­նիսկ նվա­զա­գույն չա­փով չէ­ին հու­զի մեզ, և նաև հա­կա­ռա­կը՝ կա­րող ե­նք բա­վա­կա­ն ան­տար­բեր լի­նել այն­պի­սի դեպ­քե­րի նկատ­մամբ, ո­րոնք ի­րա­կա­նում տե­ղի ու­նե­նա­լու դեպ­քում մեզ շատ կվշ­տաց­նե­ին կամ կու­րա­խաց­նե­ին։ Վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տա­լիս, որ այս ա­ռեղծ­վա­ծը հաս­կա­նա­լու հա­մար մեզ ըն­դա­մե­նը պետք է ե­րա­զի ակ­նա­ռու բո­վան­դա­կու­թյու­նից ան­ցում կա­տա­րել թաքն­ված բո­վան­դա­կու­թյա­նը։ Ի­րա­կան և ե­րա­զային բո­վան­դա­կու­թյուն­նե­րը կրում են բազ­մաբ­նույթ տե­ղա­փո­խու­թյուն­ներ և ձևա­փո­խու­թյուն­ներ, մինչ­դեռ ա­ֆեկ­տը մնում է ան­փո­փոխ։ Ե­րա­զում վե­րապ­րած ա­ֆեկտ­նե­րի վրա ո­րո­շա­կի ազ­դե­ցու­թյուն կա­րող են ու­նե­նալ նաև քնե­լիս ե­րազ տես­նո­ղի ու­նե­ցած տրա­մա­դրու­թյու­նը (ծանր տրա­մա­դրու­թյան հիմ­քում սո­վո­րա­բար լի­նում են չբա­վա­րար­ված ցան­կու­թյուն­ներ, ո­րոնք ե­րա­զը պետք է բա­վա­րա­րի), ի­նչ­պես նաև սո­մա­տիկ գոր­ծոն­նե­րը։­

Երկ­րոր­դային մշա­կու­մը ա­կն­հայտ ե­րա­զը մտց­նում է քիչ թե շատ ի­մաս­տա­վոր­ված ամ­բող­ջա­կա­նու­թյան մեջ, քա­նի որ այն մե­խա­նիզմ­նե­րը, որոնք թաքն­ված ե­րա­զը վե­րա­ծում են ա­կն­հայտ ե­րա­զի, աշ­խա­տում են թաքն­ված ե­րա­զի յու­րա­քան­չյուր տար­րի հետ ա­ռան­ձին, ո­ւս­տի թաքն­ված ե­րա­զի տար­րե­րի միջև գո­յու­թյուն ու­նե­ցող կա­պե­րը խախտ­վում ե­ն։ Ե­րկ­րոր­դային մշա­կու­մը թաքն­ված ե­րա­զի հետ կապ չու­նի, այն ըն­դա­մե­նը կար­գի է բե­րում, հար­թեց­նում է ստաց­վե­լիք ա­կն­հայտ ե­րա­զը, նրան օժ­տում թվա­ցյալ ի­մաս­տով, մինչ­դեռ ի­րա­կան ի­մաս­տը թաքն­ված ե­րա­զում է պետք փնտ­րել։

Եր­բեմն ե­րա­զում կա­րող է ի հայտ գալ ո­րո­շա­կի քն­նա­դա­տու­թյուն, ո­րը հա­ճախ նա­խոր­դում է ա­րթ­նա­նա­լուն։ Օ­րի­նակ՝ ե­րազ տես­նո­ղը ի­նքն ի­րեն հա­մո­զում է, որ տե­ղի ու­նե­ցո­ղն ըն­դա­մե­նը ե­րազ է՝ այդ­պի­սով ջա­նա­լով նվա­զեց­նել ապ­րած հույ­զե­րի կար­ևո­րու­թյու­նը և թեթ­ևաց­նել սպա­սու­մի տագ­նա­պը։ Այս եր­ևույ­թը դրս­ևոր­վում է այն ժա­մա­նակ, ե­րբ «ան­դա­դար ակ­տիվ վի­ճա­կում գտն­վող ներ­քին գրաքն­նու­թյու­նը ի­րեն խաբ­ված է զգում իր ի­սկ թույլ տված ե­րա­զի կող­մից»։ Քա­նի որ ար­դեն ո­ւշ է ճն­շել, գրաքն­նու­թյու­նը ե­րա­զին հա­կազ­դում է նմա­նա­տիպ քն­նա­դա­տու­թյամբ։ Գրա­քն­նու­թյան ազ­դե­ցու­թյան տակ երազի ո­րոշ հատ­ված­ներ կա­րող են նաև մո­ռաց­վել, չնա­յած հա­ճախ հենց դրանք են ե­րա­զի հիմ­նա­կան մտ­քե­րը մի­մյանց կա­պող ա­մե­նա­կար­ևոր դրվագ­նե­րը։­

Ե­թե մենք կա­րող ե­նք ի­մա­նալ, թե ի­նչ է տես­նում կու­րա­ցած մար­դը, ա­պա շատ դժ­վար է ա­սել, թե ի­՞նչ է տես­նում ե­րա­զում ի ծնե կույ­րը… Ի­՞նչ մե­ղե­դի է ե­րա­զում լսում ի ծնե խու­լը… Ի­՞նչ պատ­կեր է մնում հայե­լու մեջ, ե­րբ մենք հե­ռա­նում ե­նք նրա­նից:

Հա­մե­նայն­դեպս, հե­տաքրքր­վող­նե­րին խոր­հուրդ կտայի նաև ան­դրա­դառ­նալ, օ­րի­նակ, Բոր­խե­սի «Ե­րա­զա­հա­նին» և այլ աղ­բյուր­նե­րի: Կո­ղային տե­սո­ղու­թյու­նը հա­ճախ ա­վե­լի շատ տե­ղե­կու­թյուն է տրա­մա­դրում, քան դի­մա­հար հա­յաց­քը: Եվ, ի­հար­կե, մտա­ծեք «Ա­մաչ­կոտ մո­նո­թատ­րո­նի» մա­սին: Շնոր­հա­կա­լու­թյուն ու­շա­դրու­թյան հա­մար:

(Դահ­լի­ճում բուռն ծա­փեր են և ծի­ծաղ):

Հատ­ված հան­գուցյալ կնոջ բո­սո­րա­գույն նո­թա­տետ­րից

Ա՜խ, որ­քան կու­զե­ի, որ ա­րևն այս աշ­նան­

Իր ջեր­մու­թյու­նը ի­նձ էլ փո­խան­ցեր…

Վա­րա­կեր կր­կին դե­ղին ու կար­միր իր տրա­մա­դրու­թյամբ,­

Որ չվե­րա­նար…­

Այլ ապ­րեր իմ մեջ, ձյան վեր­մա­կի տակ…

Գար­նա­նը կր­կին ծաղ­կեր ու փթ­թեր­

Ու քա­մի­նե­րի խա­ղե­րին տր­ված հաս­ներ հե­ռու­ներ…­

Այն­տեղ, ո­ւր չկա հո­գու ան­ձկու­թյուն,­

Եվ կյան­քը հա­մակ

դե­ղին ու կար­միր տերև է դառ­նում…

………………………

Կամ, գու­ցե, ո՞ւշ է­…

Դե­ղին ու կար­միր սար­դոս­տայն­նե­րում

Ք­նել են ճան­ճերը, ու սա­ռել է սար­դը,­

Եվ զուր են իմ բո­լոր փայ­փա­յած հույ­սե­րը…

Չի գա­լու ձյու­նը, ու սո­խակն էլ չի գա՝

Սա­ռել է ան­դարձ, քնել ու հան­գել,

Ինչ­պես իմ հո­գու գույ­նե­րը բո­լոր…

………………..

Ք­նել ու մնալ այդ թմ­բի­րի մեջ,­

Ուր չկան գույ­ներ, ու չկան ձայ­ներ…­

Ուր չկան հա­մեր ու ան­գույն հո­տեր…­

Եվ ան­գամ մաշկդ կտավ է դար­ձել,­

Ու նկա­րիչն է ան­գամ մո­ռա­ցել,

Լքել-հե­ռա­ցել, քա­րե սյուն դար­ձել…

Հատ­ված քն­նի­չի հետ կայա­ցած զրույ­ցից

– Ֆրոյ­դի մա­սի՞ն: Հու­սամ՝ կա­տակ եք ա­նում: Ո­՞չ… Լա՜վ: Հի­մա ես հի­շե­ցի, թե որ­տեղ եմ ձեզ տե­սել: Պրո­ֆե­սոր Ս.-ի դա­սա­խո­սու­թյանը: Մեջ­տե­ղի շար­քե­րում է­իք նս­տել, չէ՞: Դռան մոտ:

– Այո: Բայց ես ձեզ չեմ նկա­տել:

– Նայելն ու տես­նե­լը տար­բեր բա­ներ են: Դուք ի­նձ չէ­իք կա­րող տես­նել:

– Հա­մե­նայն­դեպս՝ հե­տաքր­քիր կլի­ներ լսել ձեր կար­ծի­քը Ֆրոյ­դի մա­սին:

– Զզ­վում եմ Ֆրոյ­դից: Բայց… ի­նչ­պես կու­զեք: Սկ­սեմ նրա­նից, որ Ֆրոյ­դի ամ­բո­ղջ տե­սու­թյու­նը սուբյեկ­տիվ է: Դա գի­տու­թյուն չես ան­վա­նի: Ի­սկ ման­կա­կան սե­ռա­կան բնազդ­նե­րի ու դրանց հե­տա­գա դրս­ևոր­ման մա­սին ան­գամ խո­սել չեմ ու­զում: Ծի­ծա­ղե­լի է… Եր­ևի հենց ի­նքն է այդ­պի­սին ե­ղել… Ե­րբ կար­դում ես նրա աշ­խա­տու­թյուն­նե­րը, այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է մնում, որ նա ցան­կա­լին կամ ան­գամ եր­ևա­կայե­լին ներ­կա­յաց­նում է որ­պես ի­րո­ղու­թյուն: Նախ, դա հի­պո­թեզ է, ո­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կարծ­րա­նում ու դառ­նում է տե­սու­թյուն: Ես կա­սե­ի՝ կեղծ տե­սու­թյուն: Ի­նչ­պես հու­նա­կան ա­ռաս­պել­նե­րը: Բո­լորս էլ գի­տենք, որ դրանք ա­ռաս­պել­ներ են, բայց չգի­տես ին­չու ա­վե­լի հա­ճախ որ­պես ի­րո­ղու­թյուն ե­նք ըն­կա­լում:­

Ես ձեզ ար­դեն ա­սել եմ, որ ե­րազ­նե­րը պար­զա­պես մեր ի­րա­կան կյան­քի դրս­ևո­րումն են այլ չա­փում­նե­րի մեջ: Չեմ ու­զում ծան­րա­բեռ­նել ձեր միտ­քը դաշ­տի տե­սու­թյան ման­րա­մաս­նե­րով: Մի­այն կա­սեմ, որ ի­րա­կան կյան­քը ե­ռա­չափ չէ, այլ, մի­գու­ցե, ի­նը կամ տասն­մեկ չա­փում­նե­րի մեջ է ամ­բող­ջա­նում: Դժ­վար է դա պատ­կե­րաց­նել, քա­նի որ մեր ու­ղե­ղը կարծ­րա­ցել է ե­րեք չա­փում­նե­րի դաշ­տում:

– Ե­թե չեմ սխալ­վում՝ ժա­մա­նա­կը չոր­րորդ չա­փումն է:

– Կա այդ­պի­սի մո­տե­ցում: Դուք Այնշ­տայ­նի տե­սու­թյան մա­սին եք խո­սում: Նա ի­նքն էլ ո­րոշ եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի ե­կավ զուտ մա­թե­մա­տի­կա­կան մե­թոդ­նե­րի հետ խա­ղեր տա­լով, սա­կայն դրանք գի­տա­կա­նո­րեն (ն­կա­տի ու­նեմ՝ տե­սու­թյու­նից դուրս) մեկ­նա­բա­նել դեռևս ոչ մե­կին չի հա­ջող­վել: Սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցո­ւին եր­ևի տր­ված չէ վե­րա­նալ քա­րա­ցած կարծ­րա­տի­պե­րից ու նոր խոսք ա­սել: Նկա­տի ու­նեմ՝ տրա­մա­բա­նա­կան և կուռ գի­տա­կան խոսք: Ի­սկ Ֆրոյ­դի ամբո­ղջ «տե­սու­թյունն» այս ա­ռու­մով ա­վե­լի քան ծի­ծա­ղե­լի է:

– Ի­սկ հան­գու­ցյա­լի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե՞­րը:

– Կա­նաչ-կար­միր աշ­խարհ­նե­րի մա­սի՞ն: Ու­շա­դիր կար­դա­ցեք: Հենց դրա­նով նա ա­մեն ի­նչ ա­սել է: Մար­դու բնույթն է այդ­պի­սին՝ տես­նել այն, ի­նչ ին­քը ցան­կա­նում է տես­նել: Վերց­նել այն, ի­նչն ար­դեն տե­սել ես: Մար­դու ե­րազ­ներն ու ե­րա­զանք­ներն իր տե­սա­ծից կամ զգա­ցա­ծից ան­դին չեն ան­ցնում: Ը­ստ Սե­մյո­ւել Քոլ­րի­ջի՝ մարդ­կային ե­րազ­նե­րը պար­զա­պես վե­րար­տա­դրում են մեր ներ­քին զգա­ցո­ղու­թյուն­նե­րը, այլ ոչ թե ա­ռաջ բե­րում դրանք: Մենք սար­սա­փած ե­նք և այդ պատ­ճա­ռով ե­նք ե­րա­զում սա­տա­նա տես­նում, այլ ոչ թե հա­կա­ռա­կը՝ սա­տա­նա ե­նք տես­նում ու դրա հա­մար սար­սա­փում: Այս հար­ցում Ֆրոյ­դը, թերևս, ճիշտ էր, բայց սա շա՜տ պար­զու­նակ միտք է: Ան­գամ ա­մոթ է սրա վրա տե­սու­թյուն կա­ռու­ցե­լը:

Իսկ կա­նաչ-կար­միր աշ­խարհ­նե­րի մա­սին կր­կին կա­րող եմ ա­սել՝ ու­շա­դի՛ր կար­դա­ցեք: Այդ կինն ա­մեն ի­նչ գի­տեր ու ա­մեն ի­նչ նա­խազ­գում է­ր…

Քաղ­վածք քն­նի­չ թե­ո­ֆիլյա­նի ծա­ռայո­ղա­կան
բնու­թա­գրից

……………………………………………..

Ա­վար­տել է Պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րա­նի Ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան բա­ժի­նը: Ի­նք­նա­կամ ծա­ռայել է բա­նա­կում: Զին­վո­րա­կան մաս­նա­գի­տու­թյու­նը՝ տեխ­նի­կա­կան թարգ­մա­նիչ: Տի­րա­պե­տում է ան­գլե­րեն և ֆրան­սե­րեն լե­զու­նե­րին: Եր­րորդ կուր­սից հե­ռա­կայել է Ի­րա­վա­բա­նա­կան բաժ­նում և զու­գա­հեռ ստա­ցել քն­նի­չի ո­րա­կավո­րում:

Հանձ­նա­րար­ված գոր­ծե­րին վե­րա­բեր­վում է պա­տաս­խա­նատ­վու­թյամբ: Բո­լոր գոր­ծե­րը հասց­րել է ա­վար­տին, ե­թե ղե­կա­վա­րու­թյան կող­մից այլ կար­գա­դրու­թյուն չի ե­ղել:

Սի­րում է աշ­խա­տել սե­փա­կան մե­թոդ­նե­րով՝ շեշ­տը դնե­լով տրա­մա­բա­նա­կան (դե­դուկ­տիվ) եզ­րա­հան­գում­նե­րի և նո­րա­րա­րա­կան մի­ջոց­նե­րի վրա: Մեր­ժում է հին և բռ­նու­թյան հետ կապ­ված ցան­կա­ցած գոր­ծե­լաձև: Եր­կու ան­գամ հրա­ժա­րա­կա­նի դի­մում է գրել, ե­րբ ղե­կա­վա­րու­թյան կող­մից ա­ռա­ջարկ­վել է աշ­խա­տան­քի այլ՝ ի­րեն խորթ մե­թո­դի­կա: Կար­ծում է, որ կար­ևո­րը ար­դյունքն է, ոչ թե մի­ջո­ցը, սա­կայն սպառ­նա­լի­քի, ու­ժի կի­րառ­ման կամ խա­բե­ու­թյան հետ կապ­ված որ­ևէ մի­ջոց չի ըն­դու­նում: Եր­բեմն նա­խընտ­րում է աշ­խա­տել կա­բի­նե­տային (աշ­խա­տա­սե­նյա­կային) պայ­ման­նե­րից դուրս՝ սր­ճա­րան­նե­րում, այ­գի­նե­րում, ան­գամ գի­շե­րային ա­կումբ­նե­րում: Իր ա­սե­լով՝ մի­ջա­վայ­րի փո­փո­խու­թյունն ի­րեն օգ­նում է ա­վե­լի լավ մտա­ծել:

Հե­տաքրքր­վում է գրա­կա­նու­թյամբ, տե­սա­կան մա­թե­մա­տի­կայի հար­ցե­րով, ե­րաժշ­տու­թյամբ, հե­ծան­վային զբո­սանք­նե­րով:­

Ա­մուս­նա­ցած չէ: Ապ­րում է մե­նակ: Ա­նձ­նա­կան կյան­քում հա­մեստ է և ի­նք­նամ­փոփ: Վար­կա­բե­կող որ­ևէ կապ կամ ա­րարք գրանց­ված չէ:

Հատ­ված քն­նի­չի հետ կայա­ցած զրույ­ցից

– Ի­սկ դուք մեղ­քի զգա­ցո­ղու­թյուն չե՞ք ու­նե­ցել: Նկա­տի ու­նեմ՝ սպա­նու­թյուն կա­տա­րե­լու պա­հին կամ դրա­նից հե­տո…

– Հըմ… Ո­չ… Հաս­տատ ոչ: Մի՞­թե փայ­տա­հա­տը մեղ­քի զգա­ցո­ղու­թյուն է ու­նե­նում, ե­րբ կտ­րում է չո­րա­ցած կամ չո­րա­ցող ծա­ռը: Բա­ներ կան, որ պի­տի ա­նես ու ա­ռաջ գնաս: Կոնկ­րետ այս պա­րա­գա­յում ես ըն­դա­մե­նը գոր­ծիք եմ: Ի­նչ­պես Հու­դա Իս­կա­րի­ով­տա­ցին Հի­սու­սի կյան­քում:

– Այ­սինքն Հու­դան ան­մե՞ղ էր:

– Մեր դա­տե­լիք բա­նը չէ: Հա­մե­նայն­դեպս, քրեա­իրա­վա­բա­նա­կան տե­սան­կյու­նից նա մի­ան­գա­մայն մա­քուր էր:

– Այո, թերևս…

Աստ­րալ ե­րազ (հատ­ված մահ­ճա­կա­լի տակ գտն­ված օ­րա­գրից)

…Օ­դի տաք հոր­ձանք­նե­րին տր­ված՝ օ­դա­նա­վը սլա­նում է Եվ­րո­պա­կան մայր­ցա­մա­քի վրայով ու աս­տի­ճա­նա­բար մո­տե­նում ե­րկ­րին: Հա­տու­կենտ ամ­պե­րի շղար­շի տա­կից ար­դեն հս­տա­կո­րեն ո­ւր­վագծ­վում են ան­դեր­սեն­յան հե­քի­աթ հի­շեց­նող եվ­րո­պա­կան գե­ղե­ցիկ քա­ղաք­նե­րը՝ կար­միր տա­նիք­նե­րով ու կյան­քի ան­շտապ ըն­թաց­քով:

……………….

Հայտն­վում եմ Փա­րի­զում: Ըն­կերս ի­նձ ու­ղեկ­ցում է դեպի հի­նա­վուրց պա­լատ­նե­րից մե­կը: Քա­ղա­քի կա­ռա­վա­րիչ­նե­րը նրան թան­գա­րա­նային մա­սից դուրս ու ա­ռան­ձին մուտք ու­նե­ցող մի սե­նյակ են տրա­մա­դրել՝ ապ­րե­լու և աշ­խա­տե­լու հա­մար: Ես զգում եմ, թե ին­չի հա­մար եմ այդ­տեղ, սա­կայն ան­շարժ կանգ­նել եմ՝ չգի­տակ­ցե­լով ա­նե­լիքս: Պարզ­վում է, որ այդ գողտ­րիկ սե­նյակն ըն­դա­մե­նը մի հս­կա­յա­ծա­վալ լա­բի­րին­թո­սի մուտքն է, ի­սկ թե ո­ւր է պետք գնալ՝ պարզ չէ: Մո­լոր­վել եմ այդ կի­սա­մութ բա­վի­ղում ու չեմ կա­րո­ղա­նում գտ­նել գաղտ­նի դու­ռը:

Այդ պա­հին հրեշ­տակ­նե­րի տես­քով հայտն­վում են մայրս և ա­վե­լի ջա­հել մի այլ կին ու ձեռ­քերս բռ­նած ու­ղեկ­ցում են ի­նձ մինչև այդ գաղտ­նի դու­ռը: Ի­նչ-որ բա­ռեր են կի­սա­ձայն հե­գում, ո­րից հե­տո ա­ղոտ լույս է հայտն­վում, ու եր­ևում է գաղտ­նի դռան եզ­րա­պատ­կե­րը: Ջա­հել հրեշ­տա­կը պարզ ու հս­տակ ար­տա­սա­նում է՝ «Կա­նաչ-կար­միր տերև­ներ»: Այս կա­խար­դա­կան բա­ռե­րի ազ­դե­ցու­թյամբ կնք­ված դու­ռը դան­դաղ ու ան­ձայն բաց­վում է կրն­կի վրա: Մորս կեր­պա­րով հրեշ­տակն ա­կան­ջիս շշն­ջում է՝ «Մի վա­խե­ցիր, մտիր: Քեզ 60 րո­պե է տր­վում»: Մտ­նում եմ նեղ­լիկ ու կի­սա­մութ սե­նյակ­նե­րից մե­կը, ո­րի բո­լոր պա­տե­րին գրա­դա­րակ­ներ են ու գրքեր… «Բա­բե­լո­նի գրա­դա­րա­նը…»՝ ե­րա­զում մտա­ծում եմ ես: Հի­շո՞ւմ եք Ղու­րա­նում հի­շա­տակ­ված Գի­շեր­նե­րի գի­շե­րը, ե­րբ բաց­վում են Ե­րկն­քի դար­պաս­նե­րը, և ջու­րը քաղց­րա­նում է ան­գամ կժե­րում… Ի­՞նչ է ապ­րում մար­դը, ե­րբ հրաշ­քի է ա­կա­նա­տես լի­նում:­

Անհ­նար է նկա­րա­գրել հո­գե­կան այն խռովքն ու մի­ա­ժա­մա­նակ հրճ­վան­քը, ե­րբ մտա­ծում եմ, թե ին­չեր են պահ­վում այս գաղտ­նի սե­նյա­կում:

Մի քա­նի­սը մի­այն թվար­կեմ՝ բո­լոր բնա­գիր պա­րա­կա­նո­ն ա­վե­տա­րան­նե­րը, Կա­բա­լայի մա­սին բո­լոր գրքե­րը, շու­մեր­նե­րից հա­սած բո­լոր գրա­վոր ար­ձա­նա­գրու­թյուն­նե­րը աշ­խար­հի ա­րար­ման ու մարդ­կու­թյան ծա­գման մա­սին, Ե­գիպ­տո­սի և մյուս բուր­գե­րի կա­ռուց­ման ման­րա­մասն աղ­բյուր­նե­րը, Նաս­կայի հով­տի հս­կա­յա­կան գե­ոգ­լիֆ­նե­րի նշա­նա­կու­թյունն ու ի­մաս­տը, Ատ­լան­տի­դայի պատ­մու­թյու­նը, լի­ա­կա­տար տե­ղե­կու­թյուն­ներ մարդ­կու­թյան ու ռա­սա­նե­րի ծագ­ման մա­սին, տի­ե­զեր­քի ա­րա­ր­ման պատ­մու­թյու­նը և քար­տե­զա­գրքե­րը (ի­սկ դուք գի­տե՞ք, որ մեր տի­ե­զեր­քը վեր­ջա­վոր է), ե­րաժշ­տա­կան տեմ­պե­րա­ցի­այի բա­ցատ­րու­թյու­նը, ը­ստ ո­րի՝ օկ­տա­վա­յում ոչ թե յոթ, այլ տաս­ներ­կու տոն է և յոթ կի­սա­տոն: Այդ սկզ­բուն­քով կա­տար­ված ե­րաժշ­տա­կան գոր­ծե­րը լրիվ այլ հն­չո­ղու­թյուն ու­նեն՝ ե­րկ­նա­մերձ ու տի­ե­զե­րա­կան բո­լոր հու­ներն ը­նդ­գրկող ու բա­ցատ­րող… Ձեռքս է ը­նկ­նում նաև մա­թե­մա­տի­կայի մի դա­սա­գիրք, ո­րի հիմ­քում շու­մե­րա­կան վաթ­սու­նա­կան հաշ­վարկ­ման հա­մա­կարգն է, և բա­ցա­կա­յում են ի­ռա­ցի­ո­նալ և տրանս­ցեն­դենտ թվե­րը: Ը­ստ այդ հա­մա­կար­գի, մաս­նա­վո­րա­պես, շր­ջա­նագ­ծի եր­կա­րու­թյան և նրա տրա­մագ­ծի հա­րա­բե­րու­թյու­նը ռա­ցիո­նալ թիվ է… գրքե­րից մե­կում Ֆի­բո­նա­չի­ի ամ­բող­ջա­կան տե­սու­թյունն է ու դրա մեկ­նա­բա­նու­թյու­նը: Մի ա­ռան­ձին դա­սա­գիրք նա­խա­լեզ­վի ծա­գում­նա­բա­նու­թյան մա­սին է ու նրա­նից սե­րող մյուս բո­լոր լե­զու­նե­րի: Ժո­ղո­վա­ծու­նե­րից մե­կը ներ­կա­յաց­նում է մարդ­կու­թյան ի­րա­կան պատ­մու­թյու­նը՝ ա­ռա­ջին օ­րե­րից մինչև վեր­ջին օ­րե­րը… Եվ այդ ա­մե­նը՝ հս­տակ ու պարզ, ա­ռանց որ­ևէ ան­հար­կի շա­ղակ­րա­տան­քի:

Մեկ այլ տե­ղե­կա­գիրք ներ­կա­յաց­նում է Տի­բե­թյան Ա­կա­շի քրո­նի­կոն­նե­րը, ո­րոն­ցում ժա­մա­նա­կը պայ­մա­նա­կան չա­փում է… «Տեր իմ Ա­ստ­ված»,– հա­զիվ շշն­ջում եմ: Ես Նոր ժա­մա­նակ­նե­րի ա­ռա­ջին մարդն եմ, ո­րն ի­րա­վունք է ստա­ցել մտ­նելու այս կնք­ված դռ­նով ու տես­նելու այս ա­մե­նը: Ձեռքս մեկ­նում եմ ու վերց­նում ի­նձ մո­տիկ դրված կաշ­վե­պատ գրքե­րից մե­կը: Ֆեր­մայի ի­նք­նա­գիրն է՝ իր ա­նու­նով հայտ­նի թե­ո­րե­մի ման­րա­մասն և ապ­շե­լու աս­տի­ճանի պարզ ա­պա­ցույ­ցով՝ ըն­դա­մե­նը եր­կու է­ջի վրա… Փոր­ձում եմ սեր­տել ու հի­շել, քա­նի որ գի­տեմ՝ այս գրա­դա­րա­նից որ­ևէ բան հա­նելն ան­հնար է…­

Ե­րա­զումս մի ձայն (եր­ևի հրեշ­տակ­նե­րից մեկն է) ի­նձ ա­սում է, որ այս գրա­դա­րա­նի վեր­ջին պա­հա­կը կամ գրա­դա­րա­նա­վա­րը Է­վա­րիստ Գա­լո­ւան է ե­ղել, և հենց դրա հա­մար են նրա գլու­խը կե­րել քսան­մեկ տա­րե­կանում…

Հատ­ված քն­նի­չի հետ կայա­ցած զրույ­ցից

…Ինձ ա­րթ­նաց­րեց ոչ այն­քան դու­ռը ու­ժգին ծե­ծե­լու աղ­մու­կը, որ­քան դրա­նից ի­նձ հա­սած ա­լի­քը: Ի­նչ-որ մե­կը գրե­թե ջար­դում էր դուռս: Ճա­րա­հա­տյալ վեր ե­լա տե­ղիցս ու բա­ցե­ցի: Հնա­վա­ճառն էր: Կա­տա­ղու­թյունս մի կերպ զս­պե­լով՝ հարց­րի, թե ի­նչ է ու­զա­ծը: Ա­սաց, որ հին շոր ու կո­շիկ է գնում կամ, ե­թե «մեր բա­րի սիր­տը կա­մե­նա», կա­րող է նաև որ­պես նվեր ըն­դու­նել…

Մի հի­մար ժպիտ կար նրա ե­րե­սին: Ես դու­ռը պար­զա­պես շրխ­կաց­րի նրա ե­րե­սին: Վե­րա­դար­ձա մահ­ճա­կա­լիս մոտ ու փոր­ձե­ցի վեր­հի­շել Ֆեր­մայի մեծ թե­ո­րե­մի՝ ե­րա­զումս տե­սած պարզ ա­պա­ցույ­ցը: Ա­պար­դյուն: Ա­մեն ի­նչ լղոզ­վել էր ու­ղե­ղիս մեջ: Գի­տե՞ք, ես մար­դա­տյաց չեմ, բայց այդ հնա­վա­ճա­ռին ի­րոք ա­տե­ցի: Ես Ձեզ ար­դեն ա­սել եմ, որ հա­վա­տում եմ նշան­նե­րին: Ի­սկ դա ի­նձ հա­մար հի­րա­վի ե­րկ­նային նշան է­ր…

Քաղ­վածք ոս­տի­կա­նության գործ n-ի­ց

Դի­ա­կը հայտ­նա­բեր­վել է ս.թ. հոկ­տեմ­բե­րի 28-ին, մո­տա­վո­րա­պես կե­սօ­րին: Հո­վիվ­նե­րի շնե­րը սկ­սել են կա­տա­ղու­թյամբ փո­րել հո­ղը: Վրա հա­սած մար­դիկ հե­ռու են տա­րել շնե­րին և շա­րու­նա­կել գոր­ծը՝ բա­հե­րով ու լին­գե­րով: Մոտ մեկ մետր խո­րու­թյան վրա նշ­մա­րել են մարդ­կային ձեռք: Դրա­նից հե­տո կի­սատ են թո­ղել գործն ու ոս­տի­կա­նու­թյուն կան­չել: Ժա­մա­նած հա­տուկ բրի­գա­դը զգու­շու­թյամբ շա­րու­նա­կել է հո­ղա­հե­ռաց­ման աշ­խա­տան­քը և շու­տով հայտ­նա­բե­րել տղա­մար­դու դի­ակ՝ ա­ռանց շո­րե­րի: Դա­տա­կան բժշ­կի գնա­հա­տա­կա­նով դի­ա­կը ե­րե­քից յոթ օր­վա վա­ղե­մու­թյուն ու­նի: Ա­ռա­վել ճշ­գրիտ գնա­հա­տա­կան տալ չի հա­ջող­վել, քա­նի որ հո­ղը խո­նավ է ե­ղել, ի­սկ ե­ղա­նակը՝ ան­ձր­ևոտ: Դաշ­տի այդ հատ­վա­ծում որ­ևէ մաս­նա­վոր այ­գի կամ այլ հո­ղա­տա­րածք չկա: Մի­այն ը­նդ­հա­նուր օգ­տա­գործ­ման ա­րո­տա­վայ­րեր են: Որ­ևէ ա­կա­նա­տե­սի կամ վկայի գտ­նել չհա­ջող­վեց: Հո­վիվ­ներն ի­րենք էլ զար­մա­ցած է­ին և վա­խե­ցած: Նրանց ա­ռան­ձին հար­ցաքն­նու­թյու­նը որ­ևէ ար­դյունք չի տվել:

Հան­գու­ցյա­լը բա­ցար­ձակ մերկ էր: Սե­փա­կան ա­տամ գրե­թե չի ու­նե­ցել: Մի քա­նի ա­տամ­նե­րի տե­ղում հայտ­նա­բեր­վել են լեր­դա­ցած ա­րյան սև խոր­շիկ­ներ: Ը­ստ դատա­բժշկա­կան փոր­ձա­գե­տի՝ ա­տամ­նե­րը հե­ռաց­վել են մահ­վա­նից հե­տո: Հա­վա­նա­բար՝ հար­թա­շուր­թով կամ ա­տամ­նա­բու­ժա­կան աք­ցա­նով: Դի­ա­հեր­ձա­րան տե­ղա­փո­խե­լուց հե­տո քն­նու­թյու­նը շա­րու­նակ­վել է լա­բո­րա­տոր պայ­ման­նե­րում: Հան­գու­ցյա­լի շն­չա­փո­ղում հայտ­նա­բեր­վել է ճմռթ­ված թղ­թի կտոր՝ հա­վա­նա­բար գրքի լու­սանցք կամ թեր­թի եզ­րա­շերտ, ո­րի վրա ձե­ռա­գիր տա­ռե­րով գրված է ե­ղել՝ an+bn=cn մա­թե­մա­տի­կա­կան հա­վա­սա­րու­մը: Դի­ա­կի վրա որ­ևէ օ­տար (հան­գու­ցյա­լին չպատ­կա­նող) մատ­նա­հետք կամ այլ նշան չի հայտ­նա­բեր­վել:

Հան­ցա­գոր­ծու­թյան վայ­րի կրկ­նա­կի զն­նու­մը ևս որ­ևէ նոր բան չի տվել, քա­նի որ վեր­ջին օ­րե­րին գրե­թե ա­նընդ­հատ ան­ձր­և է տե­ղա­ցել, ո­րը ջն­ջել է ցան­կա­ցած հետք: Հա­տուկ բեր­ված ոս­տի­կա­նա­կան խու­զար­կու շու­նը ևս որ­ևէ հետք չի վերց­րել: Հա­մե­նայն­դեպս, հան­ցա­գոր­ծու­թյան վայ­րը ցան­կա­պատ­վել է, և նշա­նակ­վել է ոս­տի­կա­նա­կան շուր­ջօ­րյա զն­նու­թյուն մինչև հա­տուկ հրա­հան­գի ստա­ցու­մը:­

Ինչ­պես ար­դեն նշ­վեց, դի­ա­կը տե­ղա­փոխ­վել է ոս­տի­կա­նու­թյան դի­ա­հեր­ձա­րան և տե­ղա­վոր­վել սառ­նա­րա­նում: Այս ըն­թաց­քում կո­րած կամ բա­ցա­կայող ան­ձի մա­սին որ­ևէ հա­ղոր­դում չի ստաց­վել, ո­ւս­տի հան­գու­ցյա­լին նույ­նա­կա­նաց­նել չի հա­ջող­վել: Վա­րույ­թը ժա­մա­նա­կա­վո­րա­պես կա­սեց­վել է մինչև նոր հան­գա­մանք­նե­րի ի հայտ գա­լը:

Գաղտ­նի հա­ղոր­դա­գրություն

Լեյ­տե­նանտ Թե­ո­ֆի­լյա­նին՝ փոխգն­դա­պետ X-ի­ց

Խիստ գաղտ­նի

1 (մեկ) օ­րի­նակ

Պատ­ճե­նա­հա­նե­լը, լու­սան­կա­րե­լը կամ ար­տա­գրելն ար­գել­վում է

Ծա­նո­թա­նա­լուց հե­տո վե­րա­դարձ­նել ան­ձամբ

«…Ս­տաց­վել է օ­պե­րա­տիվ հա­ղոր­դում, որ … բուժ­հաս­տա­տու­թյան հի­վանդ­նե­րից մե­կը խոս­տո­վա­նել է իր մաս­նակ­ցու­թյու­նը մի քա­նի չբա­ցա­հայտ­ված սպա­նու­թյուն­նե­րի: Տե­ղե­կու­թյու­նը հա­ղոր­դել է նշ­ված հաս­տա­տու­թյան սա­նի­տա­րա­կան ան­ձնա­կազ­մի ան­դամ­նե­րից մե­կը:

…Խն­դրում ե­նք հնա­րա­վո­րինս ա­րագ, բայց ա­ռանց ա­վե­լորդ աղ­մու­կի ստու­գել հա­ղորդ­ման ճշ­մար­տա­ցի­ու­թյու­նը և կա­պը չբա­ցա­հայտ­ված սպա­նու­թյուն­նե­րի հետ»:

Քաղ­վածք հրա­վիր­ված մա­թե­մա­տի­կո­սի զե­կու­ցա­գրից

Թղ­թի պա­տա­ռի­կի վրա գրված an + bn = cn մա­թե­մա­տի­կա­կան հա­վա­սա­րումն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է ֆրան­սի­ա­ցի մա­թե­մա­տի­կոս Պի­եռ Դե Ֆեր­մայի կող­մից 1637 թ. ա­ռա­ջա­դրված խն­դիր-գ­լուխ­կոտ­րու­կի հան­րա­հաշ­վա­կան ար­տա­հայ­տու­թյու­նը: Դե Ֆեր­ման մաս­նա­գի­տու­թյամբ ի­րա­վա­բան էր, սա­կայն մեզ հայտ­նի է ա­վե­լի շատ որ­պես մե­ծա­գույն մա­թե­մա­տի­կոս, ո­րն ա­նա­լի­տիկ ե­րկ­րա­չա­փու­թյան, մա­թե­մա­տի­կա­կան ա­նա­լի­զի, թվե­րի և հա­վա­նա­կա­նու­թյան տե­սու­թյան հիմ­նա­դիր­նե­րից մեկն է: Ի դեպ, նա նաև փայ­լուն տի­րա­պե­տում էր մի քա­նի հին և ժա­մա­նա­կա­կից լե­զու­նե­րի: Նրա կյան­քի ա­մե­նա­զար­մա­նա­լի դրվագ­նե­րից մեկն այն է, որ ժա­մա­նա­կին վա­րակ­վել է ժան­տախ­տով, սա­կայն կա­րո­ղա­ցել է ողջ մնալ:

Դե Ֆեր­ման սի­րում էր նշում­ներ ա­նել իր կար­դա­ցած գրքե­րի լու­սանցք­նե­րում: Դի­ո­ֆան­տոս Ա­լեք­սան­դրի­ա­ցու «Թ­վա­բա­նու­թյուն» ձեռ­նար­կի լու­սանց­քում Դե Ֆեր­ման ա­ռա­ջին ան­գամ շա­րա­դրում է իր միտ­քը, թե an + bn = cn մա­թե­մա­տի­կա­կան հա­վա­սա­րու­մը չու­նի դրա­կան թվե­րի տես­քով լու­ծում­ներ, ե­թե n-ը մեծ է 2-ից: (Ե­րբ n=2, ա­պա պար­զա­պես գործ ու­նենք Պյու­թա­գո­րա­սի թե­ո­րե­մի հետ): Թեև ին­քը՝ Դե Ֆեր­ման, նույն տե­ղում նշում էր, որ ին­քը գտել է պարզ մի ա­պա­ցույց, բայց մի­այն 1994 թ. այս պն­դումն ա­պա­ցուց­վեց ան­գլի­ա­ցի մա­թե­մա­տի­կոս Է­ն­դրու Ջոն Ո­ւայլ­սի կող­մից: Ա­պա­ցույ­ցը հիմն­ված է է­լիպ­տիկ կո­րե­րի և ռա­ցի­ո­նալ թվե­րի տե­սու­թյան վրա: Շատ մաս­նա­գետ­ներ կաս­կա­ծի տակ են դնում Ո­ւայլ­սի ա­պա­ցույ­ցը՝ հիմ­նա­վո­րե­լով, որ դա ճիշտ է մի­այն մաս­նա­վոր դեպ­քե­րում:

Մի հե­տաքր­քիր դրվագ՝ հոկ­տեմ­բե­րի 25-ը Գա­լո­ւայի ծնն­դյան օ­րն է, ի­սկ սպա­նու­թյու­նը, ը­ստ դա­տա­կան բժշ­կի, կա­տար­վել է հենց այդ օ­րը:

……………………………………..

Քաղ­վածք փոր­ձա­գե­տի զե­կու­ցա­գրից­

Ի պա­տաս­խան Ձեր …հարց­ման՝ հայտ­նում ե­նք, որ լա­բո­րա­տոր պայ­ման­նե­րում կա­տար­ված օր­գա­նո­լեպ­տիկ հե­տա­զո­տու­թյան հի­ման վրա հա­ջող­վել է պար­զել, որ an + bn = cn մա­թե­մա­տի­կա­կան հա­վա­սա­րու­մը պա­րու­նա­կող թղ­թի եզ­րա­շեր­տը կտր­ված է քրե­ա­կան գոր­ծի շր­ջա­նակ­նե­րում հի­շա­տակ­ված և հե­տա­գա­յում մետ­րոյի կա­յա­րա­նում հայտ­նա­բեր­ված Évariste Galois (préf. Émile Picard), Œuvres mathématiques d’Évariste Galois: publiées sous les auspices de la Société mathématique de France ­գրքից: Ի­նչ­պես հայտ­նի է՝ գիր­քը հայտ­նա­բեր­վել է հեր­թա­պահ ոս­տի­կա­նի կող­մից և հանձն­վել կո­րած ի­րե­րի գրա­սե­նյակ, որ­տե­ղից էլ ա­ռ­գրավ­վել է քրե­ա­կան ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից: Նշ­ված եզ­րա­շեր­տը պատռ­ված է այդ գրքի 13-րդ է­ջից: Պատռ­ված­քի ար­տա­քին տես­քը ե­րկ­րա­չա­փո­րեն ճշ­գրիտ հա­մընկ­նում է գտն­ված եզ­րա­շեր­տին: Թղ­թի մազիկ­նե­րի քի­մի­ա­կան ա­նա­լի­զը ևս հաս­տա­տեց, որ նշ­ված եզ­րա­շեր­տը պատռ­ված է այդ գրքի 13-րդ է­ջից:

Մի­ա­ժա­մա­նակ տե­ղե­կաց­նում ե­նք, որ ա­մե­նա­տար­բեր և ա­մե­նա­ման­րազ­նին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ան­գամ չհա­ջող­վեց նշ­ված եզ­րա­շեր­տի և գրքի վրա գտ­նել որ­ևէ այլ մատ­նա­հետք կամ այլ նշան: Բո­լոր մատ­նա­հետ­քե­րը և թքի միկ­րո­մաս­նիկ­նե­րը պատ­կա­նում են բա­ցա­ռա­պես հան­գու­ցյա­լին: Ձե­ռա­գրա­գետ­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը որ­ևէ ար­դյունք չտ­վեց, քա­նի որ ըն­դա­մե­նը ո­ւթ նիշ պա­րու­նա­կող լա­տի­նա­տառ հա­վա­սար­ման մի­ջո­ցով հնա­րա­վոր չէ մի­ան­շա­նա­կո­րեն եզ­րա­կաց­նել, թե կոնկ­րետ ո­ւմ է պատ­կա­նում ձե­ռա­գի­րը: Բա­ցառ­ված չէ, որ գրու­թյունն ար­վել է ե­րե­խայի կամ ան­փույթ մե­կի կող­մից, քա­նի որ «n» նի­շը պա­րու­նա­կող վե­րին գրու­թյուն­նե­րը միև­նույն բարձ­րու­թյան վրա չեն, ի­սկ հա­վա­սար­ման նշա­նի ձո­ղիկ­նե­րը զու­գա­հեռ չեն ի­րար: Սա­կայն նման գրե­լաոճ կա­րող է ու­նե­նալ նաև լուրջ գիտ­նա­կա­նը՝ կախ­ված գրե­լու դիր­քից, գրչի ո­րա­կից և ա­մե­նա­տար­բեր այլ հան­գա­մանք­նե­րից (տ­րա­մա­դրու­թյուն, հոգ­նա­ծու­թյան աս­տի­ճան և այլն):

Վե­րը նշ­ված գիր­քը և եզ­րա­շեր­տը հա­տուկ փա­թե­թա­վոր­մամբ վե­րա­դարձ­նում ե­նք քրե­ա­կան հե­տա­խու­զու­թյան բա­ժին՝ ի տնօ­րի­նու­թյուն բաժ­նի ղե­կա­վար փոխգն­դա­պետ X-ի և քն­նիչ Թե­ո­ֆի­լյա­նի:

Հատ­ված քն­նի­չի հետ կայա­ցած զրույ­ցից

– Ար­դեն ա­սել եմ ձեզ, որ ա­տե­ցի այդ մար­դուն: Ան­գամ չեք կա­րող պատ­կե­րաց­նել, թե նա ի­նձ ին­չից զր­կեց: Մի­ան­գա­մից գլ­խումս ո­ւր­վագծ­վեց հե­տա­գա ա­նե­լիքս: Այդ հնա­վա­ճա­ռը հա­ճախ էր եր­ևում մեր կող­մե­րում: Մի քա­նի օր ան­ց նրան կր­կին տե­սա փո­ղո­ցում և ո­ւր­վա­կա­նի պես գնա­ցի հետ­ևից: Ի­նչ­պես և են­թա­դրում է­ի՝ ապ­րում էր ար­վար­ձան­նե­րից մե­կում՝ կի­սա­խար­խուլ մի տա­նը: Ես մտ­քումս գրան­ցե­ցի նրա հաս­ցեն ու սկ­սե­ցի մո­տա­կայ­քում հար­մար մի վայր փնտ­րել: Եր­կար ո­րո­նում­նե­րի կա­րիք չե­ղավ: Քիչ այն կողմ ար­դեն ա­րո­տա­վայ­րեր ու ա­մայի տա­րածք­ներ է­ին, ո­րո­նցից ան­դին մի­այն կի­սա­խա­վա­րի մեջ թաղ­ված հո­գե­բու­ժա­կան տխ­րահռ­չակ հաս­տա­տու­թյունն էր: Մի բահ ու մի լինգ ճա­րե­ցի և գի­շե­րը մի խոր փոս փո­րե­ցի:

Հա­ջորդ օ­րը ի­բր պա­տա­հա­բար հան­դի­պե­ցի նրան փո­ղո­ցում ու նե­րո­ղու­թյուն խն­դրե­ցի կոպ­տու­թյանս հա­մար: Ա­սա­ցի, որ ա­հա­գին հին շոր ու կո­շիկ ու­նեմ և հա­ճույ­քով կն­վի­րեմ նրան, որ ի­նքս էլ ա­զատ­վեմ այդ հնո­տի­քից: Ու­րա­խա­ցած ըն­կե­րակ­ցեց ի­նձ: Ե­ղա­նա­կի տե­սու­թյու­նից գի­տեի, որ այդ գի­շեր աշ­նան ան­ձրև­ներն է­ին սկ­սվե­լու: Ճա­նա­պար­հը կար­ճե­լու խաբ­կան­քով նրան ա­ռա­ջար­կե­ցի դաշ­տի մի­ջով գնալ: Նա չմեր­ժեց, քա­նի որ մեծ ա­վա­րի հույս ու­ներ: Ար­դեն ան­ձր­ևի ա­ռա­ջին կա­թիլ­ներն է­ին ը­նկ­նում գետ­նին: Փո­սին չհա­սած՝ մի քայլ ետ ըն­կա ու դաս­տա­կով հար­վա­ծե­ցի նրա պա­րա­նո­ցի քնե­րա­կին: Կար­ծում եմ՝ տեղ­նու­տե­ղը մե­ռավ ու փռեց լե­շը: Մնա­ցա­ծը հեշտ էր: Բա­րե­բախ­տա­բար ան­ձր­ևի պատ­ճա­ռով մո­տա­կայ­քում որ­ևէ այլ շն­չա­վոր ա­րա­րած չկար՝ չհաշ­ված հո­ղի մի­ջի որ­դե­րը: Զզ­վան­քով հա­նե­ցի բո­լոր շո­րե­րը և բե­րա­նը խո­թե­ցի գրքից պատռ­ված կտո­րը՝ Ֆեր­մայի հա­վա­սար­ման գրու­թյամբ:

– Այդ հա­վա­սա­րու­մը դո՞ւք էիք գրել:

– Օ, ո­՜չ, ի­՜նչ եք ա­սում… Մի՞­թե ես ի­նձ կա­րող է­ի նման հի­մա­րու­թյուն թույլ տալ: Մեր ը­նդ­հա­նուր ծա­նո­թին՝ կա­նաչ-կար­միր տերև­նե­րի սի­րա­հար կնոջն է­ի խն­դրել ա­նել դա: Նրա հա­մար դա պար­զա­պես խաղ է­ր…

– Այ­սինքն՝ ե­րկ­րորդ սպա­նու­թյան ժա­մա­նակ դուք ար­դեն ծրա­գրել է­իք եր­րոր­դը:

– Ի­սկ դուք շախ­մատ խա­ղա­լիս մի­այն մի՞ քայլ ա­ռաջ եք մտա­ծում: Ի­հար­կե ծրա­գրել է­ի: Պար­զա­պես դեռևս չէ­ի ը­նտ­րել եր­րորդ մե­ղա­պար­տին:

– Մե­ղա­պար­տի՞ն:

– Այո, հենց մե­ղա­պար­տին: Նա ի­նձ զր­կեց Ֆեր­մայի գրու­թյու­նը կար­դա­լու այդ մի­ակ հնա­րա­վո­րու­թյու­նից: Ես ա­վե­լի մեծ մեղք չեմ պատ­կե­րաց­նում: Ըն­դա­մե­նը մի քա­նի վայր­կյանն ի­նձ բա­վա­կան կլի­ներ, որ թղ­թին հանձ­նե­ի այդ հա­վա­սա­րում­նե­րը… Մի քա­նի թան­կար­ժեք վայր­կյան…

– Լավ: Շա­րու­նա­կեք ձեր պատ­մու­թյու­նը:

– Լե­շը գցե­ցի փո­սը և բա­վա­կա­ն ա­րագ լց­րե­ցի այն: Հե­տո հնա­րա­վո­րինս նախ­նա­կան տես­քին բե­րե­ցի: Ա­վե­լա­ցած հո­ղը շաղ տվե­ցի քիչ հե­ռու: Բա­հը, լին­գը ու շո­րե­րը դրե­ցի պա­յու­սա­կի մեջ, հասց­րե­ցի քա­ղա­քի մյուս ծայ­րը: Փայ­տե մա­սերն այ­րե­ցի, ի­սկ եր­կա­թե­ղե­նը խոր­տա­կե­ցի մի լք­ված շեն­քի կո­յու­ղաջ­րե­րով լց­ված նկու­ղում: Վս­տահ եմ, որ որ­ևէ ոս­տի­կան եր­բեք չի գտ­նի դրանք… Ի­նքս էլ փո­խե­ցի շո­րերս, լո­ղա­ցա ու շու­տով քուն մտա, քա­նի որ շատ հոգ­նած է­ի:

– Այդ գի­շեր ե­րազ չտե­սա՞ք:

– Ոչ, շատ հոգ­նած է­ի: Պար­զա­պես ան­ջա­տե­ցի մար­մինս ու միտքս և քուն մտա:

– Ի­սկ ին­չո՞ւ այդ թղ­թի կտո­րը խո­թե­ցիք նրա կո­կոր­դը:

– Ար­դեն ա­սել եմ ձեզ՝ ես սի­րում եմ ա­նախրո­նիզմ­ներ ու հետ­ևում եմ նշան­նե­րին:

– Նշան­նե­րի՞ն: Ի­՞նչ նշան­ներ:

– Ի­՞նչ: Կա­տա՞կ եք ա­նում: Դուք չգի­տե՞ք այդ հնա­վա­ճա­ռի ա­նու­նը:

– Ան­կեղծ ա­սած՝ ոչ:

– Ի­սկ ի­նձ շատ ա­րագ հա­ջող­վեց պար­զել, ե­րբ ճա­նա­պար­հին մտեր­միկ զրույց ու­նե­ցա նրա հետ: Ազ­գա­նու­նը չի­մա­ցա, բայց նրա ա­նու­նը Է­վա­րիստ էր: Հա­մե­նայն­դեպս՝ այդ­պես ա­սաց նա…

Հատ­ված հրա­վիր­ված հո­գե­բույ­ժի՝ շի­զոֆ­րե­նի­ա
հի­վան­դության մա­սին գրա­վոր զե­կույ­ցից

(Ընդգ­ծում­նե­րը կա­տար­վել են քն­նի­չի կող­մից)

Շի­զոֆ­րե­նի­ան (հու­նա­րեն σχίζω (ս­խի­զո, «եր­կատ­ված» կամ «ճեղք­ված») և φρενός (ֆ­րե­նոս, «միտք») բա­ռե­րից)հո­գե­կան խան­գա­րում է, ո­րը բնո­րոշ­վում է մտա­ծո­ղու­թյան ճեղք­վա­ծու­թյամբ և հույ­զե­րի աղ­քա­տաց­մամբ։ Հիմ­նա­կան դրս­ևո­րում­նե­րից են լսո­ղա­կան ց­նորք­նե­րը, պա­րա­նոիդ կամ ար­տա­ռոց ­զա­ռան­ցանք­նե­րը, ան­կազ­մա­կերպ մտա­ծո­ղու­թյունն ու խոս­քը։ Ու­ղեկց­վում է նկա­տե­լի սո­ցի­ա­լա­կան դիս­ֆունկ­ցի­այով և աշ­խա­տու­նա­կու­թյան ան­կմամբ, սա­կայն կա­րող է նաև տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ դրս­ևո­րում ու­նե­նալ՝ գե­րակ­տիվ աշ­խա­տու­նա­կու­թյուն և գեր­կենտ­րո­նա­ցում որ­ևէ մաս­նա­վոր մտ­քի կամ գա­ղա­փա­րի վրա: Ա­ռա­ջին ախ­տա­նիշ­նե­րը սո­վո­րա­բար ի հայտ են գա­լիս ե­րի­տա­սարդ տա­րի­քում, սա­կայն կա­րող են դրս­ևոր­վել նաև այլ տա­րի­քային խմ­բե­րում:

Շի­զոֆ­րե­նի­ա ախ­տո­րոշ­մամբ ան­ձը կա­րող է ցնորք­ներ ու­նե­նալ (հիմ­նա­կա­նում լսո­ղա­կան կամ տե­սո­ղա­կան բնույ­թի) և զա­ռան­ցանք­ներ (հիմ­նա­կա­նում հե­տապնդ­ման կամ ար­տա­ռոց, ի­նչ-որ ի­մաս­տով՝ ար­տաբ­նա­կան բո­վան­դա­կու­թյամբ)։ Դիտ­վում է ան­կազ­մա­կերպ մտա­ծո­ղու­թյուն ու խոսք, ին­չի ար­դյուն­քում հի­վան­դի խոս­քը դառ­նում է ան­հաս­կա­նա­լի։ Սա­կայն ո­րոշ դեպ­քե­րում հնա­րա­վոր են նաև հա­կա­դիր ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րը՝ խիստ տրա­մա­բա­նա­կան մտ­քեր: Շի­զոֆ­րե­նի­ային բնո­րոշ ախ­տա­նիշ­նե­րից են նաև մե­կու­սաց­վա­ծու­թյու­նը, ան­փույթ և չխ­նամ­ված ար­տա­քի­նը, մո­տի­վա­ցի­այի ու դա­տո­ղու­թյան կո­րուս­տը։ Կա­րող են դիտ­վել հու­զա­կան և ի­մա­ցա­կան ո­լոր­տի խան­գա­րում­ներ։ Մաս­նա­վո­րա­պես, տու­ժում են աշ­խա­տան­քային և եր­կա­րատև հի­շո­ղու­թյու­նը, ու­շա­դրու­թյու­նը։

Կեղծ հա­լյու­ցի­նա­ցի­ա­ներ. հի­վանդ­նե­րը նշում են, որ նրանց աչ­քե­րին երևա­ցող տե­սիլք­նե­րը ցու­ցա­դրվում են ի­նչ-որ սար­քա­վո­րում­նե­րի մի­ջո­ցով, և որ նրանք ցան­կա­նում են ա­զատ­վել դրան­ցից, սա­կայն վերս­տին գտ­նում են ի­րենց: Եր­բեմն էլ ցնորք­նե­րը ներ­քին՝ մտա­վոր տե­սո­ղու­թյամբ, ոչ թե ի­րեն­ցից դուրս, այլ ի­րենց մեջ՝ ու­ղե­ղի խոր­քում կամ ո­րո­վայ­նի խո­ռո­չում են: Նկատ­վում են նաև լսո­ղա­կան կեղծ ցնորք­ներ (հի­վանդ­նե­րը լսում են տվյալ պա­հին գո­յու­թյուն չու­նե­ցող ձայ­ներ, ը­նդ ո­րում՝ ի­րենց «գլ­խի ներ­սից» կամ ներ­քին օր­գան­նե­րից): Հազ­վա­դեպ նշում են նաև հա­մի, հո­տա­ռու­թյան և շո­շա­փե­լի­քի զգա­ցո­ղու­թյան խան­գա­րում­ներ՝ կեղծ հա­լյու­ցի­նա­ցի­ա­նե­րի ձևով: Ը­նդ ո­րում՝ այդ զգա­ցո­ղու­թյուն­նե­րը ո­րոշ դեպ­քե­րում կա­րող են նաև գե­րակ­տի­վա­նալ: Հի­վանդ­նե­րին թվում է, թե ի­րենք լսում են կեն­դա­նի­նե­րի ձայ­ներ կամ տես­նում մարդ­կային աչ­քին ան­հա­սա­նե­լի պատ­կեր­ներ՝ ան­գամ ո­ւլտ­րա­մա­նու­շա­կա­գույն կամ ի­նֆ­րա­կար­միր ճա­ռա­գայ­թային տի­րույթ­նե­րում: Նկատ­վում են նաև ա­ֆեկ­տիկ խան­գա­րում­ներ՝ տրա­մա­դրու­թյան, մտա­ծո­ղու­թյան պրո­ցես­նե­րի ու շար­ժում­նե­րի գե­րակ­տի­վու­թյան կամ ը­նկճ­վա­ծու­թյան ձևով:

Հի­վան­դն ունե­նում է հե­տապնդ­ման զգա­ցո­ղու­թյուն: Նրանց թվում է, թե «թշ­նա­մա­բար տրա­մա­դրված մար­դիկ» հիպ­նո­սի կամ տար­բեր ու­ժե­րի, ճա­ռա­գայթ­նե­րի, է­լեկտ­րաէ­ներ­գի­այի, բի­ո­հո­սանք­նե­րի մի­ջո­ցով ազ­դում են և ի­րենց են­թար­կում տան­ջանք­նե­րի: Այս զգա­ցո­ղու­թյան հետ մեկ­տեղ նրանց մոտ զար­գա­նում են հո­գե­կան ավ­տո­մա­տիզ­մի ե­րևույթ­ներ: Այս դեպ­քում նրանք հա­մոզ­ված են, որ վե­րը նշ­ված ու­ժերն ի­նչ-ի­նչ մե­թոդ­նե­րով ազ­դում են նրանց մտա­ծո­ղու­թյան ու շարժ­ման պրո­ցես­նե­րի և զգա­յա­կան ֆունկ­ցի­ա­նե­րի վրա:

20-րդ դա­րի սկզ­բին հո­գե­բույժ Կուրտ Շնայ­դերն ա­ռանձ­նաց­րել է մի շարք պսի­խո­տիկ ախ­տա­նիշ­ներ, ո­րոն­ցով շի­զոֆ­րե­նի­ան տար­բեր­վում է հո­գե­կան այլ խան­գա­րում­նե­րից։ Դրանք կոչ­վում են Շնայ­դե­րի ա­ռա­ջին դա­սի ախ­տա­նիշ­ներ։ Դրան­ցից կար­ևո­րա­գույն­ներն են ար­տա­քին ու­ժե­րից կա­ռա­վար­վե­լու զա­ռան­ցան­քը, հա­մոզ­մուն­քը, որ մտ­քերն ար­հես­տա­կա­նո­րեն ներ­դրված կամ վերց­ված են հի­վան­դի ու­ղե­ղից, որ մտ­քե­րը հա­սա­նե­լի են այլ մարդ­կանց, և հի­վան­դի ա­րարք­նե­րը կամ մտ­քե­րը մեկ­նա­բա­նող լսո­ղա­կան ցնորք­նե­րը։

Շի­զոֆ­րե­նի­այի հա­մար ա­ռանձ­նաց­նում են դրա­կան (պ­րո­դուկ­տիվ) և բա­ցա­սա­կան (պա­կա­սոր­դային) ախ­տա­նիշ­ներ։ Դրա­կան են հա­մար­վում այն ախ­տա­նիշ­նե­րը, ո­րոնք ա­ռողջ մարդիկ չեն ունենում, բայց առկա են շի­զոֆ­րե­նի­այով հի­վանդ­նե­րի մոտ։ Դրանց թվում են զա­ռան­ցանք­նե­րը, խան­գար­ված մտա­ծո­ղու­թյու­նը և խոս­քը, ի­նչ­պես նաև շո­շա­փո­ղա­կան, լսո­ղա­կան, տե­սո­ղա­կան, հո­տա­ռա­կան և հա­մային ցնորք­նե­րը։ Այս բո­լոր ախ­տա­նիշ­նե­րը հա­մար­վում են փսի­խո­զի դրսևո­րում­ներ։ Ցնորք­նե­րը սո­վո­րա­բար կապ են ու­նե­նում զա­ռան­ցանք­նե­րի բո­վան­դա­կու­թյան հետ։ Հի­վան­դը կա­րող է ի­րեն վե­րա­գրել ա­րարք­ներ, ո­րոնք ի­րա­կա­նու­թյան հետ որ­ևէ կապ չու­նեն և բա­ցա­ռա­պես իր եր­ևա­կա­յու­թյան ար­դյունքն են: Ո­րոշ դեպ­քե­րում հի­վանդ­ներն ի­րենց վե­րա­գրում են այլ մարդ­կանց ա­րարք­ներ: Դրա­կան ախ­տա­նիշ­նե­րը հիմ­նա­կա­նում հեշ­տու­թյամբ են­թարկ­վում են դե­ղո­րայ­քային բուժ­մա­ն։

Բա­ցա­սա­կան ախ­տա­նիշ­նե­րից են հու­զա­կան աղ­քա­տու­թյու­նը և հո­գե­կան ո­լոր­տի այլ դե­ֆի­ցիտ­ներ։ Դրանք ա­վե­լի վատ են են­թարկ­վում դե­ղո­րայ­քային բուժ­մա­նը։ Այս ախ­տա­նիշ­նե­րի թվում են բթա­ցած ա­ֆեկ­տը, խոս­քի աղ­քա­տու­թյու­նը (ա­լո­գի­ա), հա­ճույք զգա­լու ան­կա­րո­ղու­թյու­նը (ան­հե­դո­նի­ա), հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նա­լու ցան­կու­թյան (ա­սո­ցի­ա­լու­թյուն) և մո­տի­վա­ցի­այի բա­ցա­կա­յու­թյու­նը (ա­վո­լի­ա)։ Հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ բա­ցա­սա­կան ախ­տա­նիշ­նե­րը դրա­կան­նե­րից շատ են վատ­թա­րաց­նում կյան­քի ո­րա­կը՝ բե­րե­լով ֆունկ­ցի­ո­նալ հաշ­ման­դա­մու­թյան։

Շի­զոֆ­րե­նի­ան բազ­մա­գոր­ծո­նային հի­վան­դու­թյուն է, այ­սինքն ա­ռա­ջաց­մա­նը նպաս­տում է ժա­ռան­գա­կան և մի­ջա­վայ­րի գոր­ծոն­նե­րի հա­մակ­ցու­թյու­նը։

Բոն­նի հա­մալ­սա­րա­նի Հո­գե­բա­նու­թյան ի­նս­տի­տու­տի հե­տա­զո­տող­նե­րը պար­զել են, որ շի­զոֆ­րե­նի­ային բնո­րոշ ախ­տան­շան­ներ դիտ­վում են նաև ա­ռողջ մարդ­կանց մոտ՝ քնի 24-ժա­մյա դեպ­րի­վա­ցի­այի (կո­րուստ, խան­գա­րում) դեպ­քում: Նման պատ­կեր կա­րող է, մաս­նա­վո­րա­պես, ի հայտ գալ այն մարդ­կանց մոտ, ով­քեր սո­վո­րա­կան ֆի­զի­ո­լո­գի­ա­կան քունն օգ­տա­գոր­ծում են գի­տակ­ցա­կան կամ ան­գամ են­թա­գի­տակ­ցա­կան ֆունկ­ցի­ա­ներ ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով: Նման հի­վանդ­նե­րի մոտ զգաց­վում են գի­տակ­ցու­թյան ե­րա­զան­ման խան­գա­րում­ներ կամ գե­րակ­տի­վա­ցում: Նրանց կա­րող է թվալ, թե տվյալ պա­հին ի­րենք գտն­վում են կռ­վի դաշ­տում, որ ի­րենք են պայ­քա­րի կամ կռ­վի ա­ռի­թը: Ի­րենց հա­մա­րում են մե­ծա­նուն գիտ­նա­կան­ներ, աշ­խար­հահռ­չակ ար­տիստ­ներ, հան­դես են գա­լիս Նա­պո­լե­ոն Բո­նա­պար­տի, Հու­լի­ոս Կե­սա­րի, Ո­դիսև­սի և այլ շատ պատ­մա­կան ան­ձանց դե­րե­րում:

Վե­րո­հի­շյալ հո­գե­ախ­տա­բա­նա­կան ե­րևույթ­նե­րը թեև հա­ճա­խա­կի նկատ­վում են շի­զոֆ­րե­նի­այի տար­բեր ձևե­րի ժա­մա­նակ, սա­կայն ո­րոշ ախ­տա­նիշ­նե­րի հետ զու­գակց­վե­լու դեպ­քում նրանց ար­տա­հայտ­ման ձևը փոխ­վում է, ինչը բնո­րոշ չէ շի­զոֆ­րե­նի­ային: Հի­վան­դու­թյա­նը ոչ բնո­րոշ ախ­տա­բա­նա­կան խան­գա­րում­նե­րի ժա­մա­նակ վե­րո­հի­շյալ ե­րևույթ­ներն ա­ռա­ջին հեր­թին զու­գակց­վում են նույն զգա­յա­րան­նե­րի կող­մից նկատ­վող իս­կա­կան ցնորք­նե­րի հետ: Դրանց ան­հե­տա­նա­լուց հե­տո հա­ճախ վե­րա­նում են կեղծ հա­լյու­ցի­նա­ցի­ա­նե­րը: «Վե­րա­բեր­ման, ազ­դե­ցու­թյան» և այլ զա­ռան­ցա­կան մտ­քե­րը ու­ղեկց­վում են իս­կա­կան ու կեղծ հա­լյու­ցի­նա­ցի­ա­նե­րով, ի­սկ վեր­ջի­նիս ան­հե­տա­նա­լուց հե­տո աս­տի­ճա­նա­բար ան­հե­տա­նում են նաև կեղծ ցնորք­ներն ու զա­ռան­ցա­կան մտ­քե­րը:

Հո­գե­կան ավ­տո­մա­տիզ­մի տար­բեր դրսևո­րում­ներն ի հայտ են գա­լիս մի­այն հի­վան­դու­թյան ըն­թաց­քի խո­րաց­ման շր­ջա­նում, կար­ճատև են, եւ տար­բեր ախ­տա­նիշ­նե­րը մի­ա­սին գրե­թե հան­դես չեն գա­լիս: Դա ևս պայ­մա­նա­վոր­ված է իս­կա­կան ու կեղծ հա­լյու­ցի­նա­ցի­ա­նե­րի առ­կա­յու­թյամբ: Դրանք վե­րա­նա­լուց հե­տո ան­հե­տա­նում են նաև տվյալ սին­դրո­մի տար­բեր ախ­տա­նիշ­նե­րը:

Գի­տակ­ցու­թյան ե­րա­զան­ման խան­գա­րում­նե­րը նկատ­վում են մի­այն ե­րե­կո­յան ժա­մե­րին, տևում են մի քա­նի րո­պե­ից մին­չև 1-2 օր, և տե­սո­ղա­կան ցնորք­նե­րի ան­հե­տա­նա­լուց հե­տո հի­վանդ­նե­րը դուրս են գա­լիս այդ վի­ճա­կից: Շար­ժում­նե­րի կար­կամ­վա­ծու­թյան ե­րևույթ­նե­րը տևում են մի քա­նի ժամ: Նման նշան­նե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում հեշտ է «շի­զոֆ­րե­նի­այի» ախ­տո­րո­շու­մը հեր­քե­լը:

Պետք է ա­սել նաև, որ հի­վան­դա­գին վի­ճակ­նե­րի ա­ռա­ջա­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված է իս­կա­կան և կեղծ ցնորք­նե­րի առ­կա­յու­թյամբ, ո­րոնց ան­հե­տա­նա­լուց հե­տո վե­րա­նում է նաև շի­զոֆ­րե­նան­ման վի­ճա­կը: Թեև շի­զոֆ­րե­նան­ման ախ­տա­նիշ­նե­րը կարճ են տևում, սա­կայն փո­խում են էկ­զո­գեն ծագ­ման և օր­գա­նա­կան բնույ­թի մի շարք հո­գե­կան հի­վան­դու­թյուն­նե­րի ըն­թաց­քը: Ա­տի­պիկ ըն­թա­ցող վե­րը նշ­ված շի­զոֆ­րե­նան­ման փսի­խոզ­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են գլ­խու­ղե­ղի օր­գա­նա­կան կամ ա­նօր­գա­նա­կան՝ ան­ցո­ղիկ կամ կա­յուն բնույ­թի փո­փո­խու­թյուն­նե­րով, հե­տևա­պես այն չի կա­րե­լի դա­սել շի­զոֆ­րե­նի­այով պայ­մա­նա­վոր­ված՝ բար­դա­ցած փսի­խոզ­նե­րի շար­քին:­

Ո­րոշ ա­ռանձ­նա­հա­տուկ դեպ­քե­րում հի­վանդ­ներն ար­տա­քուստ որ­ևէ բա­նով չեն տար­բեր­վում սո­վո­րա­կան ա­ռողջ մարդ­կան­ցից: Այս դեպ­քում հի­վան­դու­թյան դրսևո­րում­նե­րը կա­րող են նույ­նա­կա­նաց­վել փայ­լուն (ան­գամ հան­ճա­րեղ) տրա­մա­բա­նու­թյան և եր­ևա­կա­յու­թյան հետ: Հի­վանդն ի­րեն վե­րա­գրում է ա­րարք­ներ ու քայ­լեր, ո­րոնք ի­րա­կա­նում իր հետ որ­ևէ ա­ռն­չու­թյուն չու­նեն:

Հատ­ված փոխգն­դա­պե­տի եվ քն­նի­չի խո­սակ­ցու­թյու­նից

Փոխգն­դա­պե­տը խնամ­քով հանգց­րեց գլա­նա­կը և հա­յացքն ո­ւղ­ղեց քն­նի­չին.

– Լավ, պատ­մի՛ր: Բայց ման­րա­մաս­նե­րը կա­րող ես բաց թող­նել: Ես ծա­նո­թա­ցել եմ գոր­ծի նյու­թե­րին:

Քն­նի­չը բա­ցեց իր փոք­րիկ ծո­ցա­տետրն ու սկ­սեց.

– Մեզ մո­լո­րու­թյան մեջ գցեց այդ մա­թե­մա­տի­կո­սը: Գի­տեք, որ դա ինձ­ա­նից բա­վա­կա­ն ժա­մա­նակ խլեց: Պետք ե­ղավ մի քա­նի ան­գամ այ­ցե­լել քա­ղա­քի մյուս ծայ­րում գտնվող այդ հաս­տա­տու­թյու­նը և զրու­ցել նրա հետ:

– Ը­ստ է­ու­թյան ա­սա:

– Լավ: Ես մի քա­նի ան­գամ հան­դի­պե­ցի և զրու­ցե­ցի նրա հետ: Զրույց­նե­րի սղա­գրու­թյուն­նե­րը գոր­ծի մեջ են:

– Ես լավ չհաս­կա­ցա այդ սղա­գրու­թյուն­նե­րի ի­մաս­տը… Ու­րեմն նրա բո­լոր այդ պատ­մու­թյուն­նե­րը մտա­ցա­ծի՞ն է­ին:

– Մտա­ցա­ծին չէ­ին: Դրանք բո­լորն ի­րա­կան դեպ­քեր է­ին, սա­կայն կա­տար­ված ոչ պա­կաս, քան քսան տա­րի ա­ռաջ և ոչ մեր քա­ղա­քում:

– Բայց, գրո­ղը տա­նի, որ­տե­ղի՞ց են նրա ձեռքն ըն­կել այդ­քան ճշ­գրիտ տե­ղե­կու­թյուն­ներ սպա­նու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Վս­տա՞հ ես, որ նա մաս­նա­կից չէ: Թե­կուզ քսան տա­րի ա­ռաջ…

– Վս­տահ եմ: Նախ, ի­նք­ներդ գի­տեք, որ նմա­նա­տիպ որ­ևէ սպա­նու­թյուն մեր քա­ղա­քում բնավ չի կա­տար­վել: Ես ստու­գե­ցի: Հո­գե­բու­ժա­րա­նում ի­նչ-որ ձևով նրա ձեռքն է ըն­կել նախ­կի­նում տպա­գրված ֆրան­սե­րեն մի դա­սա­գիրք՝ «Դա­տաբժշ­կա­կան փոր­ձաքն­նու­թյան հի­մունք­նե­րը»: Հրա­շա­լի տի­րա­պե­տե­լով ֆրան­սե­րե­նին՝ նա կար­դա­ցել է ման­րա­մաս­ն շա­րա­դրված բո­լոր գոր­ծե­րը և այ­նու­հետև իր եր­ևա­կա­յու­թյան մեջ մի ամ­բողջ տե­սու­թյուն կա­ռու­ցել:

– Ա­սում ես՝ նա մա­թե­մա­տի­կոս է:

– Այո: Ես տվյալ­ներ հա­վա­քե­ցի: Բա­վա­կա­ն բարձր ո­րա­կա­վոր­ման մաս­նա­գետ է և բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցած մարդ: Տա­րի­ներ ա­ռաջ Գա­լո­ւայի տե­սու­թյան ու Ֆեր­մայի թե­ո­րե­մի շուրջ լուրջ աշ­խա­տանք­ներ է ա­րել: Մի քա­նի մե­նա­գրու­թյուն­նե­րի հե­ղի­նակ է: Հո­գե­կան լուրջ ցն­ցում է ապ­րել 1994 թ., ե­րբ մի ամ­սա­գրում կար­դա­ցել է, որ Ֆեր­մայի թե­ո­րեմն ար­դեն ա­պա­ցուց­վել է ո­մն Ո­ւայլ­սի կող­մից: Դա զար­մա­նա­լի չէ, քա­նի որ շուրջ քսան տա­րի նա հենց այդ խն­դրի վրա է աշ­խա­տե­լիս ե­ղել: Եվ հան­կարծ պարզ­վում է, որ ու­րիշ մեկն ար­դեն կա­տա­րել է այդ գոր­ծը և հասց­րել տպա­գրել: Փառ­քի բո­լոր դափ­նի­ներն ան­ցել են Ո­ւայլ­սին, ի­սկ մեր հե­րո­սը մնա­ցել է ձեռ­նու­նայն: Շու­տով նա լուրջ հոգե­կան խան­գա­րում է ստա­ցել ու դրա­նից հե­տո մշ­տա­պես գտն­վել է բժիշկ­նե­րի հս­կո­ղու­թյան տակ՝ հո­գե­բու­ժա­կան հաս­տա­տու­թյան մեջ: Բո­լոր բժիշկ­նե­րը և պա­հակ­նե­րը հաս­տա­տե­ցին, որ վեր­ջին տաս­նե­րեք տար­վա ըն­թաց­քում նա ե­րբ­ևէ չի լքել այդ հաս­տա­տու­թյու­նը: Խա­ղաղ ու փակ կյանք է վա­րում՝ շախ­մատ է խա­ղում, բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ գրում և ըն­թեր­ցում, մա­թե­մա­տի­կա­կան խն­դիր­ներ լու­ծում հենց իր սե­նյա­կի պա­տե­րի ու հա­տա­կի վրա, իր պա­տու­հա­նից զմայլ­վում է մայ­րա­մու­տով և շր­ջա­կա տե­սա­րան­նե­րով: Սի­րում է ան­ձր­ևը: Այս ա­մե­նին բու­ժանձ­նա­կազմն ը­մբռ­նու­մով է մո­տե­նում, քա­նի որ որ­ևէ վտանգ դրա­նում չի տես­նում:

– Այ քեզ բա՜ն,– զար­մա­ցավ փոխգն­դա­պետն ու մի գլա­նակ վա­ռեց:

– Այո, բա­վա­կա­ն զա­վեշ­տա­լի դեպք է: Ես ի­նքս որ­ևէ եզ­րա­կա­ցու­թյան չէ­ի կա­րո­ղա­նում գալ, մինչև նրա մահ­ճա­կա­լի տակ չհայտ­նա­բե­րե­ցի այդ դա­տաբժշ­կա­կան դա­սա­գիր­քը և է­լի մի քա­նի գիրք: Նա կա­րո­ղա­ցել է ե­րեք տար­բեր քրե­ա­կան դեպ­քեր ի մի բե­րել ու մի ամ­բող­ջա­կան տե­սու­թյուն կա­ռու­ցել: Մենք այս դեպ­քում ա­նե­լիք չու­նենք, քա­նի որ հան­ցա­կազմն իս­պառ բա­ցա­կա­յում է: Նկա­րա­գրված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րին նրա մաս­նակցու­թյու­նը զուտ եր­ևա­կա­յա­կան է: Բա­ցի այդ, նա ար­դեն այն­տեղ է, ո­ւր կու­ղար­կեր նրան ցան­կա­ցած դա­տա­րան: Այն է՝ հար­կա­դիր բուժ­ման:

Փոխգն­դա­պե­տը ծխում էր ու նա­յում քն­նի­չին: Ի վեր­ջո ա­սաց.

– Կնե­րես, մո­ռա­ցա քեզ էլ գլա­նակ ա­ռա­ջար­կել: Ա­հա, վերց­րու…

– Շնոր­հա­կա­լու­թյուն: Ես չեմ ծխում:

– Դա լավ է: Եր­բեք մի մո­ռա­ցիր ա­ռող­ջու­թյանդ մա­սին: Եվ ան­ձնա­կա­նիդ մա­սին էլ, ի­հար­կե: Դե լավ, հի­մա կա­րող ես գնալ: Կենտ­րո­նա­ցիր սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րի ու մյուս գոր­ծե­րիդ վրա: Ա­զատ ես: Հե­տո կխո­սենք:

Քն­նի­չը դուրս ե­կավ սե­նյա­կից, ի­սկ փոխգն­դա­պե­տը դեռ եր­կար շա­րու­նա­կում էր ծխել ու նայել պա­տու­հա­նից դուրս, որ­տեղ այդ ո­ւշ ժա­մին ար­դեն ո­չինչ չէր եր­ևում:

Հատ­ված պրո­ֆե­սոր ս.-ի՝ ռո­զեն­հա­նի գի­տա­փոր­ձի մա­սին հան­րա­մատ­չե­լի դա­սա­խո­սու­թյունից

1973 թ. Ա­ՄՆ-ո­ւմ հո­գե­բան և հո­գե­բույժ Դեյ­վիդ Ռո­զեն­հա­նի (David L. Rosenhan) կող­մից ան­ց է կաց­վել «Հո­գե­պես ա­ռողջ­նե­րը խե­լա­պա­կաս­նե­րի դե­րում» պայ­մա­նա­կան ա­նու­նը կրող հե­տաքր­քիր մի գի­տա­փորձ, ո­րը փո­թո­րիկ ա­ռա­ջաց­րեց աշ­խար­հում և կաս­կա­ծի տակ դրեց հո­գե­բու­ժա­կան ախ­տո­րոշ­ման կա­յա­ցած ամբո­ղջ հա­մա­կար­գը: Այս փոր­ձի ար­դյուն­քում Ռո­զեն­հա­նը հայ­տա­րա­րեց, որ կա­յա­ցած մո­տեց­ման սահ­ման­նե­րում ը­ստ է­ու­թյան հնա­րա­վոր չէ ախ­տո­րո­շել հո­գե­կան հի­վանդ­նե­րին և հի­վան­դու­թյուն­նե­րը:

Փոր­ձի նկա­րա­գրու­թյու­նը: Ո­ւթ մարդ՝ ե­րեք հո­գե­բան, եր­կու հո­գե­բույժ, մեկ նկա­րիչ, մեկ տնային տն­տե­սու­հի և ան­ձամբ ին­քը՝ Ռո­զեն­հա­նը, ձայ­նային հա­լյու­ցի­նա­ցի­ա­նե­րի գան­գա­տով դի­մե­ցին հո­գե­բու­ժա­րան: Ի­րա­կա­նում դի­մած­նե­րից որ­ևէ մե­կը նման ախ­տա­նիշ­ներ չու­ներ: Պար­զա­պես նրանք նա­խա­պես պայ­մա­նա­վոր­վել է­ին այս նույն գան­գա­տով դի­մել բժիշկ­նե­րին, ի­սկ հե­տո հրա­ժար­վել նախ­նա­կան ցուց­մունք­նե­րից:­

Այդ պա­հին սկ­սե­ցին ան­բա­ցատ­րե­լի պատ­մու­թյուն­նե­րը: Բժիշկ­նե­րը պար­զա­պես չհա­վա­տա­ցին «հի­վանդ­նե­րի» պնդ­մա­նը, թե հա­լյու­ցի­նա­ցիա­ներն ան­ցել են, և ի­րենք ի­րենց ար­դեն մի­ան­գա­մայն ա­ռողջ են զգում: Եվ չնա­յած այն փաս­տին, որ «հի­վանդ­նե­րի» պահ­ված­քը ևս մի­ան­գա­մայն ա­դեկ­վատ էր, նրանց դուրս գրե­ցին հո­գե­բու­ժա­րա­նից մի­այն բուժ­ման լի­ար­ժեք կուրսն ան­ցնե­լուց հե­տո:

Սա­կայն Ռո­զեն­հանն այս­քա­նով չբա­վա­րար­վեց: Դրա­նից հե­տո փոր­ձի մաս­նա­կից­նե­րի մեկ այլ մեծ խումբ մտա­ցա­ծին հի­վանդ­ներ այ­ցե­լե­ցին տաս­ներ­կու տար­բեր հո­գե­բու­ժա­կան հաս­տա­տու­թյուն­ներ (ֆե­դե­րալ և մաս­նա­վոր հի­մունք­նե­րով գոր­ծող) նույն գան­գա­տով՝ ձայ­նային հա­լյու­ցի­նա­ցի­ա­ներ: Այս ան­գամ ևս բո­լոր մաս­նա­կից­ներն ախ­տո­րոշ­վե­ցին որ­պես հի­վանդ­ներ և պար­տա­դիր բուժ­ման կուրս ան­ցան նախ­քան դուրս գրվե­լը:­

Այս կեղծ հի­վանդ­նե­րը նախ­նա­կան զնն­ման ժա­մա­նակ ա­սում է­ին, թե ձայ­ներ են լսում, ո­րոնք պա­րու­նա­կում են «դա­տար­կու­թյուն», «ան­կում», «ան­դունդ» և նման բնույ­թի այլ բա­ռեր: Այս բա­ռերն ը­նտ­րել էր ան­ձամբ Ռո­զեն­հա­նը, քա­նի որ դրանք խո­սում են մար­դու, այս­պես կոչ­ված, էք­զիս­տեն­ցի­ալ ճգնա­ժա­մի առ­կա­յու­թյան մա­սին: Դրա­նից հե­տո «հի­վանդ­նե­րից» յո­թի մոտ ախ­տո­րոշ­վեց շի­զոֆ­րե­նի­ա, ի­սկ մե­կի մոտ՝ դեպ­րե­սիվ փսի­խոզ: Հոս­պի­տա­լաց­վե­լուց ո­րոշ ժա­մա­նակ ան­ց «հի­վանդ­նե­րի» պահ­ված­քը դար­ձավ նոր­մալ, և նրանք փոր­ձում է­ին ա­պա­ցու­ցել բու­ժանձ­նա­կազ­մին, որ ձայ­ներ այլևս չեն լսում: Սա­կայն բժիշկ­նե­րին հա­մո­զե­լու հա­մար մի­ջի­նը 19 օր պետք ե­ղավ: Ի­սկ կեղծ հի­վանդ­նե­րից մե­կը մնաց հի­վան­դա­նո­ցում 52 օր: Ար­դյուն­քում բո­լոր «հի­վանդ­նե­րը» դուրս գրվե­ցին հի­վան­դա­նո­ցից, ի­սկ նրանց բժշ­կա­կան քար­տե­րում տեղ գտավ «շի­զոֆ­րե­նի­ա և ռե­մի­սի­ա» ախ­տո­րո­շու­մը:­

Այս փոր­ձե­րի հրա­պա­րա­կու­մը աշ­խար­հի հո­գե­բույժ­նե­րի շր­ջա­նում վր­դով­մուն­քի իս­կա­կան փո­թո­րիկ բարձ­րաց­րեց: Շատ հո­գե­բույժ­ներ հայ­տա­րա­րե­ցին, որ ի­րենք եր­բեք այդ խայ­ծը չեն ու­տի և հս­տա­կո­րեն կտար­բե­րեն հի­վանդ մար­դուն ա­ռող­ջից: Հո­գե­բու­ժա­րան­նե­րից մեկն ան­գամ ա­ռա­ջար­կեց Ռո­զեն­հա­նին ա­ռանց նա­խա­պես զգու­շաց­նե­լու ի­րենց մոտ ու­ղար­կել կեղծ հի­վանդ­նե­րի՝ հա­վաս­տի­աց­նե­լով, որ մի­ան­շա­նա­կ ու ա­ռանց որ­ևէ դժ­վա­րու­թյան կտար­բե­րա­կեն ա­ռող­ջին հի­վան­դից: Ռո­զեն­հանն ըն­դու­նեց այս մար­տահ­րա­վե­րը: Ա­ռա­ջի­կա ե­րեք ա­միս­նե­րի ըն­թաց­քում այդ հաս­տա­տու­թյան բժիշկ­նե­րը կա­րո­ղա­ցան ի­րենց դի­մած 193 մար­դուց 19 կեղ­ծա­րա­րի մեր­կաց­նել: Հրճ­վանք վայե­լող գոր­ծըն­կեր­նե­րի գլ­խին Ռո­զեն­հա­նը պար­զա­պես սա­ռը ջուր լց­րեց՝ հայ­տա­րա­րե­լով, որ ին­քը որ­ևէ մե­կին նրանց մոտ չի ու­ղար­կել…­

Այս փորձը հիմք տվեց հետ­ևյալ հայ­տա­րա­րու­թյան հա­մար. հո­գե­բու­ժա­կան հաս­տա­տու­թյան մաս­նա­գետ­ներն ան­կա­րող են տար­բե­րա­կել ա­ռողջ մար­դուն հի­վան­դից:

Սա­կայն այս պատ­մու­թյան ա­մե­նա­հե­տաքր­քիր դրվագն այն է, որ հո­գե­բու­ժա­րան­նե­րի ի­րա­կան հի­վանդ­նե­րը կաս­կա­ծում է­ին, որ Ռո­զեն­հա­նի ու­ղար­կած մար­դիկ պար­զա­պես ձև են թա­փում, մինչ­դեռ բժիշկ­նե­րը դույզն ի­սկ կաս­կած չու­նե­ին, որ դրանք տա­ռա­պում են շի­զոֆ­րե­նի­այով: Ի­րա­կան հի­վանդ­նե­րը մո­տե­նում է­ին Ռո­զեն­հա­նի մարդ­կանց և ա­սում. «Դու չես կա­րող գիժ լի­նել: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ դու կամ թղ­թա­կից ես, կամ էլ ի­նչ-որ պրո­ֆե­սոր, ո­րին ու­ղար­կել են այս­տեղ հո­տո­տե­լու և տե­ղե­կու­թյուն հա­վա­քե­լու հա­մար»:

Հատ­ված քն­նի­չի հետ կայա­ցած զրույ­ցից

– Դուք ի­նձ հաս­տատ խե­լա­պա­կաս կամ հո­գե­կան հի­վանդ եք հա­մա­րում…. Թեև այլ բան չէ­ի էլ սպա­սում ձե­զ­նից: Սա պար­զից էլ պարզ է: Մի րո­պե, խն­դրում եմ, իմ մտ­քերն ու խոս­քե­րը պետք չէ հա­մե­մա­տել տար­րա­կան մա­թե­մա­տի­կայի հետ: Դրա­նից դուք շա՜տ հե­ռու եք: «Մե­կին գու­մա­րած մեկ հա­վա­սար է եր­կու­սի» սեր­տե­լով՝ մա­թե­մա­տի­կա չեն սո­վո­րում: Ա­սենք, մա­թե­մա­տի­կա ը­նդ­հան­րա­պես չեն սո­վո­րում: Դա սո­վո­րե­լու բան չէ, ե­թե քո գե­նե­րի մեջ ի­նչ-որ հրաշ­քով գրված չէ, ու մի օր ա­րյուն­նե­րի խառն­վե­լու ան­սահ­ման ու ան­մեկ­նե­լի զու­գոր­դում­ներ մի­ջո­ցով (լե­զուս չի պտտ­վում ա­սե­լու՝ շնոր­հիվ) ա­նա­լի­տիկ մտա­ծո­ղու­թյան այդ յու­րօ­րի­նակ դրս­ևո­րու­մը ի հայտ չգա…

Դե լա՜վ, ար­դեն տաղտ­կա­լի եք դառ­նում: Գո­նե հա­վուր քա­ղա­քա­վա­րու­թյան լռեք կամ լուրջ դեմք ըն­դու­նեք: (Ա­ստ­ված իմ, ո­՜նց եմ ձանձ­րա­ցել տա­փակ բա­ռե­րից ու կար­կամ հա­յացք­նե­րից…): Խն­դրում եմ՝ լռե՛ք… ձայն մի՛ հա­նեք: Այս լռու­թյու­նը հա­զար ոս­կի ար­ժե…

Հատ­ված բժիշկ-հո­գե­բույ­ժի գրա­վոր զե­կույ­ցից

Հի­վան­դը ստա­ցի­ո­նար հս­կո­ղու­թյան տակ է 1995 թվա­կա­նից: Ախ­տո­րո­շու­մը՝ հետ­շի­զոֆ­րե­նիկ դեպ­րե­սի­ա: Խնա­մա­կալն աչ­քի է ը­նկ­նում գե­րեր­ևա­կա­յու­թյամբ և գեր­հի­շո­ղու­թյամբ՝ ա­ռանց որ­ևէ ա­գրե­սիվ վար­քի: Մի քա­նի ան­գամ բու­ժանձ­նա­կազ­մի և հի­վանդ­նե­րի հա­մար պոե­զի­այի ե­րե­կո­ներ է կազ­մա­կեր­պել: Ը­նդ ո­րում՝ մի քա­նի ժամ ա­նընդ­մեջ ար­տա­սա­նել է տար­բեր հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ, այդ թվում՝ Դան­թե­ի «Աստ­վա­ծային կա­տա­կեր­գու­թյու­նը» ծայ­րից ծայր: Մայ­րե­նի լեզ­վից բա­ցի, կա­տա­րե­լա­պես տի­րա­պե­տում է ֆրան­սե­րե­նին, ան­գլե­րե­նին, հին հու­նա­րե­նին և, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այլ լե­զու­նե­րի:

Մի ան­գամ պար­զա­պես հա­ճույ­քի հա­մար ար­տա­բե­րել է π թվի յոթ հար­յուր վաթ­սու­ներ­կու նշան՝ մինչև, այս­պես կոչ­ված, Ֆեյն­մա­նի կե­տը (վեց հատ 9 ի­րար ետ­ևից): Թվե­րի ճշ­գրտու­թյու­նը ստուգ­վել և հաս­տատ­վել է բժիշկ­նե­րի կող­մից: Իր ա­սե­լով՝ տի­րա­պե­տում է ա­ստ­րալ ճամ­փոր­դու­թյուն­նե­րի տեխ­նի­կային, սա­կայն, ե­րբ նրան ա­ռա­ջարկ­վեց նույն գի­տա­փորձն ան­ցկաց­նել հրա­վիր­ված մաս­նա­գետ­նե­րի ներ­կա­յու­թյամբ, կտ­րուկ հրա­ժար­վեց:

Կա­րող է ցան­կա­ցած թե­մայով ա­մե­նա­հե­տաքր­քիր զրույց ան­ցկաց­նել: Բժիշկ­նե­րից մե­կի խն­դրան­քով ե­րեք օր­վա ըն­թաց­քում թղ­թի վրա շա­րա­դրել է վեր­ջի­նիս դոկ­տո­րա­կան ա­տե­նա­խո­սու­թյու­նը՝ հենց հո­գե­կան հի­վան­դու­թյուն­նե­րի և դրանց կան­խար­գել­ման թե­մայով: Ը­նդ ո­րում, բո­լոր հղում­նե­րը կա­տա­րել է հի­շո­ղու­թյամբ, ո­րոնք հե­տա­գա­յում ստուգ­վել են հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով և լի­ո­վին հա­մըն­կել բնա­գրե­րի հետ:

Մի քա­նի ան­գամ նրան ա­ռա­ջարկ­վել է դուրս գալ բուժ­հաս­տա­տու­թյան սահ­ման­նե­րից և զբո­սանք կա­տա­րել իր ցան­կա­ցած վայ­րե­րում, սա­կայն կտ­րուկ մեր­ժել է: Ի դեպ, 1995 թվա­կա­նից ի վեր ե­րբ­ևէ չի լքել հո­գե­բու­ժա­կան հաս­տա­տու­թյան սահ­ման­նե­րը: Նրա պա­տու­հա­նից տե­սա­րան է բաց­վում դե­պի քա­ղա­քա­մերձ ա­րո­տա­վայ­րեր և ա­մայի տա­րածք­ներ:

Մյուս հի­վանդ­նե­րի հետ գործ­նա­կա­նում չի շփ­վում: Քնե­լուց ա­ռաջ սի­րում է բարձ­րա­գույն մա­թե­մա­տի­կայի խն­դիր­ներ լու­ծել: Փակ աչ­քե­րով շախ­մատ է խա­ղում մի­ա­ժա­մա­նակ մի քա­նի տախ­տա­կի վրա և միշտ հաղ­թում է: Ո­րոշ ժա­մա­նակ ան­ց հրա­ժար­վեց խա­ղա­լուց՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ ձանձ­րա­նում է: Վեր­ջերս (իր բա­ռե­րով ա­սած) զբաղ­վում է Ռի­մա­նի ձե­տա ֆունկ­ցիա­նե­րի տե­սու­թյամբ և Յանգ-Միլ­սի քվան­տային խն­դրի ա­պա­ցուց­մամբ: Իր պատ­մե­լով՝ լսում է մր­ջյուն­նե­րի և թռ­չուն­նե­րի խո­սակ­ցու­թյուն­նե­րը, սա­կայն հրա­ժար­վեց մեզ ման­րա­մաս­ներ հա­ղոր­դել: Նաև վս­տահ է, որ հաշ­վարկ­ման տաս­նա­կան հա­մա­կար­գը մե­ծա­գույն մո­լո­րու­թյուն է, և մի­ակ ճիշ­տը վաթ­սու­նա­կանն է, ո­րում (իր բա­ռե­րով) շր­ջա­նագ­ծի եր­կա­րու­թյան հա­րա­բե­րու­թյու­նը տրա­մագ­ծին ռա­ցի­ո­նալ թիվ է:­

Եր­բեմն սի­րում է ըն­թեր­ցել: Ա­վե­լի շուտ՝ վե­րըն­թեր­ցել: Նրա սի­րած գրքե­րից է Օս­կար Ո­ւայլ­դի «Սա­լո­մե» պի­ե­սը, ո­րը սի­րում է կար­դալ ֆրան­սե­րենով: Մեզ չհա­ջող­վեց պար­զել, թե որ­տե­ղից է նրա մոտ այդ հա­տո­րյա­կը: Մեկ այլ ան­գամ մյուս հի­վանդ­նե­րի ներ­կա­յու­թյամբ ցու­ցա­դրա­բար այ­րել է Ֆրոյ­դի «Ե­րազ­նե­րի մեկ­նա­բա­նու­թյուն» գիր­քը: Ը­ստ է­ու­թյան, սա նրա կող­մից ե­րբ­ևէ դրս­ևոր­ված մի­ակ ա­գրե­սիվ քայլն է ե­ղել, ե­թե դա, ի­հար­կե, կա­րե­լի է ա­գրե­սի­ա ո­րա­կել: Ա­մեն տա­րի հոկ­տեմ­բե­րի 25-ին հան­դի­սա­վո­րու­թյամբ նշել է ֆրան­սի­ա­ցի մա­թե­մա­տի­կոս Գա­լո­ւայի տա­րե­դար­ձը: Ա­նխ­տիր բո­լո­րի հետ խո­սում է բա­ցա­ռա­պես «Դուք»-ով: Հրա­ժար­վում է ճա­շից, ե­թե գդա­լից բա­ցի՝ դա­նակ և պա­տա­ռա­քաղ չեն տրա­մա­դրվում: Այս պատ­ճա­ռով ճա­շը նրա հա­մար մա­տուց­վում է ա­ռան­ձին սե­նյա­կում՝ հս­կիչ-բու­ժա­կի ներ­կա­յու­թյամբ:

Բուժ­ման որ­ևէ հա­տուկ կուրս չի կի­րառ­վել՝ բա­ցա­ռու­թյամբ ա­ռա­ջին ա­միս­նե­րի: Դրա­նից հե­տո որ­ևէ մի­ջա­մտու­թյուն բժշ­կա­կան կոն­սի­լի­ու­մի կող­մից ա­նի­մաստ է հա­մար­վել, քա­նի որ խնա­մյա­լը չի հա­մա­պա­տաս­խա­նում շի­զոֆ­րե­նի­այով հի­վան­դի մա­սին դա­սա­կան պատ­կե­րա­ցում­նե­րին, և ը­ստ է­ու­թյան որ­ևէ այլ բու­ժում նման դեպ­քե­րում կի­րա­ռե­լի չէ:­

Որ­քան մեզ հայտ­նի է՝ ե­րբ­ևէ ա­մուս­նա­ցած չի ե­ղել և որ­ևէ կապ ազ­գա­կան­նե­րի կամ ըն­կեր­նե­րի հետ չի պա­հում: Այ­ցե­լու­ներ եր­բեք չի ու­նե­ցել: Նա­մակ­ներ ոչ մե­կին չի գրում և չի ստա­նում: Ի­նչ­պես ար­դեն նշե­ցինք՝ երբ­ևէ ցան­կու­թյուն չի հայտ­նել դուրս գրվելու կամ ան­գամ դուրս գալու բուժ­հաս­տա­տու­թյան մա­տույց­նե­րից:

Հատ­ված հան­գուցյալ կնոջ բո­սո­րա­գույն նո­թա­տետ­րից

Քո՜ւյր իմ, Սա­լո­մե, օգ­նի՛ր սո­վո­րեմ քո պա­րը կա­խարդ,­

Որ Հե­րով­դե­սից ու­զածս ստա­նամ…­

Ու համ­բու­րեմ Յո­քա­նաա­նի շուր­թե­րը պա­ղած…

Հե­տո թող փչեն քա­մի­ներն ան­գութ,­

Եվ իմ մար­մի­նը՝ մերկ ու ցան­կա­լի,

Հոգ­նած գե­տի պես ծո­վե­րը թափ­վի…­

Ու դառ­նամ ան­ձրև, լց­վեմ, ներծծ­վեմ հո­ղին…­

Ոչ մի տղա­մարդ իմ հա­մը չառ­նի…

Քո՜ւյր իմ, Սա­լո­մե, օգ­նի՛ր սո­վո­րեմ քո պա­րը կա­խարդ,­

Որ կա­րո­ղա­նամ մեր­ժել հա­յացք­ները բիրտ­

Ու ան­բիծ մնալ ան­ձրև­նե­րի պես…

Վերջին գիշերը

Քն­նիչ Թե­ո­ֆի­լյանն ան­ջա­տեց հա­մա­կար­գի­չը, ա­ռանց շո­րե­րը հա­նե­լու պառ­կեց մահ­ճա­կա­լին, ձեռքն ա­ռավ Évariste Galois (préf. Émile Picard), Œuvres mathématiques d’Évariste Galois: publiées sous les auspices de la Société mathématique de France ­գիրքն ու, ան­մեկ­նե­լի ժպիտը ե­րե­սին, թաղ­վեց ըն­թեր­ցա­նու­թյան մեջ…