Լուսաբացից առաջ

Երկ­րա­չա­փա­կան կա­տա­րե­լու­թյամբ կերտ­ված ձյան փա­թիլ­ներն օ­դի մեջ ճախ­րե­լով թափ­վում է­ին ցած՝ կա­խար­դա­կան մի պատ­կեր ստեղ­ծե­լով փո­ղո­ցի դե­ղին լապ­տե­րի լույ­սի մեջ: Ձյան հաս­տա­ցող շերտն իր տակ էր թա­ղում քա­ղա­քի փո­շին ու աղ­մու­կը, և այդ հա­մա­տա­րած լռու­թյան մեջ կար­ծես լս­վում էր ձյան նոր ծն­վող փա­թիլ­նե­րի հպու­մը մայ­թի վրա ար­դեն նն­ջող ի­րենց եղ­բայր­նե­րին ու քույ­րե­րին: Ծա­ռու­ղով, վայե­լե­լով կու­սա­կան ձյան հմայ­քը, մի զույգ էր ան­շտապ ճե­մում: Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ լս­վում էր ա­ղ­ջկա մեղ­միկ ծի­ծա­ղը, որ գնա­լով բա­րա­կում էր ու հե­ռա­նում:

Պ­րո­ֆե­սորն իր պա­տու­հա­նից նա­յում էր եր­ջա­նիկ ջա­հել­նե­րին, մինչև նրանք կո­րան տե­սա­դաշ­տից: Ա­պա նրա հա­յաց­քը մի պահ քա­րա­ցավ դե­ղին լապ­տե­րի լու­սապ­սա­կի մեջ պա­րող փա­թիլ­նե­րի վրա, ո­րոնք կար­ծես ոչ սկիզբ ունե­ին, ոչ էլ վերջ: Հե­տո խոր շունչ քա­շեց, հե­ռա­ցավ պա­տու­հա­նից ու ծան­րա­քայլ մո­տե­ցավ կա­նաչ լու­սամ­փո­փով իր գրա­սե­ղա­նին: Մի քա­նի գիրք ու ամ­սա­գիր կիտ­ված է­ին գրա­սե­ղա­նի աջ ան­կյու­նում: Մոխ­րա­մա­նի մեջ կես դյու­ժին հան­գած գլա­նակ­ներ է­ին, և մեկն էլ դեռ շա­րու­նա­կում էր ծխալ՝ մոխ­րի կի­սա­կեռ ձո­ղիկ նկա­րե­լով: Պրո­ֆե­սո­րը մեծ զգու­շու­թյամբ սեղ­մեց-հանգց­րեց կի­սայր­ված գլա­նա­կը, ձեռքն ա­ռավ ի­նք­նա­հոս գրիչն ու աչ­քե­րը հա­ռեց սե­ղա­նին դրված մա­քուր թղ­թին:

Նա­մա­կը չէր ստաց­վում: Նա եր­բեք դժ­վա­րու­թյուն չէր ու­նե­ցել մտ­քե­րը թղ­թին հանձ­նե­լիս, սա­կայն այս ան­գամ ոչ մի միտք չէր զատ­վում ու­ղե­ղում մո­լեգ­նող գոր­դյան հան­գույ­ցից: Եր­կա­րատև աշ­խա­տան­քային փոր­ձը նրան նա­խան­ձե­լի ար­հես­տա­վար­ժու­թյուն էր պարգ­ևել. օր­վա ցան­կա­ցած ժա­մին՝ լի­ներ դա ա­ռա­վոտ կա­նուխ, գի­շեր­վա կե­սին, ցե­րեկ­վա ա­մե­նա­բա­նուկ ժա­մին կամ էլ ե­րե­կո­յան ո­ւշ, նա կա­րող էր նս­տել գրա­սե­ղա­նի մոտ ու գրե­թե ան­մի­ջա­պես շա­րու­նա­կել նա­խորդ ան­գամ­վա կի­սատ մնա­ցած միտ­քը: Եվ կր­քո­տու­թյան հաս­նող ե­ռանդն էլ նույնն էր թե՛ վա­ղոր­դայ­նի ժա­մին, թե՛ գի­շե­րային հա­մընդ­հա­նուր ո­գեշնչ­ման պա­հե­րին: Եվ նա միշտ այն­քան հս­տա­կո­րեն էր թղ­թին հանձ­նում մտ­քե­րը, որ հե­տա­գա­յում խմ­բա­գրման կա­րիք գրե­թե չէր զգաց­վում: Այդ­պես է­ին ծնունդ ա­ռել հա­րյու­րա­վոր գի­տա­կան հոդ­ված­ներ, մե­նա­գրու­թյուն­ներ ու տաս­նյակ գրքեր, որ նրան ի վեր­ջո հա­մաշ­խար­հային համ­բավ է­ին բե­րել՝ որ­պես մի նոր Ֆրոյդ հո­գե­վեր­լու­ծու­թյան աս­պա­րե­զում: Եվ ո­՛չ մի­այն զուտ համ­բավ, այլև այն­քան դրա­մա­կան մի­ջոց­ներ, որ նա վեր­ջերս ա­ռանց վարկ վերց­նե­լու գնել էր վա­ղուց փա­փա­գած այս ա­ռանձ­նա­տու­նը ան­տա­ռա­մերձ ծա­ռու­ղու վրա: Լքել էր քա­ղա­քի ա­ղմ­կոտ ու փո­շոտ կենտ­րո­նի ե­րեքսե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նը, ո­րի հետ հիմ­նա­կա­նում ի­րա­րա­մերժ հի­շո­ղու­թյուն­ներ է­ին կապ­ված. եր­բեմն՝ ու­րախ, եր­բեմն՝ չե­զոք, բայց ա­վե­լի հա­ճախ՝ տխուր ու ան­ձուկ: Այդ պա­հե­րին նրա լա­վա­գույն սպե­ղա­նին աշ­խա­տանքն էր. օր­վա ըն­թաց­քում՝ հա­մալ­սա­րա­նում, ի­սկ ե­րե­կո­նե­րը՝ սե­փա­կան գրա­դա­րա­նի գրա­սե­ղա­նի ա­ռջև, ո­րի վրայի կա­նաչ լու­սամ­փո­փով լամ­պը մի­ակ ի­րե­ղեն վկան էր նա­խորդ բնա­կա­րա­նից: Այն նվի­րել է­ին ամ­բի­ո­նի աշ­խա­տա­կից­նե­րը՝ իր աշ­խա­տան­քային գոր­ծու­նե­ու­թյան ե­րես­նա­մյա­կի օ­րը:

Պ­րո­ֆե­սո­րը նո­րից խոր շունչ քա­շեց, կում ա­րեց սա­ռած թեյի բա­ժա­կից ու մի նոր գլա­նակ վա­ռեց: Ա­պա ա­ռաջ քա­շեց գրա­սե­ղա­նի ան­կյու­նային դա­րակն ու մի հին, խու­նա­ցած լու­սան­կար հա­նեց: Եր­կար նայեց նկա­րում պատ­կեր­ված­նե­րին՝ մեր­թընդ­մերթ ներ­քա­շե­լով ծխա­խո­տից: Թեյն ու ծխա­խո­տը այն հազ­վա­գյուտ հա­ճույք­ներն է­ին, որ մնա­ցել է­ին նրա կյան­քում, չհաշ­ված, ի­հար­կե, մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը, ո­րը վեր­ջին տա­րի­նե­րին ա­ռօ­րե­ա­կան մի զբաղ­մունք էր դար­ձել՝ քնե­լու կամ սնունդ ըն­դու­նե­լու պես:

Հանգց­նե­լով գլա­նա­կը՝ նա լու­սան­կա­րը ո­ւղ­ղա­հա­յաց դիր­քով հե­նեց լու­սամ­փո­փի ոտ­նա­կին, թիկն ըն­կավ կաշ­վե հս­կա բազ­կա­թո­ռին, ձեռ­քե­րը խա­չեց ծոծ­րա­կի ետ­ևում ու այդ դիր­քով շա­րու­նա­կեց նայել դի­մա­ցը: Նրա հա­յաց­քը չէր սևեռ­վում նկա­րի հար­թու­թյան մեջ, այլ հա­տում-ա­նց­նում էր այն ու հաս­նում մտ­քի ան­սահ­մա­նու­թյուն­նե­րին: Մի քա­նի րո­պե նրա հա­յաց­քը սա­ռեց լու­սա­մու­տին, ո­րից այն կողմ պար է­ին բռ­նել ձյան ան­սկիզբ ու ան­վերջ փա­թիլ­նե­րը: Ո­րոշ ժա­մա­նակ նրանց խա­ղը զն­նե­լուց հե­տո պրո­ֆե­սո­րը վեր կա­ցավ գրա­սե­ղա­նի մո­տից ու, ա­ռանց լամպն ան­ջա­տե­լու, փայ­տե աս­տի­ճան­նե­րով ի­ջավ ա­ռա­ջին հարկ: Հա­գավ վե­րար­կուն, գլ­խին քա­շեց բե­րե­տը, վերց­րեց ձեռ­նա­փայտն ու դուրս ե­կավ տնից:

* * *

Ծա­ռու­ղին գրկած ճեր­մակ գոր­գը ձգ­վում էր դե­պի ան­վեր­ջու­թյուն: Ձյան թավ­շյա փա­թիլ­նե­րը շա­րու­նա­կում է­ին թափ­վել ան­տե­սա­նե­լի ե­րկն­քից: Ճիշտ և ճիշտ նրա մտ­քե­րի պես այս գի­շեր, որ բազ­մա­թիվ է­ին, բայց չու­նե­ին սկիզբ ու չու­նե­ին վերջ: Պրո­ֆե­սո­րին մի պահ թվաց, թե ա­մեն ի­նչ շուռ է ե­կել, եր­կինքն ու եր­կի­րը փո­խել են ի­րենց տե­ղե­րը, և ձյան փա­թիլ­նե­րը ե­րկ­րից եր­կինք են համ­բարձ­վում: Մի բութ ցավ տա­րած­վեց կրծ­քի խոր­քում: Նա թո­քե­րի ո­ղջ զո­րու­թյամբ ներս քա­շեց սա­ռը օ­դը, դան­դաղ ար­տա­շնչեց ու ան­շտապ քայ­լեց ծա­ռու­ղու եր­կայն­քով:

Ձյան ան­սահ­ման ան­դորրն ու մաք­րու­թյու­նը նրան օգ­նե­ցին ի մի հա­վա­քել ցր­ված մտ­քե­րը: Ան­ցել է ա­վե­լի քան ե­րե­սուն տա­րի, ո­ւս­տի պա­տա­հա­կան չէ, որ գրե­լու ար­վես­տում նույ­նիսկ իր պես կա­տա­րե­լա­գործ­ված մե­կը չի կա­րո­ղա­նում հեշ­տու­թյամբ ի մի բե­րել գլ­խում ա­լե­կոծ­վող պատ­կեր­նե­րը: Թղ­թի սպի­տակ ո­ւղ­ղան­կյա­նը հանձ­նել ե­րե­սուն եր­կար ու ձիգ տա­րի­ներ հո­գին կր­ծող ցավն ու մոր­մո­քը՝ փոր­ձե­լով խո­սել որ­դու հետ: Ի­նչ­պե՞ս սկ­սել նա­մա­կը: Ի­նչ­պե՞ս բա­ցատ­րել նրան, որ այս ե­րե­սուն տա­րին իր հա­մար գե­հե­նի ե­րե­սուն դա­րի պես են ան­ցել: Մե­նու­թյան տա­րի­նե­րի ա­մեն մի գի­շե­րը մե­ղա­յա­կա­նի ու ի­նք­նա­խա­րա­զան­ման մեջ է լու­սաց­րել: Ա­մեն գի­շեր միև­նույն մղ­ձա­վանջն է ե­կել նրա եր­ևա­կա­յու­թյան աչ­քե­րին. իր մա­նուկ ու ա­նօգ­նա­կան զա­վա­կը, գայ­լե­րի ոհ­մա­կի կենտ­րո­նում կանգ­նած, ձեռ­քե­րը կար­կա­ռել է դեպ ի­րեն ու թա­խան­ձա­գին կան­չել. «Օգ­նի՛ր ի­նձ, հայ­րիկ: Մի՛ հե­ռա­ցիր ի­նձ­նից: Խն­դրում եմ, օգ­նի՛ր ի­նձ…»: Որ­քա՜ն է փոր­ձել ա­զատ­վել այդ հո­գես­պան տե­սիլ­քից… Նախ՝ ի­նք­նա­տի­րա­պետ­մամբ, ա­պա քնա­բեր­նե­րի ու հո­գե­մետ մի­ջոց­նե­րի օգ­նու­թյամբ, հե­տո հո­գե­բույժ­նե­րի խորհր­դով պար­բե­րա­բար փո­խե­լով բնա­կա­վայ­րը, կա­ցա­րա­նը, կեն­ցա­ղը, մահ­ճա­կալն ու մահ­ճա­կա­լի դիր­քը… Մի ան­գամ նույ­նիսկ դի­մել էր ո­գե­հար­ցու­թյան մաս­նա­գե­տի, բայց այդ ա­մենն ա­պար­դյուն էր ան­ցել: Նույն հրա­մա­յա­կան ձայնն ա­մեն գի­շեր խա­թա­րում էր նրա քունն ու հան­գիս­տը. «Օգ­նի՛ր ի­նձ, հայ­րիկ»: Տա­րի­ներն ան­ցնում է­ին, ու ա­վե­լի ու ա­վե­լի դժ­վար էր դառ­նում կա­տա­րել ա­ռա­ջին քայ­լը, թեև ներ­քուստ զգում էր, որ հենց ի­՛ն­քը պի­տի ա­նի այդ քայ­լը: Գո­նե կա­րո­ղա­նար մի ե­րկ­տող ու­ղար­կել իր ար­դեն ե­րես­նա­մյա որ­դուն՝ խն­դրե­լով նե­րել ի­րեն, ե­թե, ի­հար­կե, ներ­ման ար­ժա­նի է իր ա­րար­քը: Թող­նել նո­րա­ծին որ­դուն հե­ռա­վոր մի քա­ղա­քում ու գալ այս նոր աշ­խար­հը հա­նուն մաս­նա­գի­տա­կան նա­խան­ձախն­դրու­թյան, հա­նուն ի­նչ-որ ան­հե­թեթ նա­խա­պա­շա­րում­նե­րի՝ հա­գուրդ տա­լով իր ան­սահ­ման ե­սա­սի­րու­թյա­նը: Թող­նել ե­րի­տա­սարդ կնոջն ու նո­րա­ծին որ­դուն ու հե­ռա­նալ… Մի՞­թե սա չէ մեղ­քե­րի մեղ­քը: Ո­՞ր սուր­բը պի­տի միջ­նոր­դի ի­րեն Ա­ստ­ծու ա­ռջև ա­պաշ­խա­րե­լու հա­մար: Բայց ե­թե Ա­ստ­ված ան­գամ նե­րի ի­րեն, հա­պա այն կինն ու տղա՞ն, ո­ւմ լքեց ին­քը ե­րե­սուն տա­րի ա­ռաջ… Ա­րդյոք նրանք ե­րբ­ևէ կնե­րե՞ն ի­րեն, ե­թե նույ­նիսկ ե­րկն­քի բո­լոր սր­բե­րը Տի­րոջ հետ մի­ա­սին հոր­դո­րեն նրանց նե­րո­ղա­միտ լի­նել…

Պ­րո­ֆե­սո­րը հեն­վեց ծփե­նու հաստ բնին ու մի գլա­նակ վա­ռեց: Նրա բե­րա­նից ե­լած տաք ծու­խը հա­լեց­րեց օ­դում ճոճ­վող ձյան փա­թիլ­նե­րը: Ձեռ­նա­փայ­տով լոկ ի­րեն հաս­կա­նա­լի ի­նչ-որ բան փոր­ձեց գրել ան­ծայ­րա­ծիր սպի­տակ թուղթ հի­շեց­նող ձյան սա­վա­նի վրա: Կար­ծես փոր­ձում էր նա­մա­կի ա­ռա­ջին բա­ռե­րը հո­րի­նել, սա­կայն նրա միտ­քը ոչ մի կերպ «Սի­րե­լի որ­դիս» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նից ա­ռաջ չէր ան­ցնում: Եվ մի՞­թե ի­նքն ի­րա­վունք ու­նի որ­դուն «սի­րե­լի» բա­ռով դի­մե­լու: Մի՞­թե իր կող­մից սի­րո ար­տա­հայ­տում էր նո­րա­ծին զա­վա­կին ա­նօգ­նա­կան ու­սա­նո­ղու­հու և բախ­տի քմա­հա­ճույ­քին թող­նելն ու հե­ռա­նա­լը: Ի­՞նչ ար­դա­րա­ցում է փնտ­րում ին­քը: Եվ ա­րդյոք ար­դա­րա­ցո՞ւմ է փնտ­րում, թե՞ ի­նք­նար­դա­րա­ցում՝ դար­ձյալ իր ի­սկ ե­սա­սի­րու­թյան բա­ժա­կից ջուր խմե­լով: Մի­գու­ցե, նույ­նիսկ հի­մա, ե­րբ, թվում է, ե­կել է ա­պաշ­խա­րու­թյան այդ­քան եր­կար սպաս­ված պա­հը, ի­նքն ըն­դա­մե­նը իր ե­սա­սի­րու­թյան գե­րին է… Եվ այդ նա­մա­կի սնանկ գա­ղա­փարն էլ ի­րա­կա­նում ըն­դա­մե­նը ի­նք­նաար­դա­րաց­ման մի­ջոց է՝ ջայ­լա­մի պես գլու­խը պատ­րանք­նե­րի ա­վա­զի մեջ թա­ղե­լուն հա­մա­զոր: Ի­՜նչ լավ կլի­ներ այդ ա­մե­նը մի հրաշ­քով ի չիք դառ­նար: Ա­նց­ներ-գ­նար մղ­ձա­վան­ջային ե­րա­զի պես:

Բայց, մի­գու­ցե, դա ի­րո՞ք ե­րազ էր: Ըն­դա­մե­նը ե­րազ: Եր­ևա­կա­յու­թյան ֆան­տոմ: Բա­վա­կան է մի փոքր կամ­քի ո­ւժ և ի­նք­նա­տի­րա­պե­տում, և այդ ա­մե­նը հնա­րա­վոր կլի­նի վե­րա­գրել իր հի­վան­դա­գին ու դյու­րազ­գաց եր­ևա­կա­յու­թյա­նը: Հենց ա՛յս մի­ջոցն էր խոր­հուրդ տա­լիս հո­գե­բույժ­նե­րից մե­կը, ո­ւմ հա­մար­ձա­կու­թյուն էր ու­նե­ցել պատ­մե­լու իր մշ­տա­պես կրկն­վող ե­րա­զի դրվագ­նե­րը: Ո­՛չ ա­վե­լին: Ե­թե ի­նքն ի ծնե այն­քան քաջ լի­ներ, որ սիրտ առ­ներ իր գաղտ­նի­քը ըն­կե­րո­ջը ծայ­րից ծայր պատ­մել, ա­պա դեպքն ի­նք­նին պա­տա­հած չէր էլ լի­նի: Հի­մա նա կա­րող է, թեև մե­ծա­գույն դժ­վա­րու­թյամբ ու կամ­քի լա­րու­մով, խոս­տո­վա­նել (ա­ռայժմ մի­այն ի­նքն ի­րեն), որ ըն­տա­նի­քը լքե­լու ա­ռա­ջին հա­յաց­քից այդ վճ­ռա­կան քայլն ի­րա­կա­նում փոք­րո­գու­թյան ու ե­սա­սի­րու­թյան դրս­ևո­րում էր: Մի քա­նի տա­րի շա­րու­նակ նա փոր­ձում էր հա­մո­զել ի­նքն ի­րեն, որ հա­նուն կար­ևոր նպա­տա­կի կնոջն ու նո­րա­ծին որ­դուն թող­նել-հե­ռա­նա­լը հե­րո­սու­թյան չա­փում­նե­րի մեջ ո­րակ­վող ա­րարք է, սա­կայն ներ­քին ձայ­նը հու­շում էր, որ նման մո­տե­ցու­մը սոսկ մո­լո­րու­թյուն է, եր­ևա­կա­յու­թյան թմ­բիր, և եր­բեք չի կա­րող վկայել ան­ձի վճ­ռա­կա­նու­թյան մա­սին: Նպա­տա­կը, նույ­նիսկ ա­մե­նա­վեհ ու կեն­սա­կան, չի կա­րող ար­դա­րաց­նել նման ան­պա­տեհ մի­ջո­ցը: Դա բարձր ճա­կա­տով հաղ­թա­նա­կին ըն­դա­ռաջ գնալ չէր, այլ փա­խուստ՝ ճա­կա­տա­գրի հետ ա­ռա­ջին լուրջ ը­նդ­հար­ման պա­հին: Դա փա­խուստ էր կռ­վի դաշ­տից, ե­րբ հա­կա­ռա­կոր­դը տե­ղից բարձ­րա­նում ու գրո­հի է վա­զում:

Պ­րո­ֆե­սո­րի դեմ­քը նույ­նիսկ այ­լայլ­վեց «հա­կա­ռա­կորդ» բա­ռի գոր­ծա­ծու­մից: Ո­՞վ էր իր հա­կա­ռա­կոր­դը: Այդ խեղճ աղ­ջի՞­կը, ով դժ­բախ­տու­թյուն էր ու­նե­ցել սի­րա­հար­վելու ե­րի­տա­սարդ գիտ­նա­կա­նին: Թե՞ ի­րենց սի­րո պտուղ այն խար­տյաշ ման­կի­կը, ո­ւմ կայ­տառ աչ­քե­րը հի­աց­մուն­քով է­ին նա­յում հո­րը, որ նրա հա­մար ա­ստ­ված­նե­րին հա­վա­սար է­ակ էր այդ պա­հին: Սե­փա­կան ան­ձի նկատ­մամբ նող­կա­լի­ու­թյան մի ան­սահ­ման զգա­ցում էր ծնունդ առ­նում նրա մեջ, ե­րբ մտա­բե­րում էր այդ նո­րա­ծին ման­կան ծի­ծաղ­կոտ ու հույ­սով լի հա­յաց­քը: Ո­ւմ հո­գին ա­մե­նա­զոր էր, սա­կայն բա­զուկ­նե­րի ու ոտ­քե­րի ու­ժը դեռ բա­վա­րար չէր հոր գիր­կը վա­զե­լու ու նրան փար­վե­լու հա­մար: Մինչ­դեռ իր հո­գու լից­քը հա­զա­րա­պա­տիկ թույլ էր նո­րա­ծին որ­դու հա­մե­մատ, թեև իր բա­զուկ­նե­րի ու ոտ­քե­րի զո­րու­թյու­նը հա­զա­րա­պա­տիկ ա­վե­լին էր: Եվ այդ զո­րու­թյու­նը, որ տր­ված էր որ­դուն գրկե­լու և աշ­խար­հի ճամ­փա­նե­րով տա­նե­լու հա­մար, ի­նքն օգ­տա­գոր­ծեց նրա­նից հե­ռա­նա­լու հա­մար: Եվ զուր է ան­ցած-գ­նա­ցած ե­րե­սուն տա­րի­նե­րի ըն­թաց­քում փոր­ձել հա­զար ու մի հնարք­նե­րով բա­ցատ­րել ու ար­դա­րաց­նել իր ա­րար­քը՝ հա­մա­րե­լով դա և՛ ճա­կա­տա­գրի խաղ, և՛ բախ­տի քմա­հա­ճույք, և՛ կյան­քի թե­լա­դրանք… Միև­նույն է. ի­րա­կա­նու­թյան մեջ դա ու­րիշ ա­նուն ու­նի՝ ստո­րու­թյուն և փոք­րո­գու­թյուն:

Մի պահ նա սար­սա­փով կռա­հեց, թե իր հան­դեպ ի­նչ ան­հուն ա­տե­լու­թյուն կա ան­թեղ­ված որ­դու և նրա մոր սր­տե­րում: Նույ­նիսկ մտ­քում չկա­րո­ղա­ցավ այդ կնո­ջը նույ­նաց­նել «ա­մու­սին» հաս­կա­ցո­ղու­թյան հետ: Հի­րա­վի, ի­՞նչն էր կա­պում ի­րենց: Լոկ մի քա­նի սի­րա­հար­ված հա­յացք, եր­կու-ե­րեք փո­խա­դարձ հա­ճո­յա­խո­սու­թյուն, պա­տա­հա­կան հան­դի­պում հա­մալ­սա­րա­նա­կան քա­ղա­քում աշ­նա­նային մի ե­րե­կո, սի­րո մի քա­նի րո­պե, ո­րոնք այդ­քան ճա­կա­տա­գրա­կան է­ին լի­նե­լու իր հա­մար: Բայց ին­չո՞ւ մի­այն իր: Նաև այդ ու­սա­նո­ղու­հու և ի­րենց ա­պա­գա որ­դու հա­մար: Ո­ւս­տի ան­հիմն չէ, որ նրանք այդ­չափ ա­տե­լու­թյուն տա­ծեն իր հան­դեպ: Չէ՞ որ ին­քը նրանց աչ­քին այլ մե­կը չէ, քան նա, ով լքել ու հե­ռա­ցել է՝ կյան­քի դա­ժան ու ա­նո­րոշ տի­րա­պե­տու­թյան տակ թող­նե­լով նրանց: Ու­րիշ էլ ի­՞նչ զգաց­մունք կա­րող է­ին նրանք կու­տա­կած լի­նել ի­րենց մեջ, քան ան­սահ­ման ա­տե­լու­թյու­նը… Եվ իր ա­րա­ծը նրանց հան­դեպ ոչ այլ ի­նչ էր, ե­թե ոչ սպա­նու­թյուն: Ֆի­զի­կա­կան ու հոգ­ևոր կտ­տանք­նե­րին հա­ջոր­դող սպա­նու­թյուն: Եվ, մի­գու­ցե, Կայե­նի ո­ւր­վա­կա՞նն է ա­մեն գի­շեր հա­լա­ծում ի­րեն…

Պ­րո­ֆե­սո­րը չն­կա­տեց, թե ի­նչ­պես ծխա­խո­տի գլա­նա­կը մա­րեց իր մատ­նե­րի մեջ: Նա մնա­ցոր­դը նե­տեց ձյան վրա ու սկ­սեց զն­նել, թե ի­նչ­պես են սպի­տակ խո­շոր փա­թիլ­նե­րը կա­մաց-կա­մաց ծած­կում այն: Ա­՜խ, ե­րա­նի կյան­քի օ­րերն էլ այս ձյան պես ան­հետ թաքց­նե­ին ան­ցյա­լի սր­տա­մոր­մոք պատ­կեր­նե­րը: Ե­րա­նի այդ­քան հեշտ լի­ներ թեր­թել կյան­քի ա­նու­րախ է­ջե­րը: Ե­րա­նի ին­քը վատ հի­շո­ղու­թյուն ու­նե­նար ու պար­զա­պես մո­ռա­նար ի­րեն ցավ պատ­ճա­ռող այդ ան­ցքե­րը: Ե­րա­նի՜… Բայց ին­չո՞ւ են փի­լի­սո­փա­նե­րը պն­դում, թե ան­ցյա­լը մո­ռա­նա­լու հա­մար լավ հի­շո­ղու­թյուն է պետք: Մի­գու­ցե ի­նքն իզո՞ւր է տր­վել այս մտա­տան­ջու­թյա­նը: Ո­՞վ գի­տե: Մի­գու­ցե կյան­քում հա­սու­նա­ցե՞լ էր ը­նտ­րու­թյուն ա­նե­լու պա­հը, ու ին­քը գնաց իր ճա­կա­տա­գրի կող­մից նա­խա­նշած ճա­նա­պար­հով: Չէ՞ որ մի­այն ա­րածն է ար­դա­րաց­վում կամ պա­խա­րակ­վում: Ո­՞վ է դատ­վում չա­րած­նե­րի հա­մար: Ո­՞րն է այն ու­ժը, ո­րին ի­րա­վունք է վե­րա­պահ­ված դա­տա­պար­տել ի­րեն չա­րած­նե­րի հա­մար: Եվ ին­չո՞ւ այդ նույն ու­ժը չի ար­դա­րաց­նում իր ը­նտ­րու­թյու­նը: Որ­տե՞ղ է մի­ջի­նը: Դրա ո­՞ր կող­մում է բա­րո­յա­կանն ու ար­դա­րը, ի­սկ ո­՞ր կող­մում՝ քստմ­նե­լին ու դժ­խե­մը: Ո­՞ր նժա­րի վրա է դրված մի­ջին վի­ճա­կը: Կյան­քի՞: Ե­թե այդ­պես է, ու­րեմն հենց ին­քը կա­րող է ո­րո­շել, թե որ կողմ պի­տի թեք­վի Ֆե­մի­դայի կշեռ­քը: Ին­քը կլի­նի իր դա­տա­վո­րը, մե­ղա­դրյալն ու դա­տա­պաշտ­պա­նը: Եվ ի­նքն ի­րեն կար­դա­րաց­նի ե­րդ­վյալ ա­տե­նա­կալ­նե­րի աչ­քին, քա­նի որ դրանց դե­րում էլ հենց ի­նքն է հի­մա: Եվ սին է մեղ­քի այս հա­մախ­տա­նի­շը:

Նա գիտ­նա­կան էր: Աշ­խա­տան­քային ա­մե­նա­ծանր գոր­ծիք­նե­րը, որ նա ե­րբ­ևէ ձեռքն էր ա­ռել, կա­վիճն ու գրիչն է­ին: Մի՞­թե դա չէր նա­խա­պատ­րաս­տել ճա­կա­տա­գի­րը նրա հա­մար: Ի­հար­կե՛ դա: Դա՛ և մի­այն դա: Ի­՞նչ պի­տի դուրս գար նրա­նից, ե­թե ի­րեն խորթ մեկ այլ ու­ղով ըն­թա­նար: Մի՞­թե կներ­վեր դա նրան: Եվ ե­թե ան­գամ ներ­վեր, ա­պա կնե­րե՞ր ա­րդյոք ի­նքն ի­րեն: Թող­նել գիտ­նա­կա­նի փայ­լուն ա­պա­գան և դառ­նալ ըն­դա­մե­նը ա­մու­սին ու ըն­տա­նի­քի հայր: Չէ՞ որ դա կա­րող են ա­նել մի­լի­ո­նա­վոր, մի­լի­ար­դա­վոր այլ մար­դիկ: Մի՞­թե ին­քը պի­տի մե­կու­սա­նար «ըն­տա­նե­կան եր­ջան­կու­թյուն» հոր­ջորջ­վող չորս պա­տե­րի մեջ, մխի­թար­վեր այդ պա­տե­րի փոք­րիկ լու­սա­մու­տից ը­նկ­նող ա­ղոտ լույ­սով ու իր կյան­քի օ­րե­րի փո­շու տակ թա­ղեր գիտ­նա­կա­նի տա­ղանդն ու մտա­ծո­ղի ա­վյու­նը, ի­նչ­պես այս ձյունն է ծած­կում ծխա­խո­տի մնա­ցոր­դը: Չէ՞ որ դա էր իր ճա­նա­պար­հը, իր մի­ակ ճշ­մա­րիտ ճա­նա­պար­հը, ո­րով, նա­խախ­նա­մու­թյան ձայ­նին ան­սա­լով, նա ըն­թա­ցավ ա­ռաջ ու հա­սավ ան­ժխ­տե­լի հա­ջո­ղու­թյուն­նե­րի: Իր մշա­կած ու զար­գաց­րած մե­թոդ­նե­րով են հի­մա ա­ռաջ­նորդ­վում հա­զա­րա­վոր գիտ­նա­կան­ներ ամ­բողջ աշ­խար­հում: Նա հի­մա ա­մե­նաա­ռա­ջա­վոր հա­մալ­սա­րան­նե­րից մե­կում պրո­ֆե­սոր է, ամ­բի­ո­նի վա­րիչ, տաս­նյակ հե­ղի­նա­կա­վոր գի­տա­կան կենտ­րոն­նե­րի պատ­վա­վոր ան­դամ, մի շարք մե­ծա­նուն մր­ցա­նակ­նե­րի դափ­նե­կիր, և իր ա­նու­նը ներ­կա­յաց­ված է Նո­բե­լյան մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան: Եվ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, հենց ին­քը կդառ­նա ա­մեն մի գիտ­նա­կա­նի ե­րա­զանք հան­դի­սա­ցող այդ ա­մե­նա­պատ­վա­բեր տիտ­ղո­սի տե­րը: Իր դա­սա­գրքե­րով են պա­րա­պում տաս­նյակ հա­զա­րա­վոր ու­սա­նող­ներ, իր ա­նունն է նրանց ա­մե­նա­հա­մար­ձակ հույ­սե­րի ար­դա­րա­ցու­մը:

Կա­րե­լի՞ է ժխ­տել այս ա­մե­նը: Ո­՛չ, ի­հար­կե՛ ոչ: Եվ մի՞­թե ին­քը պի­տի հրա­ժար­վեր փառ­քի այս բո­լոր դափ­նի­նե­րից հա­նուն մի բա­նի, ո­րին ա­մեն մի մահ­կա­նա­ցու կա­րող է հեշ­տու­թյամբ տեր դառ­նալ: Մար­դիկ դառ­նում են հայր, ա­պա պապ, ա­պա մեծ պապ, ու մի օր էլ, հրա­ժեշտ տա­լով կյանք կոչ­վող մե­ծա­գույն պարգ­ևին, չեն էլ ը­մբռ­նում, թե ին­չի վրա ան­ցան ի­րենց կյան­քի օ­րե­րը: Եվ զուր է հան­դի­մա­նում ի­նքն ի­րեն, թե ե­րկ­չո­տու­թյուն ու փոք­րո­գու­թյուն է դրս­ևո­րել բախ­տո­րոշ ը­նտ­րու­թյան պա­հին: Ը­նդ­հա­կա­ռա­կը: Հե­րո­սու­թյուն ու դրվա­տան­քի ար­ժա­նի քայլ էր իր ա­րա­ծը՝ գնալ այն մի­ակ ճա­նա­պար­հով, որ ճա­կա­տա­գի­րը նա­խա­պատ­րաս­տել էր իր հա­մար: Ու­րեմն թող լռեն չար լե­զու­ները, ու պա­պանձ­վեն հո­գես­պան մտ­քե­րը: Նա կա­տա­րել է ը­նտ­րու­թյուն՝ ա­մե­նա­բարդ բա­նը կյան­քում: Չէ՞ որ ի­րա­կա­նում դժ­վա­րը ոչ թե տալն է, քան­զի տա­լիս ես այն, ի­նչ ու­նես, այլ հենց վերց­նե­լը, ո­րով­հետև պետք է ան­ծայ­րա­ծիր բազ­մա­զա­նու­թյու­նից վերց­նել այն, ին­չը քոնն է, քեզ հա­մար է ստեղծ­վել ու պահ­վել: Ո­ւս­տի ին­քը կա­տա­րել է ճիշտ ը­նտ­րու­թյուն, ճա­կա­տա­գրին հա­ճո ը­նտ­րու­թյուն, ի­սկ հո­գե­կան ցա­վա­գին ապ­րում­ներն ու ա­լե­կո­ծում­ներն ըն­դա­մե­նը զգաց­մուն­քային եր­ևա­կա­յու­թյան ար­գա­սիքն են: Պետք է հետ­ևո­ղա­կա­նո­րեն հրա­ժար­վել դրան­ցից: Ոչ մի նա­մակ էլ հարկ չկա գրե­լու: Դա ան­հե­թե­թու­թյուն է: Ե­րե­սուն տա­րի ա­ռաջ նա կտ­րել-ան­ցել է Ռու­բի­կո­նը, և դա ար­դեն կա­տար­ված պատ­մու­թյուն է:

Պ­րո­ֆե­սո­րին մի թեթև ան­դորր հա­մա­կեց: Նա վե­րա­դար­ձավ տուն, մի քա­նի ցախ ա­վե­լաց­րեց բու­խա­րու մեջ, հա­գավ գի­շե­րային շա­պի­կը, խմեց թեյի սա­ռած մնա­ցոր­դը, ա­ռանց նայե­լու գրա­սե­ղա­նի դա­րա­կը լց­րեց սպի­տակ թղ­թերն ու լու­սան­կա­րը, մտավ ան­կո­ղին, ու շու­տով նիր­հը պա­րու­րեց նրան: Պա­տու­հա­նից ան­դին շա­րու­նա­կում էր տե­ղալ ան­սկիզբ ու ան­վերջ ձյու­նը:

* * *

Պ­րո­ֆե­սորն ա­րթ­նա­ցավ սա­ռը քր­տին­քի մեջ այր­վե­լով: Ե­րա­զում որ­դին ձեռ­քե­րը մեկ­նել էր ի­րեն ու ա­ղի­ո­ղորմ կան­չում էր. «Հայ­րիկ, ես քեզ կօգ­նեմ: Բայց մի՛ հե­ռա­ցիր ի­նձնից»:

Պ­րո­ֆե­սո­րը նս­տեց ան­կող­նում: Ու­րեմն ա­նօ­գուտ է­ին ի­նք­նա­տի­րա­պե­տումն ու սևե­ռուն մտ­քերն օ­տա­րե­լու փոր­ձե­րը: Են­թա­գի­տակ­ցու­թյու­նը, ո­րի տի­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րում են ե­րազ­նե­րը, ա­վե­լի ու­ժեղ գտն­վեց: Ա­ռանց լույ­սը վա­ռե­լու նա վեր կա­ցավ, մո­տե­ցավ լու­սա­մու­տին ու աչ­քե­րը սևե­ռեց փո­ղո­ցային դե­ղին լապ­տե­րի լու­սապ­սա­կի մեջ օ­րոր­վող ձյան փա­թիլ­նե­րին: Հե­տո մի գլա­նակ վա­ռեց ու, ծու­խը ներ­քա­շե­լով, փա­կեց աչ­քե­րը: Նույն մղ­ձա­վանջն աչ­քե­րի ա­ռաջ էր. կար­ծես ե­րազ­նե­րի աշ­խար­հից սպրդել էր ի­րա­կա­նու­թյան մեջ: Ա­կանջ­նե­րում նույն ձայնն էր: Նրան մի պահ թվաց, թե որ­դին նն­ջա­րա­նում է: Վա­խե­նա­լով բա­ցեց աչ­քե­րը, վա­ռեց լամպն ու տագ­նա­պա­լից հա­յաց­քը սա­հեց­րեց սե­նյա­կով մեկ: Ոչ մի տե­սիլք չկար: Հո­գե­կան տա­ռա­պան­քից ու­ժաս­պառ՝ նա նս­տեց մահ­ճա­կա­լի եզ­րին, ձեռ­քե­րի ա­փե­րով փա­կեց աչ­քե­րն ու դառ­նա­գին հեծկլտաց…

* * *

Գի­շեր­վա ժա­մը 3:10-ին հն­չեց հե­ռա­խո­սի զան­գը: Պրո­ֆե­սո­րը, որ դեռ նս­տած էր ան­կող­նու վրա, զար­մա­ցած բարձ­րաց­րեց հա­յաց­քը և նայեց հե­ռա­խո­սին: Ի­նչ-որ ան­հան­գիստ նո­տա կար այդ­քան սո­վո­րա­կան զրն­գո­ցի մեջ: Բայց նա չշ­տա­պեց վերց­նել ըն­կա­լու­չը. ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ ի­նչ-որ սխալ զանգ էր, որ շու­տով պի­տի կտրվեր: Սա­կայն հե­ռա­խո­սը շա­րու­նա­կում էր ա­կանջ սղո­ցել: Քսա­նե­րորդ զան­գից հե­տո պրո­ֆե­սո­րը մեկ­նեց ձեռ­քը և վերց­րեց լսա­փո­ղը:

– Պրո­ֆե­սոր Վ., դո՞ւք եք,– ըն­կա­լու­չի մեջ տղա­մար­դու ան­հան­գիստ ձայն լս­վեց:

– Այո, ո՞ւմ հետ պա­տիվ ու­նեմ խո­սե­լու,– ոչ այն է զայ­րա­ցած, ոչ այն է զար­մա­ցած հարց­րեց պրո­ֆե­սո­րը: Նա ի­նչ-որ տեղ նույ­նիսկ ե­րախ­տա­պարտ էր ան­ծա­նոթ խո­սակ­ցին, որ ա­կա­մայից ցրել էր ի­րեն տան­ջող մտ­քե­րը:

– Ոս­տի­կա­նու­թյան քն­նիչ Թե­ո­ֆի­լյան: Հու­սով ե­մ՝ հի­շում եք ի­նձ: Նե­րե­ցեք, որ թույլ եմ տա­լիս ի­նձ այս ան­պա­տեհ ժա­մին ան­հանգս­տաց­նելու ձեզ, սա­կայն հարցն այն­քան լուրջ ու ան­հե­տաձ­գե­լի է, որ, վա­խե­նամ, ձեր ան­հա­պաղ օգ­նու­թյան կա­րիքն ու­նեմ:

Պ­րո­ֆե­սո­րը չշ­փոթ­վեց: Ոս­տի­կա­նու­թյունն ար­դեն մի քա­նի ան­գամ դի­մել էր նրան ո­րոշ խճող­ված գոր­ծե­րում խոր­հուրդ ստա­նա­լու ա­կն­կա­լի­քով, և նա միշտ էլ իր մաս­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում փոր­ձել էր օգ­նու­թյան ձեռք մեկ­նել օ­րեն­քի պաշտ­պան­նե­րին: Սա­կայն նրանք եր­բեք չէ­ին զան­գա­հա­րել տուն, այն է­լ՝ այս ա­նի­ծյալ ժա­մին, այլ, որ­պես կա­նոն, պաշ­տո­նա­կան գրու­թյուն է­ին ու­ղար­կել հա­մալ­սա­րա­նի հաս­ցե­ով:

– Պա­րոն Թե­ո­ֆի­լյան, ի­սկ, մի­գու­ցե, ես կկա­րո­ղա­նամ օգ­տա­կար լի­նել ձեզ աշ­խա­տան­քային ժա­մե­րի՞ ըն­թաց­քում: Մի՞­թե հարցն ի­րոք այդ­քան ան­հե­տաձ­գե­լի է, որ դուք ձեզ ի­րա­վունք եք վե­րա­պա­հում այս ժա­մին ան­հանգս­տաց­նելու ի­նձ:

– Հա­զա­րա­պա­տիկ նե­րե­ցեք, պրո­ֆե­սոր, բայց գործն ի­րոք որ ան­հե­տաձ­գե­լի է: Ա­վե­լին, յու­րա­քան­չյուր րո­պեն, ե­թե չա­սեմ վայր­կյա­նը, այժմ թանկ է ձեզ հա­մար:

– Ի­՞նչ, ի­նձ հա­մա՞ր,– ապ­շա­հար բա­ցա­կան­չեց պրո­ֆե­սո­րը,– դուք ու­զում եք ա­սել, որ գործն ան­ձամբ ի­՞նձ է վե­րա­բե­րում: Ես ի­նչ-որ հան­ցա՞նք եմ գոր­ծել:

– Քավ լի­ցի, պրո­ֆե­սոր: Ի­հար­կե ոչ: Բայց շատ եմ խն­դրում ժա­մա­նակ չկորց­նել և շտապ պատ­րաստ­վել: Ա­մե­նաու­շը հինգ րո­պե­ից ես ձեր ա­ռանձ­նա­տան մոտ կլի­նեմ: Մնա­ցա­ծը կբա­ցատ­րեմ ճա­նա­պար­հին: Խն­դրում եմ վար ի­ջեք: Ես ար­դեն մո­տե­նում եմ:

Պ­րո­ֆե­սո­րը ցած դրեց ըն­կա­լու­չը: Մի պահ զար­մա­ցած ար­ձա­նա­ցավ, ա­պա ա­րա­գո­րեն հագն­վեց, գրպա­նը դրեց ծխա­խո­տի տուփն ու դուրս ե­լավ տնից: Տան ա­ռջև, ա­ռանց շար­ժիչն ան­ջա­տե­լու, ար­դեն կանգ­նած էր քն­նի­չի ավ­տո­մե­քե­նան: Պրո­ֆե­սո­րը թո­թա­փեց կո­շիկ­նե­րին կպած ձյունն ու տե­ղա­վոր­վեց վա­րոր­դի կող­քին:

* * *

Քն­նի­չի մե­քե­նան ան­մի­ջա­պես պոկ­վեց տե­ղից ու, որ­քան որ դա թույ­լատ­րում է­ին մա­ռախ­լա­պատ ե­ղա­նակն ու ձյան ա­ռատ շեր­տով ծածկ­ված խճու­ղին, ա­րա­գո­րեն սլա­ցավ քա­ղա­քի կող­մը: Մի քա­նի րո­պե եր­կուսն էլ լուռ է­ին, կար­ծես սպա­սե­լով, թե ով պի­տի բա­ցի խո­սակ­ցու­թյու­նը: Ի վեր­ջո, պրո­ֆե­սո­րը տե­ղի տվեց և, ա­ռանց զրու­ցակ­ցին նայե­լու, հարց­րեց.

– Եվ այս­պես, պա­րոն Թե­ո­ֆի­լյան, մի­գու­ցե կբա­րե­հա­ճե­իք բա­ցատ­րել ի­նձ, թե ի­նչ է նշա­նա­կում այս ամ­բողջ պատ­մու­թյու­նը:

– Այո, ի­հար­կե, պրո­ֆե­սոր, սա­կայն ես չգի­տեմ, որ ծայ­րից սկ­սել: Այս դեպ­քը նման է մի բարդ հա­վա­սար­ման, ո­րի մեջ չա­փից դուրս շատ են ան­հայտ­նե­րը, և ե­ղած փաս­տերն էլ խա­բու­սիկ են և օ­դից կախ­ված: Սա­կայն մենք հույս ու­նենք, որ դուք մեզ կօգ­նեք: Հատ­կա­պես, որ գոր­ծը, որ­քան որ կա­րե­լի է եզ­րա­կաց­նել նախ­նա­կան մի քա­նի տվյալ­նե­րից, ան­ձնա­կան ա­ռն­չու­թյուն ու­նի ձեր ան­ձի հետ:

– Հա­նե­լուկ­նե­րով մի՛ խո­սեք, քն­նիչ,– բոր­բոք­վեց պրո­ֆե­սո­րը,– բա­րի ե­ղեք ա­վե­լի պարզ ար­տա­հայ­տել ձեր մտ­քե­րը: Ես ձեզ մի՛ ան­գամ չէ, որ բա­ցատ­րել եմ, որ հար­ցին պա­տաս­խան ստա­նա­լու հա­մար նախև­ա­ռաջ ան­հրա­ժեշտ է պարզ և հս­տակ ձևա­կեր­պել հենց հար­ցը,– պրո­ֆե­սո­րը մի գլա­նակ հա­նեց տու­փից, սա­կայն նկա­տեց, որ գա­զայ­րի­չը տանն է մո­ռա­ցել, և գլա­նա­կը տե­ղը դրեց:

– Դե լավ, փոր­ձեմ,– պա­տաս­խա­նեց քն­նի­չը:– Որ­քան մեզ հայտ­նի է, կա­տար­վել կամ սպառ­նում է կա­տար­վել մի սպա­նու­թյուն: Ե­թե, ի­հար­կե, մեր կցկ­տուր տե­ղե­կու­թյուն­նե­րը փաս­տա­ցի են: Հան­ցա­գոր­ծը հայտ­նի է: Նա ին­քը զան­գա­հա­րեց մեզ և տե­ղե­կաց­րեց, որ մի սպա­նու­թյուն ար­դեն կա­տար­վել է, և մեկն էլ նա­խա­պատ­րաստ­վում է:

– Բայց ե­թե սպա­նու­թյուն դեռ չի կա­տար­վել, ա­պա տե­ղին չէ այդ մար­դուն հան­ցա­գործ ո­րա­կել: Մի՛ մո­ռա­ցեք ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծի դրույ­թը:

– Այ տես­նո՞ւմ եք,– ը­նկր­կեց քն­նի­չը,– հնա­րա­վոր չէ մի­ան­գա­մից ներ­կա­յաց­նել, թե ի­նչ է կա­տար­վել կամ կա­տար­վե­լու: Սա ար­տա­ռոց դեպք է: Հան­ցա­գոր­ծու­թյու­նը դեռ չի կա­տար­վել, սա­կայն կաս­կա­ծյա­լը վս­տահ է, որ դա ան­խու­սա­փե­լի է: Նա զան­գա­հա­րեց մեզ և խն­դրեց գնալ դեպ­քի վայ­րը: Մենք, հա­մե­նայն­դեպս, շր­ջա­պա­տե­ցինք նրա տու­նը (ի դեպ, դա մի­այ­նակ կանգ­նած ա­ռանձ­նա­տուն է): Սա­կայն նա սպառ­նում է վերջ տալ իր կյան­քին, ե­թե մենք փոր­ձենք ու­ժով ձեր­բա­կա­լել ի­րեն:

– Եվ ի­՞նչ է նրա ու­զա­ծը:

– Նա հա­մա­ձայն է ի­նք­նա­կամ ան­ձնա­տուր լի­նել, սա­կայն մի պայ­մա­նով՝ նախ ձեզ հյուր ըն­դու­նել և զրու­ցել ձեզ հետ:

– Մի՞­թե ոս­տի­կա­նու­թյու­նը սկ­սել է ըն­դու­նել հան­ցա­գործ­նե­րի պայ­ման­նե­րը,– հեգ­նեց պրո­ֆե­սո­րը:

– Ի­հար­կե ոչ, սա­կայն ե­թե հնա­րա­վոր է խու­սա­փել բռ­նու­թյու­նից և ա­վե­լորդ ա­րյու­նից, ա­պա ին­չո՞ւ չփոր­ձել գնալ այդ՝ ա­ռա­վել բա­րո­յա­կան ճա­նա­պար­հով:

Պ­րո­ֆե­սո­րը գլ­խով ա­րեց՝ ի նշան հա­վա­նու­թյան: Նա ին­քը միշտ դեմ էր բռ­նու­թյուն­նե­րին, և քն­նիչն այս ան­գամ ճիշտ նշա­նա­կե­տին դի­պավ: Այս փաս­տարկին պրո­ֆե­սո­րը ա­ռար­կու­թյուն չէր ունենա:

– Ի­սկ ի­՞նչ է նրա ու­զա­ծը: Ին­չո՞ւ է ու­զում հենց ի­նձ հան­դի­պել:

– Պատ­կե­րա­ցում ի­սկ չու­նեմ, սա­կայն կար­ծում եմ, որ նա լա­վա­տե­ղյակ է ձեր տե­սու­թյա­նը, և որ դուք հա­մա­գոր­ծակ­ցում եք մեզ հետ: Սա­կայն նա մի­ա­ժա­մա­նակ ե­րաշ­խա­վո­րում է ձեր ան­վտան­գու­թյու­նը՝ պն­դե­լով, որ դույզն ի­սկ մտա­դրու­թյուն չու­նի ձեզ որ­ևէ վնաս հասց­նե­լու, այլ հա­կա­ռա­կը՝ փոր­ձում է օգ­նել:

– Օգ­նել ի­՞նձ,– զար­մա­ցավ պրո­ֆե­սո­րը,– ին­չո՞վ, ի­նչ­պե՞ս:

– Դա մենք չգի­տենք, պրո­ֆե­սոր: Մի­գու­ցե մի ի­նչ-որ գաղտ­նի՞ք կա, որ կցան­կա­նայիք հայտ­նել մեզ:

– Վե՛րջ տվեք: Ի­՞նչ կապ կա­րող է լի­նել իմ և մի հան­ցա­գոր­ծի միջև:

Քն­նի­չը չպա­տաս­խա­նեց: Մի քա­նի վայր­կյան լռե­լյայն ե­րթ­ևե­կե­լուց հե­տո նա ա­սաց.

– Մենք, ի­հար­կե, փոր­ձե­ցինք հա­մո­զել նրան, որ պայ­ման­ներ դնելն ա­վե­լորդ է՝ և դա մի­այն կվատ­թա­րաց­նի նրա՝ ա­ռանց այն էլ ծանր վի­ճա­կը, սա­կայն նա ան­դրդ­վե­լի է՝ ցան­կա­նում է խո­սել ձեզ հետ ե­րես առ ե­րես և ա­պա պատ­րաստ է հանձն­վել ոս­տի­կա­նու­թյա­նը:

– Ի­սկ մի­գու­ցե նա խե­լա­գա՞ր է,– ան­հանգս­տա­ցավ պրո­ֆե­սո­րը:

– Մեզ հա­ջող­վեց պար­զել, որ նա ե­րբ­ևէ որ­ևէ մտա­վոր շե­ղում չի ու­նե­ցել: Մեր հո­գե­բա­նը փոր­ձեց զրու­ցել նրա հետ, սա­կայն՝ ա­պար­դյուն: Մի­ակ եզ­րա­կա­ցու­թյու­նը, ո­րին նա հան­գեց, այն է, որ այդ մար­դը հո­գե­կան հի­վանդ չէ, այլ ը­նդ­հա­կա­ռա­կը՝ մի­ան­գա­մայն սթափ և ա­ռողջ բա­նա­կա­նու­թյուն ու­նի: Մենք, ի­հար­կե, չենք կա­րող պար­տա­դրել ձեզ հան­դի­պել նրան, սա­կայն, հաշ­վի առ­նե­լով, որ ան­ցյա­լում դուք բազ­միցս օգ­նել եք մեզ ա­մե­նա­բազ­մա­զան բարդ հան­գա­մանք­նե­րից գլուխ հա­նե­լու հար­ցում, հու­սով ե­նք, որ այս ան­գամ էլ չեք մեր­ժի մեր խն­դրան­քը:

– Հե­տաքր­քիր փաս­տարկ է,– պա­տաս­խա­նեց պրո­ֆե­սո­րը,– ի­սկ ո­րո՞նք են իմ ա­պա­հո­վու­թյան ե­րաշ­խիք­նե­րը: Դուք ի­նչ-որ քայ­լեր ձեռ­նար­կե՞լ եք:

– Մենք ձեզ, հա­մե­նայն­դեպս, ի­նք­նա­պաշտ­պա­նու­թյան հա­մար զենք կտանք: Հու­սով ե­մ՝ գի­տեք ի­նչ­պես օ­գտ­վել:

– Որ­տե­ղի՞ց պի­տի ի­մա­նամ,– խո­ժոռ­վեց պրո­ֆե­սո­րը:

– Ա­հա, տե­սե՛ք,– քն­նի­չը ձեռ­նոց­նե­րի դա­րա­կից մի ա­տր­ճա­նակ հա­նեց ու մեկ­նեց պրո­ֆե­սո­րին,– շատ պարզ է. ան­հրա­ժեշտ է ըն­դա­մե­նը սեղ­մել բլ­թա­կը և քա­շել ձգա­նը: Հե­ռա­հա­րու­թյու­նը քսան­հինգ մետր է:

– Ա­ստ­ված իմ, քն­նիչ, այս ի­՞նչ պատ­մու­թյան մեջ եք ներ­քա­շում ի­նձ,– մտա­հոգ­վեց պրո­ֆե­սո­րը:

– Լի­ո­վին հաս­կա­նում եմ ձեր վի­ճա­կը ու կրկ­նում, որ դուք կա­րող եք հրա­ժար­վել այ­սօ­րի­նակ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից: Դա ձեր ի­րա­վունքն է: Հինգ րո­պե­ից մենք տե­ղում կլի­նենք, այն­պես որ՝ դուք մտա­ծե­լու ժա­մա­նակ ու­նեք: Չէ՞ որ հինգ րո­պեն ձեզ բա­վա­կան է խոր­հե­լու և ո­րո­շում կա­յաց­նե­լու հա­մար: Մտա­ծե՛ք, պրո­ֆե­սոր, կամ­քը ձերն է:

– Ի­սկ ե­թե ես հրա­ժար­վե՞մ,– հարց­րեց պրո­ֆե­սո­րը:

– Այդ դեպ­քում մենք ստիպ­ված կլի­նենք ու­ժի գոր­ծա­դրմամբ ձեր­բա­կա­լել նրան: Ի­սկ թե դա ի­՞նչ ա­վարտ կու­նե­նա՝ դժ­վա­րա­նում եմ ա­սել:

– Ի­սկ ի­՞նչ է սպառ­նում նրան: Ես նկա­տի ու­նեմ, ե­թե ա­մեն ի­նչ բա­րե­հա­ջող ա­վարտ ու­նե­նա, և նա ան­ձնա­տուր լի­նի:

– Ե­թե ճիշտ է, որ նա ար­դեն ա­ռն­վազն մի սպա­նու­թյուն է գոր­ծել, ա­պա, հաշ­վի առ­նե­լով, որ մեր ե­րկ­րում մա­հա­պա­տի­ժը վե­րաց­ված է, ա­պա, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ցմահ բան­տար­կու­թյուն: Չնա­յած ա­մեն ի­նչ կախ­ված է հան­գա­մանք­նե­րից և դա­տա­վո­րի մո­տե­ցու­մից:

– Հաս­կա­նա­լի է: Ի­սկ նա չա­սա՞ց, թե ի­նչ հան­գա­մանք­նե­րում է կա­տար­վել սպա­նու­թյու­նը: Ո­՞վ է սպան­վա­ծը:

– Նրա մայ­րը:

Պ­րո­ֆե­սո­րը ը­նկղմ­վեց նս­տա­տե­ղի մեջ ու ան­ձնա­տուր ե­ղավ խո­հե­րին: Մի կող­մից՝ այս ա­մենն ան­չափ տհաճ է՝ ներ­քաշ­վել մի հա­նե­լու­կային գոր­ծի մեջ, ո­րն իր ամբո­ղջ է­ու­թյամբ խորթ է ի­րեն: Ի­՞նչ կապ ու­նի ի­նքն այս ա­մե­նի հետ: Մի՞­թե ո­մն ցա­վա­գա­րի կամ­քով ին­քը պի­տի վտան­գի են­թար­կի իր կյան­քը: Բայց Թեո­ֆի­լյա­նը վս­տահ է, որ այդ հան­ցա­գոր­ծը հո­գե­պես ա­ռողջ մարդ է: Ե­թե դա ի­րոք այդ­պես է, ա­պա նա ի վեր­ջո կհու­սա­հատ­վի ու ան­ձնա­տուր կլի­նի: Էլ ին­չո՞ւ պի­տի ին­քը խառն­վի այս ան­հե­թեթ պատ­մու­թյա­նը: Ա­վե­լի ճիշտ չէ՞ պար­զա­պես հրա­ժար­վել այս ան­նա­խա­դեպ ա­ռա­քե­լու­թյու­նից ու շա­րու­նա­կել փոք­րի­շա­տե ան­վր­դով ֆի­զի­կա­կան կյան­քը: Այդ դեպ­քում ոս­տի­կան­ներն ի­րեն, մի­գու­ցե, փոք­րո­գի հա­մա­րեն, բայց դա է­ա­կան չէ. թող մտա­ծեն ի­նչ ու­զում են: Ա­մեն ոք ա­զատ է իր մտ­քե­րի մեջ:

Պ­րո­ֆե­սո­րը դառ­նու­թյամբ ժպ­տաց: Ա­՜խ թե մտ­քերն ու են­թա­գի­տակ­ցու­թյունն էլ կա­ռա­վա­րե­լի լի­նե­ին: Բայց չէ՞ որ իր ամբո­ղջ գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան ան­կյու­նա­քա­րը հենց այդ գա­ղա­փարն է, որ ոչ մի­այն միտ­քը, այլև են­թա­մտքերն ու հո­գու վարքն են կա­ռա­վա­րե­լի: Եվ չկա մե­կը, որ ա­սի իր ե­րե­սին. «Բ­ժիշկ, բու­ժի՛ր ի­նքդ քեզ»: Ի­սկ մի­գու­ցե իր կա­ռու­ցած տե­սու­թյու­նը սի՞ն է: Չէ՞ որ ի­նքն ան­ձամբ չի կա­րո­ղա­նում նե­րազ­դել ոչ մի­այն իր են­թա­գի­տակ­ցու­թյան, այլ նույ­նիսկ ի­րեն հարթմ­նի տան­ջող մտ­քե­րի վրա: Մինչ­դեռ այս մար­դիկ վս­տահ են, որ ին­քը կա­րող է ներ­գոր­ծել հան­ցա­գոր­ծի թա­քուն բա­նա­կա­նու­թյան վրա ու այն կա­ռա­վա­րե­լի դարձ­նել…

Պ­րո­ֆե­սո­րը խոր շունչ քա­շեց, մի քա­նի վայր­կյան պա­հեց շն­չա­ռու­թյու­նը, մտ­քում հաշ­վեց մինչև տա­սը և դան­դա­ղո­րեն ար­տաշն­չեց: Մի քա­նի ան­գամ կրկ­նե­լով այս վար­ժու­թյու­նը՝ նա կա­րո­ղա­ցավ լի­ո­վին տի­րա­պե­տել ի­րեն և կր­կին բա­նա­կա­նո­րեն մո­տե­նալ ի­րե­րի է­ու­թյա­նը:

Խն­դիրն այն չէ, թե որ­քա­նով է գործ­նա­կա­նում կի­րա­ռե­լի իր տե­սու­թյու­նը: Թե՛ հաս­տա­տող և թե՛ ժխ­տող բազ­մա­թիվ փաս­տարկ­ներ կա­րե­լի է բե­րել: Հար­ցը տվյալ դեպ­քում շատ ա­վե­լի պարզ է. ի­նքն ըն­դու­նո՞ւմ է քն­նի­չի ա­ռա­ջար­կը, թե՞ ոչ: Կյան­քը մար­տահ­րա­վեր է նե­տում ի­րեն: Մնում է ըն­դու­նել այն կամ էլ մեր­ժել: Կյան­քի փորձն ու սթափ բա­նա­կա­նու­թյու­նը հու­շում են հրա­ժար­վել ա­վե­լորդ ար­կա­ծախն­դրու­թյու­նից, մինչ­դեռ ե­թե ի­նքն ըն­դու­նի ա­ռա­ջար­կը և հա­ջո­ղու­թյան հաս­նի մո­տա­լուտ բա­նակ­ցու­թյան ար­դյուն­քում, ա­պա դա կհան­դի­սա­նա մի կար­ևոր հաղ­թա­նակ են­թա­գի­տակ­ցու­թյան ու սևե­ռուն մտ­քե­րի դեմ: Օգ­տա­գոր­ծե­լով այս փոր­ձը՝ հե­տա­գա­յում ի­րեն կհա­ջող­վի աս­տի­ճա­նա­բար օ­տա­րել ա­տե­լի մտ­քերն ու տա­ռա­պանք հա­րու­ցող ե­րազ­նե­րը: Պետք է ըն­դու­նել մար­տահ­րա­վե­րը: Կյանքն ի­րեն բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում: Այս ա­ռա­ջին հաղ­թա­նակն ի­րեն ո­ւժ կտա հետ­ևո­ղա­կա­նո­րեն ա­ռաջ ըն­թա­նա­լու և փոք­րիկ, բայց հա­ջող ճա­կա­տա­մար­տե­րի մի­ջո­ցով պա­տե­րազ­մում հաղ­թա­նակ տա­նելու: Պա­տե­րազմ, ո­րն ար­դեն ե­րե­սուն տա­րի հա­րատ­ևում է իր մեջ: Պետք է վերջ դնել դրան, և սա հրա­շա­լի ա­ռիթ է, ո­րը ոչ թե չի կա­րե­լի մեր­ժել, այլ պետք է եր­կու ձեռ­քով կառ­չել դրա­նից:

Պ­րո­ֆե­սո­րը թեթ­ևա­ցած շունչ քա­շեց: Ավ­տո­մե­քե­նան կանգ ա­ռավ կապ­տա­կար­միր լու­սար­ձակ­նե­րով գի­շեր­վա սպի­տակ ան­դորրն ա­հագ­նաց­նող ոս­տի­կա­նա­կան օ­ղա­պատ­նե­շի մոտ: Քն­նի­չը հանգց­րեց շար­ժի­չը և շրջ­վեց դե­պի պրո­ֆե­սո­րը:

– Ժա­մա­նակն է: Եվ այս­պես, ի­՞նչ ո­րո­շե­ցիք:

– Ես պատ­րաստ եմ,– վս­տա­հո­րեն պա­տաս­խա­նեց պրո­ֆե­սո­րը:

– Հրա­շա­լի՛ է: Մենք գրե­թե վս­տահ է­ինք, որ դուք այս ան­գամ էլ չեք մեր­ժի հա­մա­գոր­ծակ­ցել մեզ հետ: Ա­տր­ճա­նա­կը ձեզ մոտ է: Վտան­գի դեպ­քում կրա­կեք, թե­կուզ օդ: Մենք ան­մի­ջա­պես օգ­նու­թյան կհաս­նենք: Տա­նը հե­ռա­խոս կա, ո­րով կա­րող եք կապ­վել մեզ հետ պար­զա­պես ըն­կա­լու­չը վերց­նե­լով: Ի­նչ-որ այլ բա­նի կա­րիք ու­նե՞ք:

– Այո, ձեր գա­զայ­րի­չը, խն­դրում եմ: Ես ի­մն ա­ճա­պա­րան­քից տա­նը մո­ռա­ցա:

– Գա­զայ­րիչ չու­նեմ: Վերց­րեք այս լուց­կին,– քն­նի­չը հան­դի­պու­մից ի վեր ա­ռա­ջին ան­գամ ժպ­տաց,– ի­սկ ծխա­խոտ ու­նե՞ք:

– Մի լի­քը տուփ:

Քն­նիչն ի­նչ-որ բան հարց­րեց մոտ ե­կած ոս­տի­կա­նու­թյան սպային ու ա­սաց.

– Դե ու­րեմն՝ Ա­ստ­ված ձեզ հետ: Կա­րող եք գնալ: Նա նա­խազ­գու­շաց­ված է և սպա­սում է ձեզ:

Պ­րո­ֆե­սո­րը լռե­լյայն դուրս ե­կավ մե­քե­նայից և, ան­ցնե­լով ոս­տի­կա­նա­կան պատ­նե­շի մի­ջով, քայ­լեց դե­պի սպի­տակ ա­մա­յու­թյան մեջ մի­այ­նակ կանգ­նած տնա­կը: Ճամ­փին ցատ­կեց ջրա­փո­սի վրայով: «Ռու­բի­կոնն ան­ցած է»,– մտ­քում ար­տա­սա­նեց նա ու պայ­մա­նա­վոր­ված ազ­դան­շա­նով թխկաց­րեց տնա­կի դու­ռը:

* * *

– Ո­՞վ է,– հն­չեց ներ­սից:

– Պրո­ֆե­սոր Վ.-ն:

– Մտե՛ք, դու­ռը բաց է:

Պ­րո­ֆե­սո­րը մի պահ չհա­վա­տաց. ի­նչ­պե՞ս կա­րող էր հան­ցա­գոր­ծը դու­ռը բաց թող­նել, ա­պա մտա­ծեց, որ նա, թերևս, նկա­տել է իր մո­տե­նա­լը և ար­ձա­կել կող­պե­քը: Աջ ձեռ­քով դռան բռ­նա­կը ցած սեղ­մե­լով, պրո­ֆե­սո­րը հա­մոզ­վեց, որ դուռն ի­րոք կողպ­ած չէ:

– Ներս ան­ցեք ու բա­րի ե­ղեք ձեր ետ­ևից կող­պել դու­ռը,– ներ­սից հրա­մա­յա­բար ա­սաց նույն ձայ­նը:

Պ­րո­ֆե­սո­րը կա­տա­րեց ան­ծա­նո­թի հրա­հան­գը՝ ծած­կեց դու­ռը, շո­շա­փե­լով գցեց սող­նա­կը, շրջ­վեց ու ձեռ­քե­րը պար­զած զգու­շո­րեն քայ­լեց մթու­թյանն ըն­դա­ռաջ:

– Դուք կրա­կի որ­ևէ աղ­բյուր չու­նե՞ք,– հարց­րեց ձայ­նը փոքր-ի­նչ հեռ­վից:

– Լուց­կի:

– Խն­դրում ե­մ՝ դրեք սե­ղա­նին:

Պ­րո­ֆե­սո­րը ձեռ­քը տա­րավ վե­րար­կո­ւի գրպա­նը, հա­նեց տե­սու­չի տված լուց­կին, ձեռ­քով շո­շա­փե­լով գտավ սե­ղա­նի եզ­րը և տու­փը հրեց դե­պի ան­ծա­նո­թը:

­գրե­թե ան­ձայն չր­թո­ցով մի լուց­կի բո­ցա­վառ­վեց մթու­թյան մեջ, ա­պա առ­կայ­ծող բո­ցը շարժ­վեց, կանգ ա­ռավ, ու մո­մի պատ­րույ­գը բռնկ­վեց դեղ­նա­կար­միր եզ­րագ­ծով: Ան­ծա­նո­թը թա­փա­հա­րե­լով հանգց­րեց լուց­կու հա­տի­կը: Մո­մի ա­ղոտ լույ­սը ո­ւր­վագ­ծեց մի սե­ղան ու նրան կից դրված մի ա­թոռ:

– Նս­տեք, պրո­ֆե­սոր,– ա­ռա­ջար­կեց ձայ­նը:

– Ի­սկ դուք որ­տե՞ղ եք,– մի քիչ ան­հանգս­տա­ցավ պրո­ֆե­սո­րը,– ես ձեզ չեմ տես­նում:

– Վնաս չու­նի: Ես կտե­ղա­վոր­վեմ փոքր-ի­նչ ա­վե­լի հե­ռու, մո­մի լույ­սից դուրս,– պա­տաս­խա­նեց ան­ծա­նո­թը,– հու­սով եմ՝ հաս­կա­նում եք, որ մո­մը վա­ռե­լուց հե­տո ես չեմ կա­րող դիրք գրա­վել դի­պու­կա­հար­նե­րի ու­ղիղ նշա­նա­ռու­թյան տակ: Այն­պես ո­ր՝ մի ան­հանգս­տա­ցեք: Շու­տով դուք կվարժ­վեք այս կի­սա­մթին ու կսկ­սեք նշ­մա­րել իմ եզ­րագ­ծե­րը և, մի­գու­ցե նաև, դի­մագ­ծե­րը: Ըն­դու­նեք, որ ա­մեն օր չի բախտ վի­ճակ­վում նման ար­տա­սո­վոր, ես նույ­նիսկ կա­սե­ի՝ խորհր­դա­վոր, պայ­ման­նե­րում զրույ­ցի բռն­վել ո­մն ան­ծա­նո­թի հետ: Ի դեպ, դուք ծխա­խոտ ու­նե՞ք: Ի­մը մի քիչ ա­ռաջ վեր­ջա­ցավ, և ոս­տի­կա­նու­թյան պատ­նե­շը հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս վա­զելու մո­տա­կա գի­շե­րային խա­նու­թը՝ նո­րը գնե­լու:

Պ­րո­ֆե­սո­րը գրպա­նից հա­նեց ծխա­խո­տի տու­փը և ձեռ­քի շար­ժու­մով հրեց դե­պի զրու­ցա­կի­ցը: Մթու­թյան մի­ջից մի ձեռք հայտն­վեց, վերց­րեց ծխա­խո­տի տուփն ու կր­կին ան­հե­տա­ցավ խա­վա­րի մեջ: Լս­վե­ցին ծխա­խո­տի տու­փից գլա­նակ դուրս քա­շե­լու, ա­պա լուց­կու տու­փից լուց­կի հա­նե­լու ծա­նոթ ձայ­նե­րը: Հե­տո լուց­կու չր­թո­ցը մի վայր­կյան մի­այն լու­սա­վո­րեց ան­ծա­նո­թի դեմ­քը, առ­կայ­ծեց գլա­նա­կի ծայ­րը, ու լուց­կին մա­րեց: Պրո­ֆե­սո­րը մի­այն հասց­րեց նկա­տել, որ իր զրու­ցա­կի­ցը ե­րի­տա­սարդ է, թեև ձայ­նի տեմբ­րը ա­վե­լի մեծ տա­րիք էր հու­շում: «Եր­ևի պա­տա­նի հա­սա­կում է սկ­սել ծխել»,– մտա­ծեց պրո­ֆե­սո­րը:

– Ի­սկ դուք չէ­ի՞ք ծխի,– հարց­րեց ան­ծա­նո­թը:

– Սի­րով,– պա­տաս­խա­նեց պրո­ֆե­սո­րը և վերց­րեց զրու­ցակ­ցի մեկ­նած ծխա­խոտն ու լուց­կին, ի­նքն էլ մի գլա­նակ կպց­րեց, ար­տաշն­չեց ու նայեց, թե ծուխն ի­նչ­պես է գա­լար­վում մո­մի լու­սային դաշ­տում:

Մի պահ լռու­թյուն տի­րեց, ո­րն ը­նդ­հա­տեց պրո­ֆե­սո­րը.

– Չեմ կար­ծում, որ դուք պա­հան­ջել եք հան­դի­պել ի­նձ հետ մի­այն ու մի­այն մի­ա­սին ծխե­լու հա­մար: Դա ձեզ բա­վա­կա­նու­թյո՞ւն է պատ­ճա­ռում:­

Ե­րի­տա­սար­դը սր­տանց ծի­ծա­ղեց.

– Ի­սկ ին­չո՞ւ ոչ: Չէ՞ որ ա­մե­նա­պայ­ծառ մտ­քե­րը մթու­թյան մեջ ծխե­լիս են ծն­վում:

– Դուք նկա­տի ու­նեք թմ­րա­խո­տե՞­րը,– գրե­թե ան­թա­քույց ար­հա­մար­հան­քով հարց­րեց պրո­ֆե­սո­րը:

– Դե ո­՜չ, ես նկա­տի ու­նեմ տար­վա այս ե­ղա­նա­կին հա­ճե­լի զրու­ցակ­ցի հետ տաք սե­նյա­կում, մո­մի խորհր­դա­վոր լույ­սի տակ և ա­ռող­ջու­թյան հա­մար ան­վտանգ քա­նա­կու­թյամբ նի­կո­տին ու խեժ պա­րու­նա­կող սո­վո­րա­կան ծխա­խոտ ծխե­լը: Նման մտ­քեր, ի­հար­կե, հայտն­վում են նաև մի­այ­նակ ծխե­լիս, սա­կայն մի­ան­գա­մայն այլ բա­վա­կա­նու­թյուն է այդ պրո­ցե­սը հե­տաքր­քիր և խե­լա­ցի ան­ձի հետ կի­սե­լը: Հա­մա­ձայն չե՞ք:

– Դուք ի­նձ հե­տաքր­քիր ու խե­լա­ցի զրու­ցա­կի՞ց եք հա­մա­րում:

– Հար­կավ, պրո­ֆե­սոր, և հույս ու­նեմ ի­նձ չեք ստի­պի փո­խել իմ կար­ծի­քը:

– Ի­՞նչ եք ցան­կա­նում ա­սել:

– Դե, ա­սենք այն, որ լից­քա­վոր­ված ա­տր­ճա­նա­կը վե­րար­կո­ւի գրպա­նում պա­հե­լը հա­տուկ չէ խե­լա­միտ մարդ­կանց,– ե­րի­տա­սար­դի ձայ­նը թեթև հան­դի­մա­նու­թյուն էր պա­րու­նա­կում:– Խն­դրում եմ, դրեք այն սե­ղա­նին, մո­տա­վո­րա­պես իմ և ձեր մեջ­տե­ղը:

Պ­րո­ֆե­սո­րը հա­յաց­քը սևե­ռեց զրու­ցակ­ցի կող­մը՝ ցան­կա­նա­լով տես­նել նրա աչ­քե­րը, բայց ա­պար­դյուն: Ա­պա գրպա­նից հա­նեց Թե­ո­ֆի­լյա­նի տված ա­տր­ճա­նա­կը, մեկն­վեց սե­ղա­նով մեկ ու դրեց մո­մից ոչ հե­ռու:

– Այ այս­պես ա­վե­լի լավ է: Եվ դուք հան­գիստ կլի­նեք, և ես,– ե­րի­տա­սար­դը մի պահ լռեց, ա­պա ա­սաց.

– Ձեզ մի հարց եմ ցան­կա­նում տալ: Ե­րբ ցատ­կե­ցիք ջրա­փո­սի վրայով, ի­՞նչ ան­ցավ ձեր մտ­քով: Մի­այն թե ան­կեղծ ե­ղեք: Դրա­նից մե­ծա­պես կախ­ված է մեր հե­տա­գա զրույ­ցը:

– Ի­՞նչ ջրա­փոս,– զար­մա­ցավ պրո­ֆե­սո­րը:

– Տնա­կի ա­ռջև: Ե­րբ մո­տե­նում է­իք դռա­նը:

– Ի­սկ դա ի­՞նչ կապ ու­նի:

– Է­ա­կան: Պատ­րաստ եմ գրազ գալ, որ ձեր մտ­քում ար­տա­սա­նե­ցիք Կե­սա­րի հան­րա­հայտ բա­ռե­րը: Դե՞, ես կռա­հե­ցի՞:

– Այո, կռա­հե­ցիք,– պա­տաս­խա­նեց պրո­ֆե­սո­րը ու մտա­ծեց. «Այս մար­դը կար­ծես կար­դում է իմ մտ­քե­րը»:

– Հա­վա­տա­ցեք, պրո­ֆե­սոր, ե­րբ ես ա­ռա­ջին ան­գամ ցատ­կե­ցի այդ ջրա­փո­սի վրայով, ի­սկ դա մի քա­նի օր ա­ռաջ էր, հենց այդ ար­տա­հայ­տու­թյու­նը ե­կավ մտ­քիս:

– Դա կա­րող էր զուտ հի­շո­ղա­կան ռե­ակ­ցի­ա լի­նել,– հա­ճույ­քով գի­տա­կան շա­ղակ­րա­տան­քին տր­վեց պրո­ֆե­սո­րը,– թեև, ա­վե­լի շուտ, դա ա­սո­ցի­ա­տիվ վե­րար­տա­դրու­թյուն է. վճ­ռա­կա­նու­թյան ու կամ­քի պա­կա­սը խոս­քային ազ­դա­կով լրաց­նե­լու կամ էլ ար­դեն կա­տար­ված փաս­տի, թե­կուզև ու­րի­շի կող­մից, մտային օգ­տա­գործ­մամբ պայ­մա­նա­վոր­ված ռեֆ­լեքս:

– Հի­մա ես հա­մոզ­վում եմ, որ դուք հի­րա­վի մեծ մաս­նա­գետ եք ձեր աս­պա­րե­զում: Ճի՞շտ է, որ դուք ներ­կա­յաց­ված եք Նո­բե­լյան մր­ցա­նա­կի:

– Ի­րա­կա­նում դա գաղտ­նի է պահ­վում մինչև հանձ­նա­ժո­ղո­վի քվե­ար­կու­թյան պա­հը, սա­կայն շշուկ­ներն ա­սում են, որ ա­մեն ի­նչ հենց դրան է գնում:

– Հա­մե­նայն­դեպս, դուք լի­ո­վին ար­ժա­նի եք դրան: Ես ծա­նոթ եմ ձեր մի քա­նի մե­նա­գրու­թյուն­նե­րին:

– Ձեզ հե­տաքրք­րում է հո­գե­վեր­լու­ծու­թյո՞ւ­նը,– հա­ճե­լի­ո­րեն զար­մա­ցավ պրո­ֆե­սո­րը:

– Զուտ այն­քա­նով, որ դա ձեր մաս­նա­գի­տու­թյունն է:

– Ի­՞նչ նկա­տի ու­նեք:

– Ի­նձ հե­տաքրք­րում եք դուք, պրո­ֆե­սոր Վ.:

Կի­սա­մութ սե­նյա­կում կր­կին լռու­թյուն տի­րեց: Այն­քան խոր լռու­թյուն, որ լս­վում էր մո­մի պատ­րույ­գի մեղմ ճար­ճա­տյու­նը: Լռու­թյու­նը խզեց ե­րի­տա­սար­դը.

– Գի­տե՞ք, ես հա­ճախ միև­նույն ե­րազն եմ տես­նում: Կա­րող են տար­բեր­վել հան­գա­մանք­նե­րը, գույ­նե­րը, ձայ­նե­րը, սա­կայն պատ­կեր­նե­րը միշտ նույնն են: Մի կի­սա­քանդ տուն է՝ ա­ռանց տա­նի­քի, բայց ա­մուր պա­տե­րով: Ես հայտն­վում եմ ներ­սում, ու այդ պա­հին ան­ձրև է սկ­սում տե­ղալ: Ես փոր­ձում եմ գտ­նել դու­ռը, որ դուրս գամ տնից ու այդ­պի­սով պատս­պար­վեմ ան­ձր­ևից, սա­կայն ա­պար­դյուն. ա­սես դու­ռը զմռս­ված լի­նի, պա­տու­հան­նե­րը՝ ևս: Ի­սկ ան­ձրևն աս­տի­ճա­նա­բար սաստ­կա­նում է, ու ես սկ­սում եմ թրջ­վել: Ե­րա­զում հաս­կա­նում եմ, որ ե­թե ի­նձ հա­ջող­վի դուրս ել­նել տնից, ա­պա դրսում ի­նձ կդի­մա­վո­րեն պայ­ծառ ա­րևն ու կա­պույտ եր­կին­քը: Կար­ծես մեկն ի­նձ հու­շում է: Ես գեր­մարդ­կային ճի­գով մագլ­ցում եմ պատն ի վեր, և այն պա­հին, ե­րբ հայտն­վում եմ պա­տի վրա՝ ան­ձր­ևի ու ար­ևի մեջ­տե­ղում, ո­տքս սայ­թա­քում է, ու ես գա­հա­վի­ժում եմ վար՝ ա­սես աշ­խար­հի ա­մե­նա­բարձր աշ­տա­րա­կի գա­գա­թից: Մի քա­նի ա­կն­թարթ ապ­րում եմ ան­կման սար­սա­փը, և այն պա­հին, ե­րբ, թվում է, ջար­դուփ­շուր պի­տի լի­նեմ գետ­նին զարն­վե­լով, շուռ եմ գա­լիս ան­կող­նում ու ա­րթ­նա­նում եմ սա­ռը քր­տի­նի մեջ և վա­խից պա­պանձ­ված: Ե­րբ մա­նուկ է­ի, այս ե­րա­զը ա­մեն գի­շեր էր այ­ցե­լում ի­նձ, ա­պա, պա­տա­նի հա­սա­կում, շա­բա­թը մեկ, ի­սկ հի­մա՝ ամ­սա­կան պար­բե­րու­թյամբ:

Պ­րո­ֆե­սո­րը հե­տաքրք­րու­թյամբ լսեց, մտա­բե­րեց իր մշ­տա­կան ե­րա­զային մղ­ձա­վանջ­նե­րը ու խոր շունչ քա­շեց: Ա­պա մի նոր գլա­նակ կպց­րեց և ա­սաց.

– Տե­սա­բան­նե­րը եր­կու հիմ­նա­կան կար­ծիք ու­նեն ե­րազ­նե­րի ա­ռն­չու­թյամբ: Մի մա­սը կար­ծում է, որ ի­րա­կա­նու­թյունն ըն­դա­մե­նը ե­րազ­նե­րի ստ­վերն է: Որ ի­րա­կա­նու­թյուն չկա, այլ կան պատ­րանք­ներ: Մինչ­դեռ մյուս բա­նա­կը վս­տահ է, որ ե­րազ­նե­րը վե­րար­տա­դրում են ի­րա­կան կյան­քի պատ­կեր­նե­րը: Ի­հար­կե, դրանք կոնկ­րետ ան­ձի նե­րաշ­խար­հի, ապ­րում­նե­րի, զգա­ցում­նե­րի ար­տա­ցո­լումն են հայե­լու մեջ: Ես ի­նքս ա­ռա­վե­լա­պես հակ­ված եմ ե­րկ­րորդ տե­սա­կե­տին: Ի­րա­կանն այն ա­մենն է, ի­նչ շր­ջա­պա­տում է մեզ՝ այս մո­մը, սե­ղա­նը, ա­թոռ­նե­րը, պա­տե­րը, ծխա­խոտն ու լուց­կին, ա­տր­ճա­նա­կը, պա­տու­հա­նից այն կողմ տե­ղա­ցող ճեր­մակ ձյու­նը, ջրա­փո­սը, ոս­տի­կան­նե­րը և այլն, և այլն: Ի­սկ ե­րազ­ներն ըն­դա­մե­նը մեր եր­ևա­կա­յու­թյան ու են­թա­գի­տակ­ցու­թյան դաշ­տում թարգ­մա­նում են այդ ի­րա­կան պատ­կեր­նե­րը:

– Ի­րա­կա­նու­թյու­նը ցնորք է: Հի­շո՞ւմ եք Շեքս­պի­րի հե­րո­սին, ով պն­դում էր, թե ին­քը նույն նյու­թից է կերտ­ված, ի­նչ ե­րազ­նե­րը:

– Մի՛ փոր­ձեք ցան­կա­լին որ­պես ի­րա­կա­նու­թյուն ներ­կա­յաց­նել: Դա վտան­գա­վոր մո­լո­րու­թյուն է, ե­րի­տա­սարդ:

Պ­րո­ֆե­սո­րը նկա­տեց, որ խո­սակ­ցու­թյան ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ իր զրու­ցակ­ցին «ե­րի­տա­սարդ» կո­չա­կա­նով դի­մեց: Ո­րոշ վս­տա­հու­թյան մթ­նո­լորտ էր ար­դեն ստեղծ­վել այս սե­ղա­նի շուր­ջը, և դրա պատ­ճա­ռը, թերևս, ի­րեն հո­գե­հա­րա­զատ նյութն էր, որ ի­նք­նըս­տին­քյան զար­գա­նում էր խո­սակ­ցու­թյան ըն­թաց­քում:

– Ի­սկ ին­չո՞ւ ոչ, ե­թե այդ­պես ա­վե­լի հար­մար է ապ­րել,– ա­ռար­կեց ե­րի­տա­սար­դը:– Մի՞­թե ա­մե­նա­հան­ճա­րեղ մտ­քերն ու ա­ռա­ջին հա­յաց­քից ա­մե­նաան­հա­վա­նա­կան գյու­տե­րը հենց այդ ձևով չեն նյու­թա­կա­նա­նում, ե­րբ մի պահ փոր­ձում ե­նք ան­հնա­րի­նը պատ­կե­րաց­նել ի­բրև ի­րա­կա­նու­թյուն: Մեծ փի­լի­սո­փա­նե­րի ու մտա­ծող­նե­րի հան­ճա­րը հենց այդ չէ՞, որ նրանք, վե­րա­նա­լով ի­րա­կան աշ­խար­հի ա­ռար­կա­յա­կան պատ­կե­րա­ցում­նե­րից, մի պահ փոր­ձել են ի­րենց ե­րազ­նե­րում ծն­ված տե­սիլք­նե­րը ներ­կա­յաց­նել ի­բրև ի­րա­կա­նու­թյուն: Աշ­խար­հը վա­ղուց խեղդ­ված կլի­ներ մի­ա­պա­ղա­ղու­թյան ճահ­ճի մեջ, ե­թե մեր ե­րազ­նե­րի թարմ շուն­չը չներ­խու­ժեր դրանց մեջ: Աշ­խար­հը շատ փոքր է ու նեղ, ի­նչ­պես իմ ե­րա­զի տնա­կը, և այն­տեղ կա­րե­լի է բա­ռիս բուն ի­մաս­տով խեղդ­վել ան­ձր­ևից ու ան­ձկու­թյու­նից, ե­թե մենք չփոր­ձենք դուրս փախ­չել դրա սահ­ման­նե­րից դե­պի կա­պույտ եր­կինքն ու ար­ևը:

– Հաս­կա­նում եմ ձեր միտ­քը: Բայց այդ դեպ­քում ին­չո՞ւ է­իք դուք միշտ վայր ը­նկ­նում պա­տի վրայից և, սար­սա­փա­հար վայ­րէջք կա­տա­րե­լով, ա­րթ­նա­նում սա­ռը քր­տին­քի մեջ: Ե­թե այդ­քան լավ է ձեր տե­սու­թյու­նը, ին­չո՞ւ չեք փոր­ձում այն լույս աշ­խարհ հա­նել: Մի­գու­ցե Նո­բել­յան մր­ցա­նա­կը ձե՞զ է սպա­սում, այլ ոչ թե ի­նձ,– պրո­ֆե­սո­րի ձայ­նի մեջ հա­զիվ նկա­տե­լի հեգ­նանք կար:

– Հարցն էլ հենց այդ է,– պա­տաս­խա­նեց ե­րի­տա­սար­դը,– ե­թե մենք բա­վա­կա­նա­չափ ու­ժեղ լի­նե­նք մեր եր­ևա­կա­յու­թյան սահ­ման­նե­րում ու կա­րո­ղա­նանք տի­րա­պե­տել մեր քայ­լե­րին ու զգաց­մունք­նե­րին մեր ե­րազ­նե­րի դաշ­տում, ա­պա որ­ևէ բար­դու­թյան չէ­ինք հան­դի­պի այն­տեղ տեղ գտած գե­ղազ­մայլ ու հո­գուն հա­ճե­լի պատ­կեր­նե­րը ի­րա­կա­նու­թյան դաշտ տե­ղա­փո­խե­լու հար­ցում:­

Ե­րի­տա­սար­դի մեկ­նա­բա­նու­թյու­նը ան­չափ հե­տաքրք­րեց պրո­ֆե­սո­րին. չէ՞ որ հենց դա էր իր կեն­սա­կան ցան­կու­թյու­նը:

– Հե­տաքր­քիր տե­սա­կետ է: Ի­սկ ի­նչ­պե՞ս կա­րող ե­նք մենք ու­ժեղ ու կա­ռա­վա­րե­լի լի­նել մեր ե­րազ­նե­րում, ո­րոնք մեր են­թա­գի­տակ­ցու­թյան կամ, գի­տա­կան լեզ­վով ա­սած, կեն­սա­կան ռեֆ­լեքս­նե­րի ար­գե­լակ­ման տի­րույ­թում են:

– Պետք է հա­րյուր տո­կո­սով վս­տահ լի­նել սե­փա­կան ա­րարք­նե­րում:

– Եվ կա­րե­լի է «հ­րա­մայել լե­ռա­նը պոկ­վել տե­ղից ու ծո­վը ը­նկ­նե՞լ»,– մեջ­բե­րեց պրո­ֆե­սո­րը Ա­վե­տա­րա­նից:

– Լի­ո­վին: Պետք չէ տա­ռա­պել ի­նչ-ի­նչ սին գա­ղա­փար­նե­րով ու, որ ա­վե­լի վտան­գա­վոր է, դրանց հլու-հնա­զանդ գե­րին դառ­նալ: Մի­այն այս պայ­մա­նով մենք կկա­րո­ղա­նանք օ­տա­րել մեզ­նից աշ­խա­րհի գար­շե­լի­ու­թյու­նը և դրա փո­խա­րեն զար­դա­րել այն մեր ներ­քին զար­դե­րով: Մի՞­թե սա չէ եր­ջան­կու­թյան բա­նա­լին:

– Լա՛վ ա­սա­ցիք: Այդ դեպ­քում ի­նչ­պե՞ս վար­վել ե­րազ­նե­րում հան­դի­պող ու պար­բե­րա­բար կրկն­վող մղ­ձա­վան­ջային տե­սա­րան­նե­րի ու զգա­ցո­ղու­թյուն­նե­րի հետ:

– Սի­րե­լիդ իմ պրո­ֆե­սոր, ա­խր դուք գի­տե՜ք…

– Ես ու­զում եմ ձեզ­նից լսել:

– Շատ լավ, ես կպա­տաս­խա­նեմ: Պետք է ըն­դա­մե­նը ի­րա­կա­նու­թյան դրա­կան լից­քե­րը (ե­թե չեմ սխալ­վում՝ սա ձեր հո­րի­նած տեր­մինն է) փո­խան­ցել մեր են­թա­գի­տակ­ցու­թյա­նը: Այդ դեպ­քում մենք ան­փո­փոխ կպա­հենք մեր ե­րազ­նե­րի ցան­կա­լի դրվագ­նե­րը և կլ­րաց­նենք դրանք ի­րա­կա­նու­թյու­նից փո­խա­ռած պատ­կեր­նե­րով: Այս­պի­սով մենք կհաս­նենք կա­տա­րյալ ներ­դաշ­նա­կու­թյան թե՛ հարթմ­նի, թե՛ ե­րազ­նե­րում: Ե­՛վ գի­տակ­ցա­կա­նում, և՛ են­թա­գի­տակ­ցա­կա­նում:

– Ի­՜նչ հեշտ եք ա­սում: Ե­րա­նի՜ թե ա­մեն ի­նչ այդ­քան դյու­րին լի­ներ,– ծոր տվեց պրո­ֆե­սո­րը:

– Հեշտ է, պրո­ֆե­սոր, հա­մե­նայն­դեպս, ա­վե­լի հեշտ, քան թվում է:

– Ի­սկ ի­՞նչ է պետք դրա հա­մար: Դուք ու­նե՞ք բա­ղա­դրա­տոմ­սը:

– Ձեզ հա­մար՝ խո­րին սի­րով, պրո­ֆե­սոր,– հա­ճո­յա­խո­սեց ե­րի­տա­սար­դը,– հար­կա­վոր է ու­ժեղ ու հետ­ևո­ղա­կան լի­նել այդ ու­ժի մեջ: Գնալ մինչև վերջ և չնա­հան­ջել ա­ռա­ջին պա­տա­հած խո­չըն­դո­տից:

– Ու­ժեղ ու հետ­ևո­ղա­կան,– կրկ­նեց պրո­ֆե­սո­րը և հա­ճույ­քով հի­շեց, որ ըն­դա­մե­նը մի քա­նի ժամ ա­ռաջ ի­նքն ի­րեն նույն բանն էր ա­պա­ցու­ցում: Եր­ևույթ­նե­րի ի­նչ­պի­սի՜ զու­գա­դի­պու­թյուն:­

Ե­րի­տա­սար­դի սի­լո­ւետն ար­դեն ամ­բող­ջո­վին ո­ւր­վա­գծվում էր սե­ղա­նի հա­կա­դիր կող­մում: Պրո­ֆե­սո­րը հա­յացքն ո­ւղ­ղեց դե­պի լու­սա­մու­տը: Ձյու­նա­ռատ գի­շեր­վա մեջ ծն­վում է­ին լու­սա­բա­ցի ա­ռա­ջին նշույլ­նե­րը: Նա կր­կին շրջ­վեց զրու­ցակ­ցի կողմն ու ա­սաց.

– Ես ըն­դու­նում եմ, որ ձեր տե­սու­թյու­նը պարզ է իր հան­ճա­րե­ղու­թյամբ ու հան­ճա­րեղ իր պար­զու­թյամբ, սա­կայն կա­տա­րյալ ու կեն­սու­նակ լի­նե­լու հա­մար մի բան պա­կաս է նրան:

– Եվ ի­՞նչն է դա, պրո­ֆե­սոր Վ.,– հարց­րեց ե­րի­տա­սար­դը՝ կար­ծես սպա­սե­լով այդ գնա­հա­տա­կա­նին:

– Կյան­քի փոր­ձի պա­կա­սը:

– Դա ժա­մա­նա­կի հարց է,– ժպ­տաց ե­րի­տա­սար­դը:

– Այո՛, մի՛ հեգ­նեք, կյան­քի փոր­ձի պա­կա­սը: Ձեր մեջ խո­սում է ե­րի­տա­սարդ գիտ­նա­կա­նի խան­դա­վա­ռու­թյու­նը, սա­կայն դա պի­տի ան­ցնի կյան­քի և ի­րա­կա­նու­թյան, ա՛յս կյան­քի և ա՛յս ի­րա­կա­նու­թյան հոր­ձա­նու­տով ու փոր­ձու­թյուն­նե­րի մի­ջով, որ­պես­զի դառ­նա մար­տա­վա­րու­թյան լի­ար­ժեք ձև:

– Ա­սել կու­զի՝ ան­ձնա­կան ապ­րում­նե­րի ու տա­ռա­պան­քի՞:

– Կա­րե­լի է և այդ­պես ա­սել:

– Հե­տաքր­քիր է լսել դա, պրո­ֆե­սոր: Ի­սկ մի՞­թե հնա­րա­վոր չէ ան­ձնա­կան տվայ­տան­քնե­րի այդ եր­կար ու բարդ շղ­թան տե­ղա­վո­րել, ա­սենք, ե­րե­սուն տար­վա մեջ: Մի՞­թե դրա հա­մար ան­հրա­ժեշտ է սպի­տա­կող մա­զեր ու դալ­կա­ցող կամք ու­նե­նալ: Մի՞­թե չի կա­րե­լի այդ ա­մե­նը տե­ղա­վո­րել հենց սե­փա­կան ե­րազ­նե­րի մղ­ձա­վան­ջի մեջ, ո­ւր դեպ­քե­րը շատ ա­վե­լի ա­րագ են զար­գա­նում, քան ի­րա­կա­նու­թյան դաշ­տում: Խտաց­նե­լով եր­ևա­կա­յու­թյան պատ­կեր­ներն ու են­թա­գի­տակ­ցու­թյան տե­սիլք­նե­րը՝ հաս­նել գի­տակ­ցու­թյան և են­թա­գի­տակ­ցու­թյան մի­ա­տարր ներ­դաշ­նա­կու­թյան ա­ռանց ա­վե­լորդ ժա­մա­նակ կորց­նե­լու: Կյանքն այն­քան էլ եր­կար չէ, որ­քան թվում է մա­նուկ հա­սա­կում: Մի օր գա­լիս է մա­հը, և պետք է շտա­պել ի­նք­նա­հաս­տատ­վել:

Պ­րո­ֆե­սո­րը կր­կին զար­ման­քով նայեց ե­րի­տա­սար­դին: Նրա դի­մագ­ծե­րը հա­մա­րյա նշ­մար­վում է­ին:

– Դուք ե­րե­սուն տա­րե­կա՞ն եք:

– Ես ար­դեն ա­սա­ցի:

– Եվ ար­դեն հասց­րել եք սպա­նու­թյո՞ւն կա­տա­րել:

– Ին­չո՞ւ եք կար­ծում, որ ես սպա­նու­թյուն եմ գոր­ծել:

– Քն­նիչն ա­սաց, որ դուք ի­նչ-որ սպա­նու­թյան մա­սին եք ակ­նար­կել…

– Մի­ան­գա­մայն ճիշտ է, բայց դա չի նշա­նա­կում, որ ես մարդ եմ սպա­նել:

– Ու­րեմն դա սո՞ւտ է:

– Ի­՞ն­չը:

– Որ սպա­նու­թյուն է կա­տար­վել:

– Ոչ, սպա­նու­թյուն ի­րոք կա­տար­վել է, և մեկն էլ, մի­գու­ցե, հա­սու­նա­նում է, բայց դա ա­ռայժմ եր­ևա­կա­յու­թյան ու նե­րըմբռն­ման սահ­ման­նե­րում է: Գա­ղա­փա­րը կա, ի­սկ գա­ղա­փա­րից մինչև ի­րա­գոր­ծում մի քայլ է ըն­դա­մե­նը:

– Ձեզ չեմ հաս­կա­նում…

– Կա սպա­նու­թյան գա­ղա­փար: Ե­րազ­նե­րի մեջ կամ էլ մղ­ձա­վանջ­նե­րում: Եվ մի՞­թե ա­վե­լի լավ չէ, որ այդ սպա­նու­թյու­նը հայտն­վի ի­րա­կա­նու­թյան մեջ մի ա­կն­թար­թում, քան մշ­տա­պես ու­ղեկ­ցի մեզ ե­րազ­նե­րում: Ա­վե­լի լավ չէ՞ ե­րազ­նե­րում «Օգ­նի՛ր ի­նձ, հայ­րի՜կ» կան­չող ե­րե­խային ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել և մե­կընդ­միշտ ա­զատ­վել նրա­նից թե՛ ի­րա­կա­նու­թյան մեջ, թե՛ ե­րազ­նե­րում:

Պ­րո­ֆե­սորն ա­նակն­կա­լից ոտ­քի ե­լավ: Զար­մա­ցած նայեց ե­րի­տա­սար­դին, ա­պա զար­ման­քը փոխ­վեց ապ­շան­քի, հե­տո սար­սա­փի, ու նա ա­նուժ փռ­վեց ա­թո­ռին: Մի քա­նի վայր­կյան ան­ց մի­այն մե­ծա­գույն ճի­գե­րի գնով կա­րո­ղա­ցավ խո­սել.

– Ո­՞վ եք դուք: Խոս­տո­վա­նեք, խն­դրում ե­մ…

– Չգի­տեմ: Ես շատ քիչ բան եմ հի­շում: Ե­րե­սուն տա­րի ա­ռաջ իմ մայ­րը՝ մի­ա­միտ մի ու­սա­նո­ղու­հի, հղիա­ցավ իր դա­սա­խո­սից: Ի­նն ա­միս ան­ց լույս աշ­խարհ ե­կա ես: Մի­ակ բա­նը, որ հի­շում եմ իմ ման­կու­թյու­նից, մորս ար­ցուն­քոտ ու տխուր աչ­քերն է­ին, մշ­տա­կան աղ­քա­տու­թյու­նը և կրկն­վող ե­րազ­նե­րը: Ձմեռ­վա մռայլ ու ցուրտ օ­րե­րին ես դուրս է­ի նա­յում պա­տու­հա­նից ու մտ­քումս կան­չում. «Օգ­նի՜ր ի­նձ, հայ­րիկ: Վե­րա­դար­ձիր, խն­դրում եմ»: Ի­սկ նա չկա՜ր ու չկար: Եվ ե­րբ հա­սու­նա­ցա, ո­րո­շե­ցի ի­նքս գնալ նրա մոտ, քան­զի նա չու­ներ բա­վա­կա­նա­չափ կամք ու վճ­ռա­կա­նու­թյուն ի­նձ մոտ գա­լու: Հի­մա նա, ա­սում են, հո­գե­բա­նու­թյան ու ա­նա­լի­զի մե­ծա­գույն մաս­նա­գետ է և ներ­կա­յաց­ված է Նո­բե­լյան մր­ցա­նա­կի: Եվ ոչ ոք չգի­տի, թե ի­նչ­քան տա­ռա­պանք կա նրա հո­գում: Տա­ռա­պանք, որ գե­րեզ­մա­նի որ­դի պես կր­ծում է կյան­քի լույ­սը:

Պ­րո­ֆե­սո­րը բաց բե­րա­նով քա­րա­ցել էր: Հե­տո նա մի կերպ հա­վա­քեց ի­րեն ու կա­մաց շշն­ջաց.

– Դուք… Դու… Որ­դիս… Ես այն­քան բան ու­նեմ քեզ ա­սե­լու… Ես քա­նի՜ տա­րի է՝ փոր­ձում եմ խո­սել քեզ հետ, բայց ա­պար­դյուն:

– Վեր­ջա­պես մենք խո­սե­ցինք, հայ­րիկ: Ըն­դու­նիր, որ հե­տաքր­քիր զրույց էր:

– Բայց… Դու կնե­րե՞ս ի­նձ… Ո՞ւր է քո մայ­րը:

– Դե լա՜վ, հայ­րիկ: Ես չեմ ե­կել քեզ­նից խոս­տո­վա­նանք կոր­զե­լու: Ես ե­կել եմ, որ օգ­նեմ քեզ: Գի­տեմ, որ դու ի­նքդ ան­կա­րող ես: Ես գի­տեմ՝ ի­նչ ա­սել է «տա­ռա­պանք»: Հա­վա­տա ի­նձ: Դու պետք է ու­ժեղ ու վճ­ռա­կան լի­նես: Ե­րե­սուն տա­րի ա­ռաջ դու կա­տա­րել ես քո ը­նտ­րու­թյու­նը, և պետք չէ մշտն­ջե­նա­պես տա­ռա­պել դրա հա­մար: Իմ մայ­րը (չեմ կա­րող նրան քո կինն ան­վա­նել) մա­հա­ցել է, ե­րբ ես ըն­դա­մե­նը յոթ տա­րե­կան է­ի: Ե­թե, ի­հար­կե, տե­ղին է գոր­ծա­ծել «մա­հա­նալ» բա­ռը: Ես հենց սա՛ նկա­տի ու­նե­ի, ե­րբ խո­սում է­ի ա­ռա­ջին սպա­նու­թյան մա­սին: Ի­նչ­ևէ, դու կա­տա­րել ես քո ը­նտ­րու­թյու­նը, բայց պատ­մու­թյունն ա­նա­վարտ է: Հա­սել է վեր­ջա­կե­տը դնե­լու պա­հը:

Լու­սա­մու­տից ներս սո­ղոս­կեց ար­ևի ա­ռա­ջին դժ­գույն ճա­ճանչը: Սե­ղա­նին դրված մո­մը մա­րե­լու վրա էր: Ե­րի­տա­սար­դը ձեռքն ա­ռավ ծխա­խո­տի տու­փը:

– Վեր­ջինն է… Դու դեմ չե՞ս, որ ե­՛ս ծխեմ այս վեր­ջին գլա­նա­կը: Ես շատ եմ սի­րում ծխել: Լույսն էլ բաց­վեց: Ժամն է: Ես պի­տի գնամ: Ու­ժեղ ու վճ­ռա­կան ե­ղիր: Ա­րա՛ այն, ի­նչ պի­տի ա­նես: Հա­պա­ղե­լու ժա­մա­նակ այլևս չկա: Մնաս բա­րով, հայ­րիկ:­

Ե­րի­տա­սար­դը կանգ­նեց, սե­ղա­նից վերց­րեց ա­տր­ճա­նա­կը, զն­նեց, թեթ­ևա­կի ժպ­տաց ու դրեց հոր ա­ռջև: Հե­տո, շր­ջան­ցե­լով պրո­ֆե­սո­րին, քայ­լեց դե­պի մուտ­քի դու­ռը:

– Ռու­բի­կոնն ան­ցած է, հայ­րիկ,– ու­րախ ձայ­նով ա­սաց նա ու բա­ցեց դու­ռը: Ար­ևի ցոլ­քե­րը լց­վե­ցին սե­նյակ, և դռան սպի­տակ ո­ւղ­ղան­կյու­նուց կտր­վեց ե­րի­տա­սար­դի սև սի­լուե­տը:

Պ­րո­ֆե­սո­րը ձեռքն ա­ռավ ա­տր­ճա­նա­կը: Տա­րա­ծու­թյու­նը փոքր էր, և նշան բռ­նե­լու կա­րիք չկար: Նա հան­գիստ քա­շեց ձգա­նը…

 

* * *­

Վերջաբան՝ երկու տարբերակով

ՏԱՐ­ԲԵ­ՐԱԿ Ա

Քն­նի­չ Թեոֆիլյանը գրպա­նը դրեց գրիչն ու թուղ­թը, կանգ­նեց ու հարց­րեց.

– Ի­նչ-որ բա­նի կա­րիք ու­նե՞ք, պրո­ֆե­սոր:

– Այո, լուց­կի կամ գա­զայ­րիչ, խն­դրում եմ:

Քն­նի­չը գրպա­նից հա­նեց լուց­կու կի­սատ տու­փը և դրեց սե­ղա­նին: Ար­դեն ցան­կա­նում էր դուրս գալ, ե­րբ պրո­ֆե­սո­րը հան­կարծ ա­սաց.

– Գի­տե՞ք, այս գի­շեր ա­ռա­ջին ան­գամ ե­րա­զիս մղ­ձա­վանջ­ներ չե­կան: Նա օգ­նեց ի­նձ, որ վերջ դնեմ ան­վեր­ջա­նա­լի հո­գե­կան տա­ռա­պանք­նե­րիս:

Քն­նի­չը չպա­տաս­խա­նեց: Մի քա­նի վայր­կյան նայեց զրու­ցակ­ցի ժպ­տա­ցող դեմ­քին, ա­պա շրջ­վեց ու դուրս ե­լավ բան­տախ­ցից:

Փետր­վա­րյան ե­րկն­քից ցած է­ին թափ­վում ձյան ան­հոգ փա­թիլ­նե­րը…

ՏԱՐ­ԲԵ­ՐԱԿ Բ

Հու­ղար­կա­վո­րու­թյան օ­րը ձյու­նը մե­կեն դա­դա­րեց: դրվա­տան­քի ու ափ­սո­սան­քի խոս­քեր հն­չե­ցին, ու հո­ղին հանձն­վեց հան­րա­ճա­նաչ գիտ­նա­կա­նի մար­մի­նը: Մահ­վան պաշ­տո­նա­կան պատ­ճա­ռը կաթ­վածն էր, ո­րին նպաս­տել է­ին լար­ված մտա­վոր աշ­խա­տանքն ու ծխա­խո­տի չա­րա­շա­հու­մը:

Բազ­մու­թյու­նից քիչ հե­ռու կանգ­նած քն­նիչ Թե­ո­ֆիլ­յա­նը՝ թուղթ ու գրիչ պար­զե­լով պրո­ֆե­սո­րի որ­դուն, ա­սաց.

– Ստո­րա­գրեք, խն­դրում եմ: Չբա­ցա­կայե­լու մա­սին ձեր պար­տա­վորու­թյունն է: Եր­ևի գլ­խի եք ը­նկ­նում, որ մենք տե­ղյակ ե­նք ամբո­ղջ խո­սակ­ցու­թյա­նը, ո­ւս­տի մի­ա­նշա­նակ չենք կա­րող պն­դել, որ դուք եք նրան ի­նք­նա­սպա­նու­թյան հասց­րել: Բայց ի­նձ մի հարց է տան­ջում՝ չե՞ք կար­ծում, որ հենց դուք կա­րող է­իք լի­նել սպան­վա­ծը:

– Թերևս կա­րող է­ի… Բայց հայրս վեր­ջա­պես կա­րո­ղա­ցավ ա­նել այն քայ­լը, ո­րին ձգ­տում էր: Ար­դյուն­քում ա­զատ­վեց տաս­նա­մյակ­նե­րի կե­ղե­քիչ հո­գե­կան բե­ռից: Նա հա­վա­տաց: Ես նույն­պես հա­վա­տում է­ի… Դե, ես գնամ՝ կինս ու որ­դիս ի­նձ են սպա­սում:

Քն­նի­չը չպա­տաս­խա­նեց: Մի քա­նի վայր­կյան նայեց զրու­ցակ­ցի դեմ­քին, ա­պա շրջ­վեց ու խառն­վեց հու­ղար­կա­վո­րու­թյան ան­դեմ, գորշ զանգ­վա­ծին: