Դրամա՝ մեկ արարով
Գործող անձինք՝
ԶԻՆՎՈՐ
ԲՈՒԺՔՈՒՅՐ
ՎԻՐԱԲՈՒՅԺ
ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ
Բեմի վրա հիվանդանոցի վիրահատարանն է: Սեղանին պառկած է կոմայի մեջ գտնվող վիրավորզինվորը: Նրա վրա կքված են վիրաբույժն ու երիտասարդ բուժքույրը: Աջ կողմի վրա սպիտակ միջնորմ է, որից այն կողմ, ալեհեր գլուխը ձեռքերի մեջ առած, նստած է զինվորի սգավոր հայրը: Հերոսները չենխոսում: Նրանց ձայները լսվում են բարձրախոսով: Լսվում է զինվորի սրտի խլացած ու դանդաղբաբախյունը՝ խառնված գրեթե անլսելի միապաղաղ դասական երաժշտությանը, որն ավելի շուտսիմֆոնիկ նվագախմբի նախակոնցերտային աղմուկն է հիշեցնում:
ԶԻՆՎՈՐ — Մի՛ կտրեք, խնդրում եմ… Ես սիրում եմ իմ ոտքերը: Երբ փոքրիկ տղա էի, սիրում էի բռնոցիխաղալ: Մի անգամ մի աղջիկ ասաց, որ ես շատ ուժեղ ոտքեր ունեմ… Հետո կրակում էին, ու ռումբեր էինպայթում, երբ ես վազելով փախա: Ես սիրում եմ իմ ոտքերը: Մի՛ կտրեք, խնդրում եմ…
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Իմ մատներով ես շոյում եմ քո մազերը, որ ցավից քրտնել են: Ձեռքերովս զգում եմ քո ցավը, որ մազերիցդ անցնում է իմ մատներին: Թող պակասի քո ցավը… Ի՞նչ է քո անունը, զինվոր… Ես քեզսիրում եմ…
ԶԻՆՎՈՐ — …Երբ փոքրիկ տղա էի, բոլորի պես երազում էի օդաչու դառնալ: Կապույտ երկնքի ու ճերմակամպերի միջով սավառնել դեպի օվկիանոսի մեջ թաքնված կղզին, կռվել վիշապի դեմ ու փրկել թագավորիաղջկան… Բայց հիմա այս ի՞նչ երկար խողովակ է, որի միջով սլանում եմ դեպի լույսը: Այս ի՞նչ անսահմանու անստվեր լույս է ծագում խողովակի վերջում: Ի՜նչ թեթև եմ ես, Աստված իմ, և իմ ոտքերը…
ՎԻՐԱԲՈՒՅԺ — Միայն թե սիրտդ շարունակի բաբախել… Միայն թե շարունակի… Ես գիտեմ, որ մեծ ուուժեղ է քո սիրտը, զինվոր: Ու նա սիրում է կյանքը, ուրեմն՝ կշարունակի բաբախել… Եվ ինչո՞ւ է քո արյունըկապույտ, կամ, գուցե, ես եմ հոգնել ու արդեն չեմ զանազանում կարմիրը կապույտից: Մի՞թե երկինքըհիմա արնագույն է: Ա՜խ, ինչո՞ւ են խառնվել աշխարհի գույները… Միայն թե սիրտդ շարունակիբաբախել… Քո սրտում սեր կա, ես տեսնում եմ, և այդ սերը չի թողնի, որ երկինքը կարմիր դառնա…
ԲՈՒԺՔՈՒՅՐ — …Կուզեի շոյել քո մազերը, ու դու ինձ պատմեիր քո մանկության հեքիաթը հեռուօվկիանոսում թաքնված կղզու մասին, ուր ցորենի ոսկե հատիկներ են աճում: Կուզեի փարվել քո ուժեղոտքերին ու սիրել քեզ…
ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ — Երբեք չեմ ասել, որ սիրում եմ քեզ: Մեր միջև դարձյալ դուռ է ու լռություն: Ամեն ինչումլռություն է: Մի՞թե տիեզերքի բոլոր ձայները խլացել են հիմա, և միայն քո սրտի բաբախյունը պիտիարձագանքի այս երկար միջանցքում, ուր ամեն ինչ սպիտակ է` պատերը, վազվզող մարդկանցհագուստները… Եվ անգամ լռությունն ու քո սրտի զարկերը սպիտակ են: Անցյալը, ներկան ու ապագանևս անորոշ սպիտակով են շպարված: Եվ իմ մտքերն էլ սպասումից սպիտակել են, և քո մոր աչքերը…
ԲՈՒԺՔՈՒՅՐ — …Իսկ հիմա քո ցավը մազերիցդ անցնում է իմ մատներին, ձեռքերովս հոսում կոկորդս ութափվում ցած` դեպի ոտքերս: Ես գոնե մի քիչ կմեղմեմ քո ցավը, բայց ո՞վ կփարատի իմը: Ի՞նչը կսփոփիիմ սրունքների կարոտը քո ձեռքերի հանդեպ…
ՎԻՐԱԲՈՒՅԺ — …Միայն թե սիրտդ շարունակի բաբախել… Միայն թե շարունակի… Թե չէ երկնքի միկտորն ինձ համար առհավետ քո արյան գույնի կմնա, որով իմ ձեռքերն են թրջվում… Միայն թե սիրտդշարունակի բաբախել… Լսու՞մ ես, զինվոր, շարունակի՛ր կռվել: Դեռ խաղաղության ժամը չէ…
ԶԻՆՎՈՐ — …Այս ի՜նչ լույս է: Անստվեր ու անսահման: Երբ փոքրիկ տղա էի, մի անգամ տեսել եմ այսլույսը` անսկիզբ ու անվերջ լույսը: Ու հիմա սա իմն է: Ի՜նչ երջանիկ եմ… Անհոգ ու ազատ… Հիմա կվազեմայս ծաղկազարդ դաշտով դեպի լույսը: Ի՜նչ լավ է այստեղ, Աստված իմ: Եվ ինչո՞ւ շուտ չէի գալիս այստեղ…
ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ — Այս դռնից այն կողմ դու ես: Ինձ այդքան մոտ ու այնքա՜ն հեռու: Ինչո՞ւ երբեք չասացի, որ սիրում եմ քեզ, ինչո՞ւ… Ինչպե՞ս մեղմեմ քո ոտքերի ցավը: Քո ցավից իմ ոտքերն են ծալվում: Այս երկարմիջանցքում ամեն ինչ սպիտակ է, անգամ՝ հայացքներն ու լռությունը…
ՎԻՐԱԲՈՒՅԺ — Միայն թե սիրտդ շարունակի բաբախել…
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Ես քեզ սիրում եմ: Քո քրտնած մազերն ու փակ կոպերը: Ինչքա՜ն կուզեի, որ դու ինձտանեիր այն հեռավոր կղզին, ուր քո ցանած ցորենն է հասնում: Ու ես իմ մատներով կշոյեի ցորենի արտիպես քամուց ծփացող մազերդ, որոնցից հիմա ցավով լի քրտինքի կաթիլներն են հոսում իմ մատներին: Ուայդ կաթիլների հետ քո ցավն է մտնում իմ մեջ: Բայց չէ՞ որ քո կղզին հիմա սպասումից ջուր է կտրել… Եսայնքա՜ն եմ սպասել ինձ ու քեզ սպասող կղզուն, ուր կշոյեի քո մազերը…
ՎԻՐԱԲՈՒՅԺ — Միայն թե սիրտդ շարունակի բաբախել… Միայն թե շարունակի…
ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ – Ինչո՞ւ երբեք չասացի, որ սիրում եմ քեզ…
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Ես քեզ սիրում եմ…
ՎԻՐԱԲՈՒՅԺ — …Միայն թե բաբախի…
ԶԻՆՎՈՐ — Այս ծաղիկները, առվակների քչքչոցը, տերևների սոսափյունը… Այս ի՞նչ կղզի է լույսի մեջկորած: Այս ի՞նչ լուսավոր լռություն է: Երբ փոքրիկ տղա էի, մի անգամ լսել եմ: Ինչպես սիմֆոնիկնվագախմբի նախակոնցերտային աղմուկը… Ես այնքան եմ կարոտել այս լույսը, որ ծագում է ուղիղաչքերիս մեջ: Երևի այդ կարոտից էին միշտ շողում իմ աչքերը… Երևի Լույսը… Երևի…
Բեմի լույսն աստիճանաբար մարում է, որին զուգահեռ ետնաբեմում մի այլ լույս է վառվում՝ ուղղվածվիրահատասեղանին պառկած զինվորին: Մյուսները հայտնվում են ստվերում: Զինվորի սրտիբաբախյունն այստիճանաբար դանդաղում և մարում է: Երաժշտությունը փոխվում է դասականհոգեպարար մեղեդու: