Բարություն

Ես իմ գրպանում ցորենի հատիկներ եմ պահում: Եթե մի օր չար փոթորիկներն իմ նավը ջախջախեն օտար խութերի վրա, ես կցանեմ ցորենի ոսկի հատիկները ու կջրեմ ձեռքերովս: Ի՜նչ կա առավել հոգեզմայլ ու բարի, քան ցորեն աճեցնելը…

Հետո, երբ իմ հատիկները ալեծուփ դաշտ կդառնան, ես կքաղեմ ոսկեզօծ ցորենները ու հաց կթխեմ: Ի՜նչ կա առավել համեղ ու արդար, քան սեփական ձեռքերով աճեցրած հացը…

Ու, երբ իմ ոսկե հունդերից ծաղկած էներգիան դարձյալ կլցնի մկաններս ու կարթնացնի նվաղած կամքս, ես ահավոր վրեժ կլուծեմ իմ դեմ ելած բոլոր փոթորիկներից: Ու կհրճվեմ ես, քանզի ի՜նչ կա առավել ազնիվ ու մաքուր, քան վրեժը…