(առակ)
Երբ ես ճամփա ընկա Մեքքան որոնելու, ինձ ուղեկցորդ ընտրեցի Լույսը: Բայց իջավ Գիշերը, կորավ Լույսը, ու Խավարը խժռեց ճամփաները…
Ես ինձ ուղեկցորդ ընտրեցի Իմաստությանը ու վարանեցի առանց խիզախման…
Հետո ես ուղեկցորդ ընտրեցի Կնոջը, և նա ինձ Բաբելոնի ճամփան ցույց տվեց…
Վախն ընտրեցի ինձ ուղեկցորդ, և մոլորվեց ճամփաս ունայնության տատասկներում: Եվ մտածեցի, որ Վախը ոչ մի բանում առաջնորդ չպետք է լինի:
Դոն Խուանին ընտրեցի ուղեկցորդ, և նա ինձ ամեն ինչում մեքքա ցույց տվեց…
Հետո ինքս դարձա իմ ուղեկցորդը ու մոռացա, թե ինչու էի փնտրում Մեքքան…
Խնդրեցի Աստծուն, որ նա՛ ինձ առաջնորդի, ու Աստված ասաց` Մեքքան քո մեջ է…
Անապատով տաք քամիներ անցան…
Ես կանչեցի Լույսին, Իմաստությանը, Կնոջը, Վախին, դոն Խուանին, ինձ և Աստծուն, և բոլորով գնացինք ու գտանք Մեքքան…