Մի բան կա, որն առավել զազրելի է Ոգուն: Դա մարդկային մեծամտությունն ու ամբարտավանությունն է: Որքան բարձրացնեք ինքներդ ձեզ՝ այնքան իջնելու եք: Սովորականից արագ հասակ առած ծառն էլ մի օր կոտրվելու է, և անփառունակ է լինելու նրա վախճանը: Ուստի ասում եմ՝ երբեք մի մտածեք, թե ինչ լավն եք և թե ինչ բարձունքների եք հասել: Եթե այդպես անեք՝ ինքներդ էլ չեք նկատի, թե ինչ արագ վայր կընկնեք ու կկորցնեք ամեն ինչ: Բարձրանալն ու մաքրվելը մշտական բնույթ ունեն: Եվ որքան մաքրվեք՝ այնքան ավելի պիտի ցանկանաք մաքրվել ու ձգտել կատարելության: Հասնելու մասին խոսք չկա, քանի որ դա միայն Ոգուն է տրված: Իսկ մեզ տրված է միայն ձգտել դրան:
Երանի՜ հոգով Ոգուն մերձեցողներին: