Մի՛ տարանջատեք ձեզ ամբողջական աշխարհից: Երբ մեծ ապարանքում ապրող մարդը փակվում է տասնյակ սենյակներից մեկում և չի ցանկանում այցելել մյուս սենյակները, այլևս անհույս հիվանդ է: Չէ՞ որ դուք չեք զմայլվում մայրամուտի միայն մի գույնով: Չէ՞ որ օդն ամբողջ տարածությունն է լցնում, այլ ոչ թե նրա միայն մի մասը: Երջանիկ չի կարող լինել այն մարդը, որն ամբողջ աշխարհը տեսնելու փոխարեն ընդամենը նրա մի մասն է ուզում տեսնել:
Բալենին գեղեցիկ է իր ամբողջության մեջ, թեև նրա առանձին ամեն մի կտորն էլ գեղեցիկ և կատարյալ է: Ուրեմն, հենց այդպես ընկալեք աշխարհը: Սիրեք թե՛ լույսը և թե՛ մութը: Սիրեք անտառն ու սիրեք անապատը: Սիրեք գետն ու սիրեք նրա չորացած հունը: Սիրեք անդորրն ու սիրեք փոթորիկը: Ամառն ու ձմեռը, գարունն ու աշունը: Սիրեք կյանքն ու սիրեք մահը: Սիրեք ձեր բարեկամներին և սիրեք ձեր թշնամիներին: Միայն այսպես դուք կձերբազատվեք կեղծ պայմանականություններից և ձեզ կզգաք մեծ ու բարի աշխարհի մի մասը: Երանելի հոգեվիճակ…