Գինին էլ հոգի ունի: Նրան քո մեջ առնելով՝ դու պսակի խորհուրդն ես կատարում: Ուրեմն՝ դու տե՛ր եղիր, և նա էլ քեզ հնազանդ կլինի: Վայելիր գինին քո կյանքի օրերում և սիրիր այն, և նա էլ քեզ միայն սիրով ու հնազանդությամբ կպատասխանի: Եվ նրա հոգին քեզ հետ կլինի, իսկ դուք միասին մի մարմին կլինեք: Երջանիկ իրականություն: Թույլ մի՛ տվեք, որ չարիք դառնա այն, ինչ Ոգին է օրհնել: Մի՞թե կարող է չար պտուղներ տալ Ոգուց ծնված խաղողենին: Բայց իմացեք, որ գինու մեջ էլ ձեր արտացոլանքը կա: Եթե չար հայացքով նրան նայեք՝ այդ էլ կտեսնեք, իսկ եթե բարի նայեցիք՝ բարին կտեսնեք: Մերձեցեք գինու հոգու հետ ու երջանիկ եղեք: Գինու մեջ նաև ճշմարտությունն է: Արդար սիրտը նույն բանը պիտի ասի թե զգաստ, և թե գինովցած վիճակում:
Թող չպակասի ձեր արդարամտությունն ու բանականությունը, երբ ձեր արյանը գինի եք խառնում: