Երեխաների մասին

Սիրեք երեխաներին, բայց և թող երեխաները ձեզ կուռք չդառնան: Երբ պտուղը հասնում է ծառի վրա՝ ծառը չի ձգտում այն պահել: Պետք է, որ պտուղը քաղվի այգեպանի, թռչունների կամ էլ թափառականների կողմից: Ուրեմն դուք էլ ծառի պես եղեք՝ պտուղներ տվեք ու թողեք, որ քաղեն այդ պտուղները, քանզի հասունանալուց հետո այն ձեզ մոտ պահելով՝ ինքնըստինքյան դատապարտում եք փտելու և աղբի մեջ նետվելու: Սիրեք երեխաներին՝ ձեր հրաշալի պտուղները: Բայց այնքան սիրեք, որ ժամանակին նրանց կտրեք ձեզնից և թույլ տաք իրենց կյանքն ապրել ինչպես մատղաշ տնկիներն են սկսում իրենց կյանքը:

Ծառերի պես սիրեք ձեր երեխաներին: