Երջանկության մասին

Հաճույքը ժամանակավոր է, ներդաշնակությունն ու սերը՝ հարատև: Ձգտեք նրան, որ ձեր երջանկությունը հնարավորինս երկար լինի: Անգամ օրորոցում, և անգամ մահվան մահճի մեջ երջանկությունը զգացողությունը թող չլքի ձեզ:

Ծառերի պես ներդաշնակ եղեք: Նրանք էլ են ծնվում, հասակ առնում, ապրում և մահանում: Բայց դրանից չի պակասում նրանց երջանկությունը: Ճանաչեք ինքներդ ձեզ, սիրեք երկինքն ու երկիրը և սիրեք ինքներդ ձեզ՝ որպես տիեզերական երջանկության մի մասնիկ: Սրա գիտակցումն է, որ լիացնում է հոգին:

Իսկ հաճույքը ժամանակավրեպ է: Չէ՞ որ դուք չեք կարող ձեր կյանքը ժամանակավոր հաճույքների անվերջանալի շղթայի վերածել: Մի պահ այն անպայման կկտրվի, և հազարապատիկ մեծ կլինի ձեր հիասթափությունն ու դառնությունը: Դրանք հաղթահարելու համար կրկին հաճույք կփնտրեք, բայց ամեն անգամ դա ավելի ու ավելի բարդ կլինի, իսկ երբեմն էլ՝ անհնար: Ուստի, խուսափեք ժամանակավորից և փնտրեք հավերժականը:

Դռների բանալիները ձեր ձեռքերում են: Բացեք և ներս մտեք: Այդ քայլը միայն դուք կարող եք անել: