Ծառապաշտի խոսքերի մեկնությունը

Երբ մարդիկ ցրվեցին, և Ծառապաշտը մենակ մնաց իր աշակերտների հետ, վերջիններս մոտեցան և հարցրին նրան.

–  Ինչու՞ ես ասում՝ Կերեք, խմեք և ուրախ ապրեք: Չէ՞ որ չկա ավելի կործանարար բան մարմնի և հոգու համար, քան այդ ձևով ապրելը:

–  Անմիտներ, մի՞թե ձեզ էլ պիտի բացատրեմ: Այո, ասում եմ՝ կերեք և խմեք: Բայց կերեք և խմեք ոչ միայն բերանով, այլ նաև ձեր աչքերով, ականջներով, ձեռքերով և քթով: Կերեք և խմեք բնության ընծաները, աշխարհի ձայները, բնության հոտերը և այն ամենը, ինչ շոշափելով եք զգում: Եվ ուրախ եղեք դրանով, քանզի այն հոգին է ուրախ, որը համահունչ է Ոգու հետ:

Բաղձալի նվեր ստացող երեխայի պես ուրախացեք: