Կամուրջները երկու ափերի վրա են կառուցում: Մի ափի վրա կամուրջ չի կարող լինել: Եթե ուզում եք կամուրջներ կառուցել, ապա իմացեք, որ մի ափը դուք եք, իսկ մյուսը՝ այն տեղը, ուր ուզում եք հասնել: Դեպի բարին կառուցեցիք՝ բարին կգա ձեզ ընդառաջ, դեպի չարը շարեցիք՝ չարը շուտով ձեզ մոտ կհասնի:
Ուրեմն՝ նախ նայեք և տեսեք, թե ուր եք ուզում հասնել: Ու թող իմաստությունը ուղեկից լինի ձեզ, քանզի շատ են կույրերը, և սակավ են լավ ափեր տանող կամուրջները: Եվ ձեր շարած հիմքն էլ պիտի անառիկ վեմի վրա լինի, այլապես կամուրջը կփլվի, և սարսափելի կլինի կործանումը:
Լավագույնը՝ կամուրջը ձեզ Ոգու հետ կապողն է: