Ինչ որ տեսնեք կնոջ մեջ՝ այն էլ կստանաք: Ուստի ասում եմ ձեզ՝ նրան նայելիս լավ կին և ձեր երեխաներին լավ մայր փնտրեք: Վա՜յ ձեզ, եթե նրա մեջ միայն ցանկություն տեսնեք:
Հիմա ուզում եմ մի բան ասել կին էակներին: Ամեն ինչ գեղեցիկ և կատարյալ է իր ձևի մեջ: Ծառի համար կա՞ արդյոք ավելի բարձր և վեհ գոյաձև, քան ծառ լինելը: Մի պահ պատկերացրեք, թե ինչի կվերածվի աշխարհը, եթե ծառերը որոշեն քար դառնալ… Իսկ քարերը՝ ջուր… Իսկ ջուրը՝ հող… Ամեն ինչ կկործանվի: Եվ մի՞թե ձեզ թվում է, թե դուք կարող եք ավելի լավ աշխարհ ստեղծել, քան այս մեկն է: Չեք կարող: Ուրեմն՝ մնացեք ձեր ձևի մեջ ու երջանիկ եղեք դրանով: Սիրեք ու հնազանդ եղեք ձեր ամուսիններին: Իսկ դուք, տղամարդիկ, տե՛ր եղեք ձեր կանանց:
Կանայք, օտար խաղերին մի՛ տրվեք: Տղամարդու դերը ձեզ համար չէ: Միևնույն է՝ ոչինչ չի ստացվի: Ու ոչ այն պատճառով, որ դուք վատ դերասաններ եք: Պարզապես դա ձերը չէ:
Մնացեք որպես կին և փորձեք լավ կին լինել: Օրինա՛կ վերցրեք ծառերից: Նրանք ապրում են իրար կողքի, սիրում են իրար, ծաղիկ ու պտուղ են տալիս ու մի օր էլ մահանում են: Եվ այս ամենն անում են սիրով և խաղով:
Նմանվե՛ք ծառերին, և թող հոգեպարար երջանկությունն անպակաս լինի ձեր կյանքում: