Առանց հավատի ոչինչ չի լինում: Առանց հավատի ծառը չի կանաչում ու պտուղ չի տալիս: Առանց հավատի անձրև չի գալիս ու արև չի ծագում: Առանց հավատի կինը չի հղանում, ու երեխա լույս աշխարհ չի գալիս: Առանց հավատի ջուրն աղբյուրից չի բխում և կուլ չի գնում: Առանց հավատի ծարավածը ջուր չի գտնում, իսկ քաղցածը՝ հաց:
Չէ՞ որ դուք հավատում եք, որ գիշերվան արշալույսն է հաջորդելու: Պարզապես դուք ձեր հավատը նույնացնում եք Ոգու կամքի հետ: Ուրեմն ի՞նչն է ձեզ խանգարում առօրեականից և սովորականից վերանալ և ավելիին հավատալ: Հավատացեք, որ դուք կարող եք առաջ գնալ ու հասնել նրան, ինչի մասին ձեզ պատմում եմ: Թող ձեր երազանքը դառնա հավատ, որը ձեզ կառաջնորդի դեպի կատարելություն: Ինչքան հավատում եք, որ ձմեռվան գարունն է հաջորդելու, այդքան էլ հավատացեք, որ հաջողելու եք ձեր բարի ձեռնարկներում:
Մտքերը նյութականանում են, բայց ամուր շաղախի համար հավատ է պետք: Ծառերի՛ց սովորեք: Անսասան է նրանց հավատը, որից այդքան բարի պտուղներ են ծնվում: Եթե պակասի կամ վերանա նրանց հավատը, ապա խնձորենու վրա փշեր կաճեն, ծաղիկների փոխարեն տատասկներ կբուսնեն, իսկ անուշահամ պտուղներից լեղի կհոսի:
Հավատացե՛ք, ու թող Ոգին հազարապատկի ձեր հավատը: