Թող երջանիկ լինեն ձեր կյանքի օրերը: Արեք այնքան, որքան պետք է անել այսօր: Երեկվա գործը թող մնա երեկվան, իսկ վաղվա գործն այսօր մի՛ արեք: Ծառերից սովորեք: Նրանք ձմռանը պտուղ չեն տալիս և ոչ էլ գարնանը տերևաթափվում են: Հիշեք, որ ամեն ինչ իր ժամանակն ունի: Սեփական ստվերից բարձր ցատկելն ուժերի անիմաստ վատնում է: Արեք այնքան, որքան տրված է ձեզ: Սկսեք լույսով և ավարտեք լույսով: Եվ թող բացվի լույսը, ու բարին գա նրա հետ: Եվ թող ձեր գործերը ծառերի վարքի պես լինեն: Ծաղկե՜ք, կանաչե՜ք, պտուղնե՜ր տվեք և պատրաստվեք տերևաթափին: Երբ կգա օրվա վերջը՝ ցած դրեք բահը ու վայելեք ձեր հանգիստը:
Չորացած ծառից պտուղ մի՛ սպասեք: Դա անցյալում է: Նոր շիվեր դրեք հողի մեջ, ջրեք, մեծացրեք ու նրանցից սպասեք թարմ ու հյութեղ պտուղներ: Մի՛ արեք այն, ինչն ուրիշի համար է: Երբ ձեր վարքը կնույնանա Ոգու կամքի հետ, այդժամ ձեզ կպարուրեն երջանկությունն ու ներդաշնակությունը:
Ձեզ երբեք չի տրվի ավելի ծանր խաչ, քան կարող եք տանել:
Առակ
[մարդկային վարքի մասին]
Մի մարդու տվեցին այն ամենը, ինչի մասին նա շարունակ երազում էր: Շուտով այդ մարդը ձանձրացավ ամեն ինչից ու հոգին ավանդեց, քանի որ կյանքում այլևս անելիք չուներ: