Մեծագույն ավետիսը

Ուրախացե՜ք և ցնծացե՜ք, քանզի Ոգին վերադարձել է, որը նաև Մխիթարիչ և Ճշմարտության Հոգի է կոչվում: Անհույս և անիրական է առանց Ոգու ապրելը: Ոգին այլևս ամենուր է ինչպես եթերը: Զգացե՜ք նրա շունչը և երջանկացե՜ք նրա ներկայությունից: Բայց և խանդաղատանքով ու խոնարհությամբ ընկալեք նրան, քանզի Ոգին չի սիրում ամբարտավանորեն իրենք իրենց բարձրացնողներին, այլ նախընտրում է խոնարհներին, որոնք գիտեն լռելյայն աղոթել և գաղտնի ուրախանալ: