Սրանք էլ են սին մտքերի և փուչ պատկերացումների արգասիքը: Ո՛չ ոճիր գործեք և ո՛չ էլ պատիժ մոգոնեք դրա համար: Ամեն մի ոճիր սրտից և գլխից է գալիս, բայց պատժի դեպքում ոչ միայն պատժվողի, այլև պատժողի հոգին է կեղեքվելու: Մարդկային պատիժը միայն չարությունն ու ատելությունն է բազմապատկելու: Հեռու՛ մնացեք չարի որոգայթներից: Ծառերի պես անչար ապրեք ձեր կյանքի օրերը: