Ձերբազատվեք պայմանականություններից: Դրանք այն շղթաներն են, որոնցով ձեզ կապում են ձեր ծնողներն ու մարդիկ, իսկ հետո՝ արդեն ինքներդ ձեզ: Առավել համարձակներն ու անվեհերները փորձում են կտրել այդ շղթաներն ու ազատ լինել: Ազատ՝ պայմանականություններից: Ուստի ասում եմ ձեզ՝ մի՛ ստեղծեք պայմանականություններ և ստիպված չեք լինի ամբողջ կյանքում պայքարել դրանց դեմ: Դա անիմաստ գործ է և անհատնում պայքար:
Ազա՜տ ապրեք ինչպես ծառերն են ապրում: