Սահմաններ գծեք այնտեղ, որտեղ ձեր անցյալը բաժանվում է ներկայից և որտեղ ներկան է բաժանվում ապագայից: Տեսանելի չեն այդ սահմանները, ինչպես չգիտենք՝ երբ է վերջանում օրը և երբ է սկսում գիշերը: Սահմանները մեր երևակայության մեջ են, բայց անգամ այդ դեպքում թող դրանք հստակ լինեն: Քանզի առանց սահմանների չեք էլ իմանա, թե որտեղ եք գտնվում:
Բայց ասում եմ ձեզ՝ մի գծեք անիմաստ և ոչինչ չարժեցող սահմաններ, քանի որ դրանք ձեզ կաշկանդելու են շարժվել և խանգարելու են առաջ գնալ:
Ձեզ համար հիմնականը այն սահմանն է, որից մի կողմ ձեր դատարկ գոյությունն էր, իսկ մյուս կողմում Ոգով մկրտությունն է: Սա պետք է գիտակցել և հեռանալ այդ սահմանից դեպի Ոգին: Դեպի այն տեղը, ուր անսահմանությունն է, քանզի չի կարող սահման լինել սիրո մեջ: