Սպասումների մասին

Միշտ և միայն լավին սպասեք: Եթե անգամ վատն է գալիս: Որովհետև հենց ձեր միտքն է ստեղծում թե՛ լավը և թե՛ վատը, իսկ Ոգին ընդամենը նյութականացնում է ձեր մտքերը: Ծառերի՛ց սովորեք: Նրանց կարող են կտրել և կրակը նետել: Կարող է՝ երաշտ լինի, և նրանք չորանան: Սակայն ծառերը միշտ գարնան զարթոնքին են սպասում և աշնան այգեկութին: Սպասում են կարոտով ու սիրով: Այդպես և դուք սովորեք սպասել:

Բայց սպասման մեջ էլ չմոռանաք այսօրվա մասին, քանի որ այն, ինչ գալու է, մեծապես այսօրվա ձեր մտքերից ու վարքից է կախված: Ուստի թոթափեք անիմաստ ու չար վախերը և շատ մի մտածեք, թե ինչ է բերելու վաղվա օրը: Հուսացեք և սպասեք, որ վաղը երջանկության և սիրո օր է լինելու:

Ինչին որ սպասեք՝ դա էլ գալու է: