Իմաստությանը ցավի միջոցով են հասնում:
Ծառի համար ամենամեծ ցավը մարգարեներին սպանող խաչ կամ ունայն հոգիների համար կախաղան դառնալն է: Ինչպես տխրությունը, այնպես էլ ցավը մեզ համար են: Միակ մխիթարությունը այդ փորձություններից ճիշտ դուրս գալն է: Մայրն էլ է ցավով երեխա բերում, բայց ի՜նչ հրաշալի բան է կատարվում: Ուրեմն՝ ցավը թող երջանկության ակունք դառնա:
Լավ է չկենտրոնանալ ցավի վրա, այլ տանել պատվով ու սպասել այն բերկրանքին, որը գալու է ցավից հետո: Վերցրե՛ք այն, տարե՛ք, տառապեք, և մի օր կհասկանաք, որ մաքրվել ու մի քայլ առաջ եք գնացել:
Ինչպես երջանկությունն է բազմապատկվում, երբ այն տալիս ես ուրիշներին, այնպես էլ ցավն է պակասում, երբ այն կարողանում ես հոգեհարազատ մեկի հետ կիսել: Եվ եթե մարդկանց մեջ չկա մեկը, ով կհասկանա ձեր ցավը և կամոքի ձեր հոգին, ապա գնացեք ծառերի մոտ ու նրանց պատմեք ձեր վշտերը:
Նրանք հաստատ կլսեն ձեզ և կմեղմեն ձեր տառապանքը:
Ծառերի պես տարեք ձեր ցավերը: