Օրենքների մասին

Թող ձեզ բավարար լինի այն, ինչ ասել են մեծ մարգարեները: Ասում եմ ձեզ՝ եթե նրանց ասածով ապրեք և գործեք, ապա օրենքներն էլ անիմաստ կդառնան ու կմոռացվեն:

Ծառերի պես ապրեք: Մի՞թե նրանք օրենքներ ունեն: Պարզապես ապավինում են չգրված պատվիրաններին: Անգամ մտայնությու՜ն չկա: Երբ ապավինում եք Ոգու նախախնամությանը, ամեն ինչ ինքնին իր տեղն է ընկնում: Չեն առաջանում սին հարցեր, և ինքներդ ձեզ չեք տանջում դրանց պատասխանները գտնելու համար: Սին հարցերի պատասխաններն էլ անվերջանալի և ունայն են լինում: Մարդկանց բոլոր խնդիրներն էլ սեփական հիմարությունից են ծնվում ու բազմանում:

Հեռու՛ մնացեք ձեզ համար անիմաստ օրենքներ մոգոնելու գայթակղությունից: