Երեք հիմնական գոյերի մասին

Դուք ունեք մարմին, հոգի և ձեր շուրջբոլորը Ոգին է: Առաջին վիճակը արթնությունն է, որը ձեր գիտակից կյանքն է: Երկրորդը ձեր քունն ու երազանքներն են, որոնք ձեր հոգու վիճակն են: Իսկ երրորդը Ոգու տիրապետության շրջանն է՝ արթնության և քնի արանքում: Ավա՜ղ, դուք լուրջ եք ընդունում միայն արթուն վիճակը, դրանով իսկ ինքներդ ձեզ դարձնելով կիսամարդ: Ասում եմ ձեզ՝ մյուս երկու վիճակները պակաս կարևոր չեն:

Քունը երազի և երազանքի պահն է, իսկ ամեն ինչ հենց երազանքից է սկիզբ առնում: Եվ ոչ էլ Ոգու ժամանակն արհամարհեք, քանի որ դա ամենակարևոր պահն է ձեզ համար: Փորձեք այս երեք վիճակներն իբրև մի ամբողջություն ընկալել ինչպես դա ծառերն են անում: Դրանում է նրանց գոյության կատարելությունը: Նրանք աշխարհը չեն տարանջատում մանր մասերի և փորձում կտոր առ կտոր վերաբերվել ամեն ինչին: Նրանց համար կյանքը մի ամբողջություն է, և իրենք մեծ աշխարհի մի մասնիկն են զգում իրենց:

Փորձեք նույն կերպ և դուք վարվել: