Կարծիքներ

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

«ՀԱՅՐԵՆԻՔ» շաբաթաթերթ, Watertown, Massachusetts, USA.

ԴԱՒԻԹ ԽԱՉԻԵԱՆԻ «ՊԱՏԵՐԱԶՄ» ՎԻՊԱԿԸ

Արցախեան 44-օրեայ պատերազմը չէր կարող իր ցաւայոյզ անդրադարձը չունենալ ժողովրդի ցաւով ապրող հայ գրողի ու մեր ժամանակների գրական ստեղծագործութիւնների վրայ:

Կարդալ ավելին

ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երբ Դավիթ Խաչիյանն «անհետացավ», հասկացանք, որ հայտնությունն անակնկալներով է լինելու: Մտածում էինք, որ հերթական սքանչելի նոթը կծնվի «ՀԱՅԵՐ»-ի համար: Դավիթի դիտողունակությունն ուղղակի ապշեցնող է և նա կարող է հրաշալի մի նոթ գրել շենքի ճակատից պոկված սալիկի, ճամփեզրին ընկած ծխախոտի տուփի, օտար քաղաքի սալահատակ փողոցի և այլնի մասին՝ համեմված հումորով, մտահոգությամբ, փրկության դուռը ցույց տալու ճանապարհով:

Կարդալ ավելին

ԿԱՐԵՆ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Սիրելի Դաւիթ… Օրերս ստացայ Ձեր հատորեակը: Շնորհաւորում եմ եւ շնորհակալութիւն: Դուք արդէն դառնում էք ապիտակ ագռաւ՝ համատարած գորշութեան եւ խաւարամտութեան մէջ: Ինձ այնպէս է թւում, որ գրական Գեղարուեստը հաստատում էք 21-րդ դարում՝ շարունակելով այն ընթացքը, որ կացնահարուեց երեսնականներին: Եւ այնպիսի տպաւորութիւն ունեմ, որ Ձեր սկիզբը ոչ թէ այդ անցեալի վերջից է եկել, այլ Դուք բացայայտում էք, թէ որպիսին կը լինէր Գեղարուեստը, եթէ ունենար իր բնականոն շարունակութիւնը: Վտանգաւոր կացութիւն է, ի հարկէ: Արդէն ժամանակն է որ «նարոդնիկները» սկսեն իրենց դաւադրութիւնները… Մաղթում եմ տոկունութիւն: Վստահ եմ որ երբէք չէք ենթարկուի «արժէքների համակարգի», որին վստահողները անմիջապէս տանուլ են տալիս: Ջերմ բարեւներով…

ԿԱՐԵՆ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

«ՅՈԹ ՔԱՐ»ը ընթերցելուց յետոյ երկար ժամանակ չէի շտապում գրել, մինչեւ հնարաւոր եղաւ գտնել Ձեր պատումների բանալին։

Կարդալ ավելին

ԿԱՐԵՆ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Սիրելի Դաւիթ, երբէք շնորհակալ մի եղէք Ձեզ գրականութիւնը բարձր գնահատողից եւ երբէք մի եղէք նրանցից ովքեր նոյնիսկ Ձեր ազգանունը գրել չգիտեն… Դուք դեռ ճամբայ ունէք անցնելու եւ այդ ճամբան անցէք Ձեր ոգեղենութեամբ ու ջանասիրութեամբ… Բարին ընդ Ձեզ…

Կարդալ ավելին

ՆԱՐԻՆԵ ԴԵԼԼԱԼՅԱՆ

…Ես կոչ եմ անում բոլորիդ մերժել Դավիթի կողմից որպես նվեր առաջարկվող գրքի ընդունումը։ Բանը նրանումն է, որ վերջապես պետք է հասկանանք, որ գրքի ստեղծումը միայն հեղինակին հայտնի, դժվարին ճանապարհ անցած հոգևոր և ֆիզիկական աշխատանքի արդյունք է։ Իսկ ինչպես ցանկացած աշխատանք, այն նույնպես պետք է վճարվի։ Եվ մի հարցրեք, որտեղ է վաճառվում… իսկական ընթերցողը միշտ գտնում է այն, ինչ փնտրում է։ Դա նույնն է, որ երբ մեկին փորձում ես հրավիրել համերգիդ՝ հաջորդ հարցը լինում է. իսկ ինձ հինգ հատ տոմս կարո՞ղ եք տալ… Մի գցեք գրողին կամ երաժշտին անհարմար վիճակի մեջ, մի օգտվեք նրա ինքնասիրության զգացումներից, որի դրդումով հեղինակը կամ երաժիշտը ստիպված է լինում նվերներ բաժանել… Հարգելիներս, գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը մեծ աշխատանքի արդյունք է, որը պետք է վճարվի։ Ուստի, կոչ եմ անում բոլորին, հատկապես նրանց, ովքեր համաձայն են ընդունել Դավիթի գրքերը որպես նվեր, գնալ գրախանութ և գնել առանց այդ էլ անընդունելի, ամոթալի էժան գնով վաճառվող գիրքը։ Ավելացնեմ նաև, որ ինքս կարդացել եմ նրա բոլոր գրքերը և հավատում եմ այն արժևորելու ձեր ունակությանը և որը կարդալու դեպքում միայն դուք կհարստանաք։

Կարդալ ավելին

ԿԱՐԵՆ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Սիրելի Դաւիթ… Դուք յիրաւի Արձակագիր էք… Չեմ գրում «գրող» քանի որ սա արդէն որակազրկուած եզր է։
Քանի որ ես բարեբաստիկ առիթ ունեցել եմ հաղորդակցուելու Ձեր գրականութեանը, ապա հաստատապէս նկատի ունեցէք, որ այն գտնւում է շատ աւելի բարձր հարթութեան վրայ, քան մասնաւորապէս 20-րդ դարի երկրորդ կէսի սոցռեալիստական «կլասիկան» է։

Կարդալ ավելին

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ (ՆԱՐԵԿ ՍԱՐԵՆՑ)

Բարեւ Դաւիթ ջան, կը յուսամ լաւ ու յաջող ես: Վաղուց է, որ առիթ չենք ունեցել հաղորդակցուելու: Ուրախութեամբ յայտնեմ, որ քո մասին եւ քո «Եօթ քար» եւ միւս գրքերի մասին արդէն դասաւանդում եմ 9-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտութեանս համար՝ տեղիս «Ալէքս Փիլիպոս» Ազգային վարժարանում: Այնպէս որ իմ աշակերտները արդէն գիտեն Դաւիթ Խաչիեանին՝ որպէս Հայասրանի յետանկախացման շրջանի երիտասարդ արձակագիրների ներկայացուցիչ: Որպէս սփիւռքահայ ուսուցիչ իմ պարտքն է սփիւռքահայ աշակերտին ներկայացնել հայրենիքի ներկայիս լաւագոյն գրողներին: Իսկ իմ համոզմամբ Դաւիթ Խաչիեանի լաւագոյններից է, եւ ես անձնապէս հպարտ եմ եւ պատիւ է ինձ համար, որ քեզ նման ազնիւ եւ անկեղծ ընկեր ու բարեկամ ունեմ:

Կարդալ ավելին

ԿԱՐԵՆ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Սիրելի Դավիթ, ստանալուն պէս սկսեցի կարդալ «12»ը։ Առառջին երկու ամիսները… Արդէն պատրաստւում էի գրել, երբ պարզուեց, որ երկու ժամա առաջ Դուք արդէն գրել էք ինձ… Մի օսքով, կարելի է ասել որ գրեթէ միաժամանակ միասին ենք եղել մեր մտահոգութեամբ։

Կարդալ ավելին

Սարօ Նազարեան

Արձակագիր Դաւիթ Խաչիեանի Հետ

Posted By Asbarez Staff On February 7, 2012 @ 5:03 pm In Մշակոյթ

Հաւանաբար շատերը ինձ նման նրա հետ ծանօթացել են «Լեւոն Թրաւըլ» ճամբորդական ընկերութեան գծով: Նա Դաւիթ Խաչիեանն է՝ «Լեւոն Թրաւըլ» ընկերութեան երեւանեան գրասենեակի պատասխանատուն: Այդ տարի դպրոցական մեծ խմբով Հայաստան էինք այցելել եւ մեզ հիւրընկալում էր Դաւիթ Խաչիեանը: Այցելութիւնը անսպասելի, բայց պատեհ առիթ հանդիսացաւ ինձ համար՝ իմանալու, որ զբօսաշրջութեան գործարարութեամբ զբաղուող Դաւիթը՝ Հայաստանի վերանկախացման շրջանի երիտասարդ արձակագիրների ներկայացուցիչներից է եւ որի հոգում գործարարական աշխարհի հոգսերից դուրս, ապրում է հայ գրականութիւնը՝ իր ոգեղէն ու յուզական նրբերանգներով: Արդարեւ, այցի վերջին օրերին անակնկալ ուրախութեամբ հեղինակի մակագրութեամբ ստացայ «Զրադաշտի Անտիպներից» խորագրով իր առաջին գիրքը, ուր ներակայացուած էին նրա աւելի քան չորս տասնեակ ստեղծագործութիւնները:

Կարդալ ավելին